Դիմիտրի Ռոստովցու եկեղեցի (Սալսկ)

տաճար ՌԴ Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում

Դիմիտրի Ռոստովցի եկեղեցի (ռուս.՝ Церковь Димитрия Ростовского), տաճար ՌԴ Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Վոլգոդոնսկի և Սալսկի թեմին։ Կառուցվել է 2010 թվականին։ Գտնվում է Ղրիմի փողոց, 25ա հասցեում[1]։

Դիմիտրի Ռոստովցու եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍալսկ և Ռոստովի մարզ
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոդոնսկի թեմ
Հիմնական ամսաթվերը2010
Հիմնադրված2010
Քարտեզ
Քարտեզ
dimitriyhram.cerkov.ru
Արտաքին պատկերներ
Դիմիտրի Ռոստովցի եկեղեցու լուսանկարներ

Պատմություն խմբագրել

2006 թվականին թեմի ղեկավարությունը որոշել է Սալսկի Ղրիմի փողոցում նոր տաճար կառուցել[2]։ Շինարարությունը հնարավոր է դարձել շնորհիվ տեղի բնակիչների նվիրատվությունների, որոնք միասին հավաքել են մոտ 40 մլն ռուբլի[3]։

Եկեղեցին հիմնադրվել է նույն թվականի հուլիսի 7-ին. արքեպիսկոպոս Պանտելեյմոնը գոհաբանական մաղթանք է արտասանել տաճարի կառուցման վայրում, և դրվել է դրա հիմնաքարը։ Դրանից մի քանի ամիս հետո կառուցվել է հիմքը։ Կիսակառույց տաճարում առաջին պատարագը մատուցվել է 2008 թվականի սեպտեմբերի 21-ին` սուրբ Աստվածածնի ծննդյան տոնին։ 2009 թվականի հունիսին եկեղեցու վրա տեղադրվել են գմբեթները[2]։

Կառուցման վերջին հիմնական աշխատանքներն ավարտվել են 2010 թվականին. Զատկին տեղադրվել և օծվել են 9 գմբեթները, իսկ ամռանն ավարտվել են ներքին և հարդարման աշխատանքները, կահավորվել են սեղանատունը և կիրակնօրյա դպրոցը, գրադարանը[2]։

2010 թվականի նոյեմբերի 7-ին կառուցված եկեղեցին օծել է արքեպիսկոպոս Պանտելեյմոնը[2]։

Սուրբ Դիմիտրի Ռոստովցու անունով օծված տաճարը դարձել է XIX դարի կեսերից հետո Սալսկում կառուցված առաջին եկեղեցին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Храм святителя Димитрия Ростовского, г. Сальск - Храмы Волгодонской епархии - Фотоальбомы - Волгодонская правда». vpravda.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Храм святителя Димитрия Ростовского, г. Сальск | наш приходской сайт» (ռուսերեն). dimitriyhram.cerkov.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Сальск|Церковь Димитрия Ростовского». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.