Դիմիտրի Նանոպոուլոս

հույն ֆիզիկոս

Դիմիտրի Նանոպոուլոս կամ Դիմիտրիս Նանոպոուլոս (հուն․՝ Δημήτρης Νανόπουλος, սեպտեմբերի 13, 1948(1948-09-13), Աթենք, Հունաստան 1948 թվականի սեպտեմբերի 13, Աթենք), հույն ֆիզիկոս, աշխարհում ամենաշատ հղվող հետազոտողներից մեկը. նրա տարբեր ոլորտների վերաբերյալ աշխատությունները հղվել են մոտ 40 000 անգամ[3]։

Դիմիտրի Նանոպոուլոս
Ծնվել էսեպտեմբերի 13, 1948(1948-09-13) (75 տարեկան)
Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Տեխասի A&M համալսարան և CERN
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
Պաշտոն(ներ)Աթենքի ակադեմիայի անդամ
ԱնդամակցությունԱմերիկյան ֆիզիկական ընկերություն և Italian Physical Society?
Ալմա մատերՍասեքսի համալսարան և Աթենքի համալսարան
Տիրապետում է լեզուներինհունարեն
Գիտական ղեկավարNorman Dombey?[1]
Եղել է գիտական ղեկավարHerbert Dreiner?[2]
Պարգևներ
 Dimitris Nanopoulos Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դիմիտրի Նանոպոուլոսը ծնվել է Աթենքում։ Աթենքի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա։ 1971 թվականին համալսարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Մեծ Բրիտանիայի Սուսսեքսի համալսարանում (University of Sussex)։ 1973 թվականին ստացել է բարձր էներգիաների ֆիզիկայի փիլիսոփայության դոկտորի (Ph.D) աստիճան։

Գիտական գործունեություն խմբագրել

Ժնևում ՑԵՌՆ-ի գիտաշխատող է եղել, երկար տարիներ աշխատել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցում (ֆր.՝ École Normale Supérieure) և Քեմբրիջի Հարվարդի համալսարանում (ԱՄՆ)։

1989 թվականին դարձել է Տեխասի A&M համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։ Նանոպոուլոսը հանդիսանում է նաև Հյուսթոնի Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի (Houston Advanced Research Center - HARC) աշխատակից։

Հետազոտական նախագծեր խմբագրել

1997 թվականին Նանոպոուլոսը դարձել է Աթենքի ակադեմիայի անդամ, իսկ 2005 թվականին Հունաստանի Ազգային խորհրդի հետազոտությունների և տեխնոլոգիաների անդամ և Հունաստանի ՑԵՌՆի և Եվրոպական տիեզերական գործակալության (European Space Agency, ESA) ներկայացուցիչ։

1988 թվականից հանդիսանում է Ամերիկյան ֆիզիկական միության անդամ, 1992 թվականից Իտալական ֆիզիկական միության անդամ է։ 1996 թվականին հունական Պատվո շքանշանի կոմանդոր է դարձել։

Հայտնի է Տարրական մասնիկների ֆիզիկայի և տիեզերագիտության ոլորտներում կատարած հետազոտություններով[4], ինչպես նաև Լարերի միասնական տեսության, Աստղային մասնիկների ֆիզիկայի, Քվանտային տեսության և դրա վրա հիմնված նեյրոֆիզիոլոգիական մոդելների հետազոտություններով։ Հանդիսանում է ավելի քան 645 աշխատությունների, այդ թվում 14 գրքերի հեղինակ։

Դիմիտրի Նանոպոուլոսն այսպես կոչված SU(5) շրջված մոդել (flipped SU(5)) նախագծողներից մեկն է։ Այդ մոդելը ներկայացրել է Սթիվեն Բարրը 1982 թվականին[5]։ 1984 և 1987 թվականներին լույս են տեսել հրապարակումներ, որոնք նվիրված են եղել այն մոդելին, որտեղ Նանոպոուլոսը համահեղինակ է հանդիսացել[6][7][8]։

Կոչումներ և պարգևներ խմբագրել

2006 թվականի հոկտեմբերի 17-ին Նանոպոուլոսը պարգևատրվել է Օնասսիսի Միջազգային մրցանակի[9]։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին Էնրիկո Ֆերմի մրցանակի է արժանացել Իտալական ֆիզիկական միության կողմից լարերի տեսության վերաբերյալ աշխատանքների համար։

Ինքնակենսագրություն խմբագրել

2015 թվականին Դիմիտրի Մամոպոուլոսը հրատարակել է իր ինքնակենսագրականը «Կյանք, գիտությունը և այլ զուգահեռ աշխարհներ» խորագրով («Μία ζωή, η επιστήμη κι άλλα παράλληλα σύμπαντα»)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. INSPIRE-HEP
  2. http://web.archive.org/web/20170316160320/http://www.th.physik.uni-bonn.de/dreiner/HOME-PAGE/ps/cv2.pdf
  3. Список научных публикаций, inspirehep.net
  4. Ellis, John; Nanopoulos, Dimitri (июль 1983). «Particle physics and cosmology». CERN Courier. 23 (6): 211–216.
  5. S. M. Barr, Phys. Lett. B112 (1982) 219
  6. J. P. Deredinger, J. E. Kim, D. V. Nanopoulos, Phys. Lett. B139 (1984) 170.
  7. I. Antoniadis, J. Ellis, J. Hagelin and D.V. Nanopoulos, Phys.Lett. B194 (1987) 231
  8. Stenger, Victor J., Quantum Gods: Creation, Chaos and the Search for Cosmic Consciouness, Prometheus Books (2009) ISBN 1-59102-713-6 ISBN 978-1591027133 p 61.
  9. «Faces and places: Nanopoulos receives 2006 Onassis prize». CERN Courier. 47 (1): 37–47. January 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել