Դիլան Օ՛Բրայեն (անգլ.՝ Dylan O'Brien, օգոստոսի 26, 1991(1991-08-26), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երաժիշտ։ Հայտնի է դարձել Պատանի գայլը սերիալի շնորհիվ, որտեղ մարմնավորել է Սթայլզ Սթիլինսկիի կերպարը։ 2014 թվականին նկարահանվել է Ջեյմս Դաշների համանուն վեպի էկրանավորման՝ «Լաբիրինթոսում վազողը» ֆիլմում, որտեղ մարմնավորել է գլխավոր հերոս Թոմասին։

Դիլան Օ'Բրայեն
անգլ.՝ Dylan O'Brien
Հասակը178 սմ
Ծնվել էօգոստոսի 26, 1991(1991-08-26) (32 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՄիրա Կոստայի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, յություբեր, մոդել և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2011- այժմ
ԺանրերԿատակերգություն, Դրամա, Թրիլեր
ԸնտրանիՊատանի գայլը, Առաջին Անգամ, Լաբիրինթոսում վազողը
Ծնողներհայր՝ Պատրիկ Օ'Բրայեն, մայր՝ Lisa Simpsons O'Brien?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դիլանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին Նյու-Յորքում։ Մանկություննը անցել է Սպրինգֆիլդում։ Երբ Դիլանը 12 տարեկան դարձավ, նրա ընտանիքը տեղափոխվեց Կալիֆոռնիա։ Օ'Բրայենի հայրը վիդեոօպերատոր է, իսկ մայրը՝ եղել է դերասանուհի։ 2009 թվականին ավարտել է Միրա Կոստայի ավագ դպրոցը։

2006 թվականին Դիլանը հայտնի դարձավ YouTube ծիծաղաշարժ վիդեոների շնորհիվ, որոնք նկարում և մոնտաժում էր ինքնուրույն։

Օ՛Բրայենը պլանավորել էր միաժամանակ ավարտել քոլեջը և կինոդպրոցը, սակայն այդ ժամանակ նրան դեր առաջարկեցին Պատանի գայլը սերիալում։ 4 լսումներից հետո նա ստացավ Սքոթթի դերը, սակայն երբ կարդաց սերիալի սցենարը, հասկացավ, որ իրեն ավելի հոգեհարազատ է Սքոթթի լավագույն ընկերոջ՝ Սթայլզի դերը։

Դիլանը նաև նկարահանվել է Գլխավոր Ճանապարհ և ռոմանտիկ կատակերգական ժանրի Առաջին Անգամ ֆիլմերում Բրիտ Ռոբերտսոնի և Վիկտորիա Ջասթիսի հետ։

2013 թվականին հաստատվել է այն լուրը, որ Դիլանը խաղալու է Լաբիրինթոսում վազողը ֆիլմում։

Օ'Բրայենը ունի իռլանդական, ամերիկական, իսպանական և իտալական արմատներ։ Նաև նվագում է հարվածային գործիքներ «Slow Kids At Play» խմբում։

Անձնական կյանք խմբագրել

Դիլան Օ'Բրայենը հանդիպում է Բրիտ Ռոբերտսոնի հետ, ում հետ ծանոթացել է Առաջին Անգամ ֆիլմի նկարահանումների ժամանակ։

2016 թվականի մարտին Դիլանը Լաբիրինթոսում վազողը ֆիլմի երրորդ մասի նկարահանումների ժամանակ ստացել է ծանր վնասվածք. բժիշկների խոսքով վտանգավոր ոչինչ չկա[6]։ Սակայն ապրիլին հայտարարվեց, որ վնասվածքը շատ ավելի «լուրջ է», քան կարծում էին և նրան ապաքինման համար ավելի երկար ժամանակ է հարկավոր[7]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալներ
Տարի Անվանում Դեր Գրառումներ
2011-ից սկսած «Պատանի գայլը» "Սթայլզ" Սթիլինսկի Գլխավոր Դեր
2013 «Նոր Աղջիկը» Տղա 1 սերիա
Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր Գրառումներ
2012 «Գլխավոր Ճանապարհ» Ջիմմի Գլխավոր Դեր
2012 «Առաջին Անգամ» Դեյվ Հոդգմեն Գլխավոր Դեր
2013 «Պրակտիկա» Սթուարդ Թուոմբլի Երկրորդական Դեր
2014 «Լաբիրինթոսում վազողը» Թոմաս Գլխավոր Դեր
2015 «Լաբիրինթոսում վազողը։ Փորձություն կրակով» Թոմաս Գլխավոր Դեր
2016 «Խորջրյա հորիզոն» Քալեբ Հոլլիվեյ Հատված
2017 «Լաբիրինթոսում վազողը։Դեղ մահվան դեմ» Թոմաս Գլխավոր դեր

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք
2014 Giffoni Award[8] Giffoni Experience Award Հաղթանակ
2014 Teen Choice Award[9] Լավագույն չարագործ Հաղթանակ
2014 Young Hollywood Award[10][11] Տարվա հայտնություն Հաղթանակ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.eonline.com/news/560939/teen-choice-2014-nominees-keeping-up-with-the-kardashians-iggy-azalea-22-jump-street-and-more
  2. http://www.mtv.com/ontv/movieawards/
  3. http://www.mtv.com/ontv/movieawards/2015/best-fight/
  4. http://www.eonline.com/news/771305/teen-choice-awards-2016-captain-america-civil-war-leads-second-wave-of-nominations
  5. http://tvline.com/2017/06/19/teen-choice-awards-2017-nominations-full-list-nominees/
  6. Hipes, Patrick; Busch, Anita. "‘Maze Runner: Death Cure’ Production Shut Down After Dylan O’Brien Injured On Set". Deadline. Retrieved 2016-03-21.
  7. Rebecca Ford,Borys Kit (April 29, 2016). "Dylan O'Brien's Injuries Force 'Maze Runner' Sequel to Extend Production Shutdown (Exclusive)". The Hollywood Reporter.
  8. «Dylan O'Brien Brings 'The Maze Runner' to the Giffoni Film Festival». Shine On Media. Shine On Media. 2014 թ․ հուլիսի 21. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Teen Choice 2014». Teen Choice Awards. FOX. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  10. «List of Nominees». Young Hollywood Awards. PMC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  11. Thompson, Avery (2014 թ․ հուլիսի 28). «Young Hollywood Awards Winners 2014 — Full List: Justin Bieber & More». Hollywood Life. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլան Օ'Բրայեն» հոդվածին։