Դիլիջանի քաղաքային մարզադաշտ

Դիլիջանի քաղաքային մարզադաշտ, Դիլիջան քաղաքի բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է։ Քաղաքի միակ մարզադաշտը, որն օգտագործվում է ֆուտբոլային հանդիպումների համար։ Մարզադաշտի «տանտերը» Դիլիջանում գործող «Իմպուլս» ֆուտբոլային ակումբն է։

Դիլիջանի քաղաքային մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունԴիլիջան
Երկիր Հայաստան
ՍեփականատերԷրեբունի-Դիլիջան ՄԱ
Տարողություն2000
Տնային թիմԷրեբունի-Դիլիջան ՄԱ
Քարտեզ
Քարտեզ

2009 թվականին «Իմպուլս»-ի՝ Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելուց հետո, մարզադաշտում սկսվեցին լայնածավալ աշխատանքներ։ Ակումբի ղեկավարության նպատակն էր համապատասխանեցնել մարզադաշտը եվրոպական չափանիշներին[1]։ Մարզադաշտում շինարարական գործընթացի ավարտը նախատեսված էր մինչև Հայաստանի առաջնության մեկնարկը։

2011 թվականի մրցաշրջանը «Իմպուլս»-ն անցկացրեց Իջևանի «Արնար» մարզադաշտում, քանի որ քաղաքային մարզադաշտը գտնվում էր վերակառուցման փուլում։ 2011 թվականի ապրիլի 7-ին «Իմպուլսի» նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարեց, որ 2012 թվականի մրցաշրջանում ակումբը հանդես կգա արդեն վերանորոգված մարզադաշտում, որի տարողունակությունը կկազմի 5000 հանդիսական[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Интервью Варужана Сукиасяна Արխիվացված 2011-10-01 Wayback Machine (ռուս.)
  2. «Стадион в Дилижане будет расширен до 5 000 мест». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.