Դիմիտրի Ռոստովցու հուշարձան

հուշարձան Դոնի Ռոստովում

Դիմիտրի Ռոստովցու հուշարձան (ռուս.՝ Памятник Димитрию Ростовскому), հուշարձան, որը 1999 թվականին տեղադրվել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Սոբորնայա հրապարակում։

Դիմիտրի Ռոստովցու հուշարձան
Դիմիտրի Ռոստովցու հուշարձանը տաճարի ֆոնին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և քանդակ
Ստեղծում1996
Բացումդեկտեմբերի 15, 1999
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Նյութգրանիտ[1]
Ներկա վիճակկանգուն
 Monument to Dimitry of Rostov in Rostov-on-Don Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս և Ռոստովի ու Յարոսլավլի թեմի միտրոպոլիտ Դիմիտրի Ռոստովցու (1651-1709) հուշարձանը տեղադրվել է Սուրբ Աստվածածնի ծննդյան՝ Ռոստովի և Նովոչերկասկի թեմի մայր տաճարի առջև։ Նրա հանդիսավոր բացումը 1999 թվականի դեկտեմբերի 15-ին Սոբորնայա հրապարակում տեղի ունեցավ Դոնի Ռոստովի հիմնադրման 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Հուշարձանն առաջացրեց քաղաքի բնակիչների և մասնագետ քանդակագործների ոչ միարժեք գնահատականը. այն քննադատում էին ցածր գեղարվեստական մակարդակի, անհաջող գտնվելու վայրի, վրայի գրառման, սրբազանի հանդերձանքի համար[2]։

Հուշարձանի նախնական գաղափարի և մի քանի նախագծերի հեղինակը տեղացի քանդակագործ Անատոլի Սկնարինն էր։ Դեռեւս 1989 թվականին նա արժանացել էր Մշակույթի նախարարության հավանությանը և ստեղծել էր հուշարձանի մի քանի տարբերակ[3]։ Ավելի ուշ, սակայն, քաղաքային իշխանություններն անցկացրին աշխատանքների բաց մրցույթ[4], որում հաղթեց քանդակագործ Վլադիմիր Բելյակովի տարբերակը[5]։ 1996 թվականին քաղաքի ղեկավարի հանձնարարությամբ դրվեց ապագա հուշարձանի հիմքի առաջին քարը։

2013 թվականին ակտիվորեն քննարկվում էր գրանիտե[6] արձանը դեմքով դեպի տաճարը շրջելու գաղափարը[7], ինչպես նաև տեղափոխումը դեպի ձախ` հրապարակում նախատեսվող պուրակի կողմը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Фонит? Не фонит?Cyril and Methodius (company), 2002.
  2. Малаховский Е. И. Храмы и культовые сооружения Ростова-на-Дону, утраченные и существующие. — Ростов-н/Д.: NВ, 2006. — 240 с.
  3. ««Нехороший» памятник». Независимая газета. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  4. «Распоряжение Главы администрации г. Ростова-на-Дону от 6 сентября 1996 г. № 203 «О конкурсе на лучший проект памятника Святому Димитрию Ростовскому»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  5. «Ростовская область. Памятники Ростова-на-Дону». Regnum. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  6. «Фонит? Не фонит?» (ռուսերեն). km.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  7. «Памятник Димитрию Ростовскому собираются развернуть». Комсомольская правда. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  8. Памятник Димитрию Ростовскому развернут лицом к собору

Արտաքին հղումներ խմբագրել