«Դիլիժանս» (անգլ.՝ Stagecoach), 1939 թվականին ռեժիսոր Ջոն Ֆորդի նկարահանած ամերիկյան ֆիլմ վեստեռն ժանրում։ Այս ֆիլմը առաջինն էր հայտնի ռեժիսորի վեստեռների ցանկում և նրա ու դերասան Ջոն Ուեյնի առաջին համատեղ աշխատանքներից մեկը։

Դիլիժանս
անգլ.՝ Stagecoach
ԵրկիրԱՄՆ
Ժանրվեստեռն[1][2][3][…], դրամա և մարտաֆիլմ
Թվականփետրվարի 15, 1939[4] և մարտի 2, 1939[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ֆորդ[1][2][3][…]
ՊրոդյուսերՈւոլթեր Վոնգեր
Սցենարի հեղինակԴադլի Նիքոլս, Բեն Հեքթ և Էռնեստ Հեյքոքս[4]
ԴերակատարներՋոն Ուեյն[1][3][6][…], Քլեր Թրևոր[1][3][6][…], Ջոն Քերադայն[1][3][7][…], Թոմաս Միտչել[1][3][7][…], Էնդի Դիվայն[3][6][7][…], Ջորջ Բենքրոֆթ[3][7][8], Դոնալդ Միք[3][7][8], Թիմ Հոլթ[3][7][8], Թոմ Թայլեր[3][7][8], Լուիզ Փլաթ[3][7][8], Բերթոն Չերչիլ[3][7][8], Բրենդա Ֆոուլեր[7], Նորա Սեսիլ[7], Քրիսփին Մարտին, Էլվիրա Ռիոս[7], Ֆրենսիս Ֆորդ[7], Մարգա Էնն Դեյթոն[7], Վեսթեր Փեգ[7], Ջո Ռիքսոն[7], Ջեք Փենիք[7], Դյուկ Ռ․ Լի[7], Ուոլթեր ՄակԳրեյլ[7], Յակիմա Կանուտ[7], Հենք Ուորդեն[7], Բրայանթ Ուոշբեռն[7], Ֆրանկլին Ֆառնում[7], Վուդի Սթրոուդ[7], Արտի Օրտեգո[7], Բադդի Ռուզվելտ[7], Հարրի Թենբրուք[7], Հելեն Գիբսոն[7], Սթիվ Կլեմենտե[7] և Ուիլյամ Հոփեր
ՕպերատորԲերթ Գլենոն
ԵրաժշտությունՌիչարդ Հեյգմեն, W. Franke Harling?, Louis Gruenberg?, John Leipold?, Leo Shuken? և Gerard Carbonara?
ՄոնտաժՕթո Լավերինգ և Դորոթի Սփենսեր[4]
Պատմվածքի վայրՆյու Մեքսիկո
Նկարահանման վայրԱրիզոնա և Յուտա
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն97 րոպե
Բյուջե531 300 $
 Stagecoach (1939 film) Վիքիպահեստում

«Դիլիժանսը» այն սակավաթիվ ամերիկյան վեստեռն ֆիլմերից էր, որ ցուցադրվել է ԽՍՀՄ-ում։ Այն ցուցադրվել է վարձույթում կրճատված տարբերակով «Ճանապարհորդությունը վտանգավոր է լինելու» անվանումով։

Սյուժե խմբագրել

Ֆիլմում գլխավոր իրադարձությունները ծավալվում են դիլիժանս մարդատար ծածկակառքի ճանապարհորդության ժամանակ, որը պետք է հատեր Արիզոնայի տարածքները, որտեղ ապաչիների ցեղեր էին բնակվում։

Դիլիժանսի ուղևորներն էին.

  • վախկոտ և շատախոս բանկիր Հեյտվուդը
  • սպիրտային խմիչքների վաճառող, ամաչկոտ բնավորությամբ Պիկոկը
  • կավալերիայի սպայի կին Լյուսի Մելորին, ով հղի էր և ծննդաբերում է ուղևորության ժամանակ
  • խաղամոլ և խաբեբա Հետֆիլդը, ով սակայն իրեն դրսևորում է որպես իսկական ջենտլմեն, վտանգելով սեփական կյանքը կանանցից մեկին փրկելու համար
  • մասնագիտությամբ բժիշկ, հարբեցող Բունը
  • «փոքրիկ» մականունով, հանցագործ, կովբոյ Ռինգոն
  • թեթև վարքի տեր Դալլասը, ով փոշմանել է իր խորտակված կյանքի համար, սակայն փորձում է նոր կյանք ունենալ սիրահարվելով Ռինգոյին
  • շերիֆ Կերիլ Ուիլքոքսը

Դիլիժանսին ուղեկցում էին մի խումբ զինվորներ, ովքեր սակայն ավարտելով իրենց առաքելությունը, թողնում են ուղևորներին միայնակ հաղթահարելու երկար ճանապարհը ...

Դերերում խմբագրել

 
Ֆոնի համար Ջոն Ֆորդը ընտրել էր Հուշարձանների հովիտը, որտեղ դեռ ոչ մի Հոլիվուդյան կինեմատոգրաֆիստ նկարահանումներ չէր կատարել
  • Ջոն Ուեյն - «փոքրիկ» Ռինգո
  • Կլեր Տրեվոր - Դալլաս
  • Էնդի Դեվայն - Բաք
  • Ջոն Քերադայն - Հետֆիլդ
  • Թոմաս Միտչել - բժիշկ Բուն
  • Լուիզա Պլատ - Լյուսի Մելորի
  • Ջորջ Բենքրոֆթ - Կերլի Ուիլկոկս
  • Դոնալդ Միք - Սեմյուել Պիկոկ
  • Բերտոն Չերչիլ - Հենրի Հեյտվուդ
  • Թիմ Հոլտ - լեյտենանտ Բլանշար
  • Թոմ Թայլեր - Լյուկ Պլամմեր

Մրցանակներ և վարկանիշային ցանկեր խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Ֆիլմը ներկայացվել է Օսկարի 7 անվանակարգում, ստացել 2-ը։ ստացել է

ներկայացվել է

Վարկանիշային ցանկեր խմբագրել

1995 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ցանկերում զբաղեցնում է հետևյալ տեղերը.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլիժանս (ֆիլմ)» հոդվածին։