Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, հիմնադրվել է 1950 թվականին ուսուցիչ Եղիշե Հովսեփյանի կողմից, այցելուների համար բացվել է 1952 թվականին։ Թանգարանի պատկերասրահն ստեղծվել է 1958 թվականին։ Ընդգրկված է Դիլիջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (հուշարձան՝ 10.3/134):

Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ
Տեսակթանգարան և մշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԴիլիջան[1]
Կազմված էԽաչքար և Խաչքար Լույսի և Կիրակոսի
Հասցեք․ Դիլիջան, Մյասնիկյան 28
Հիմնադրվել է1950
ՏնօրենԱրման Բադեյան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանի նախկին շենքը կառուցվել է 1920 թվականին՝ որպես հյուրանոց, այնուհետև օգտագործվել՝ որպես հիվանդանոց, հետագայում դարձյալ հյուրանոց։ 1967 թվականին վերանորոգումից հետո հանձնվել է Դիլիջանի երկրագիտական թանգարանին։ 2005 թվականին հին շենքը քանդվել է և 5 տարվա ընթացքում կառուցվել է թանգարանի նոր շենքը՝ Դիլիջան քաղաքի ֆինանսավորմամբ և քաղաքի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանի նախագծով։ 2010 թվականին եղել է թանգարանի պաշտոնական բացումը, իսկ 2011 թվականի ապրիլի 1-ից բաց է այցելուների համար[2][3]։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանում պահվում և ցուցադրվում են հնագիտական իրեր՝ 1017 հատ, ազգագրական իրեր՝ 628 հատ, 391 կիրառական արվեստի իր, 353 գրաֆիկական աշխատանքներ, 409 գեղանկարներ, քանդակներ, 47 արծաթյա իր, որից 36-ը մետաղադրամ, հնատիպ գրականություն՝ 39 կտոր։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում հնագիտության բաժինը, որը հայտնաբերվել է Դիլիջանի շրջակայքից և պատկանում է ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններին։ Պատկերասրահը հարուստ է հայ, ռուս և արտասահմանյան նկարիչների, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Ռոքուել Քենտի, Էդգար Շահինի, Ռիշար Ժերանյանի,Շանթ Հերթևցյանի բնօրինակ աշխատանքներով։

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Մյասնիկյան 28 հասցեում։

Պատկերասրահ խմբագրել

  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 10.3/134


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Դիլիջանում բացվեց Երկրագիտական թանգարան-պատկերասրահը
  3. «ԴԻԼԻՋԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ | Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության». hushardzan.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել