Դիեգո Լոպես

իսպանացի ֆուտբոլիստ

Դիեգո Լոպես Ռոդրիգես (իսպ.՝ Diego López Rodríguez, նոյեմբերի 3, 1981(1981-11-03)[1][2][3], Paradela, Լուգո, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, իտալական Միլան ակումբի դարպասապահը։

Դիեգո Լոպես
իսպ.՝ Diego López
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիեգո Լոպես Ռոդրիգես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 3, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Պարադելա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 196 սմ
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 23
Պատանեկան կարիերա
1994 - 1999 Իսպանիա Լուգո ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999 - 2000 Իսպանիա Լուգո ՖԱ 2 (0)
2000 - 2003 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 41 (0)
2003 - 2005 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 41 (0)
2005 - 2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ 2 (0)
2007 - 2012 Իսպանիա Վիլյառեալ 171 (0)
2012 - 2013 Իսպանիա Սևիլյա 8 (0)
2013 - 2014 Իսպանիա Ռեալ Մադրիդ 52 (0)
2014 - ներկա Իտալիա Միլան 2 (0)
Ազգային հավաքական
2009 - ներկա Իսպանիա Իսպանիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14 սեպտեմբեր 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 13 օգոստոս 2009

Կարիերա խմբագրել

Ռեալ Մադրիդ խմբագրել

Լոպեսը ծնվել է Պարադելայում, Լուգո, Գալիսիա։

Երիտասարդ Լոպեսն ավարտել է հայրենի երկրի դպրոցը, այնուհետև տեղափոխվել է Ռեալ Մադրիդ, երբ 19 տարեկան էր։ Սկզբում խաղում էր Ռեալ Մադրիդ 3-րդ ակումբում։ Այնուհետև վարձավճարով գնաց Ալկորկոն։

Լավ մրցաշրջան անցկացնելով նա տեղափոխվեց Ռեալ Մադրիդ 2-րդ ակումբ։ Ռեալ Մադրիդ 2-րդ ակումբից նա տեղափոխվեց 1-ին ակումբ։ Այստեղ անցկացրեց 2 հանդիպում և տեղափոխվեց Վիլյառեալ։

Վիլյառեալ խմբագրել

2007 թվականի հունիսի վերջին Լոպեսը ստորագրեց պայմանագիր Վիլյառեալի հետ՝ € 6 միլիոն արժեր տրանսֆերը։

2008-2009 թվականներին Լոպեսն արդեն 5-րդ մրցաշրջանն էր անցկացնում Վիլյառեալի կազմում։ Այս մրցաշրջանում Լոպեսի հետ միասին նրանք պայքարեցին և կարողացան դուրս գալ Եվրոպա լիգա։

2012 թվականը վերջին տարին էր Վիլյառեալում։ Նա տեղափոխվեց Սևիլյա։

Սևիլյա խմբագրել

2012 թվականի մայիսի 22-ին պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ։ Պայմանագիրը նախատեսված էր 5տարով՝ տրանսֆերի արժեքը €3.5 մլն։ Նա պետք է փոխարիներ Անդրես Փալոփին:

Վերադարձը "Ռեալ Մադրիդ" խմբագրել

2013 թվականի հունվարի 25-ին Դիեգո Լոպեսը պայմանագիր ստորագրեց իր նախկին ակումբի՝ Մադրիդի Ռեալի հետ, որն, ըստ պայմանավորվածության, պետք է գործի մինչև 2017 թվական։ Տրանսֆերի արժեքը կազմեց 3.5 միլիոն եվրո։ Լոպեսի վերադարձը Մադրիդ պայմանավորված էր այն բանով, որ նա պետք է փոխարիներ Իկեր Կասիլյասին, ով վնասվածք էր ստացել։ Լոպեսն իր առաջին հանդիպումն անցկացրեց 2013 թվականի հունվարի 30-ին՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ, երբ թիմը մրցում էր Բարսելոնայի հետ (1։ 1)։ Այդ խաղից հետո սկսեց հաճախ հայտնվել թիմի մեկնարկային կազմում և իր վստահ խաղով սկսեց հաղթել Իկեր Կասիլյասի հետ մրցավազքում։

Հավաքականի կազմում խմբագրել

Իսպանիայի ազգային հավաքական հրավիրվել է 2009 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ Ազգային հավաքականի կազմում միակ հանդիպումն անցկացրել է 2009 թվականի օգոստոսի 12-ին, երբ թիմը Սկոպյեում մրցում էր Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ (3։ 2), որի ժամանակ դուրս է եկել փոխարինման երկրորդ խաղակեսում Պեպե Ռեյնայի փոխարեն և խաղի մնացած հատվածում գոլ բաց չի թողել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել