Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտ

Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտ, գտնվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Նապոլի ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։

Դիեգո Արմանդո Մարադոնա մարզադաշտ
Տեսակբազմաֆունկցիոնալ մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումStadio Diego Armando Maradona
ՏեղագրությունՆեապոլ
Երկիր Իտալիա
Հիմնադրված1959
Անվանված էԴիեգո Մարադոնա[1]
Բացվածդեկտեմբերի 6, 1959[2]
ՃարտարապետCarlo Cocchia? և Luigi Corradi?
ՍեփականատերՆեապոլ
Տարողություն60.240
Տնային թիմՆապոլի ՖԱ
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքsscnapoli.it/static/content/Storia-dello-Stadio-34.aspx(իտալ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Stadio Diego Armando Maradona (Naples) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մարզադաշտը կառուցվել է 1959 թվականին՝ ստանալով «stadio del Sole» (թարգմանաբար՝«Արևի մարզադաշտ») անվանումը[3]։ 1960 թվականի ամառային օլւմպիական խաղերի մի քանի մրցաշրջաններ անց են կացվել հենց ներկայիս մարզադաշտում։ Շինարարության ավարտից հետո մարզադաշտը կարող էր տեղավորել 80 հազար հանդիսական։ 1963 թվականին մարզադաշտը վերանվանվել է «Stadio San Paolo» ՝ Պողոս առաքյալի պատվին։ 1990 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանից առաջ 1989 թվականին՝ մարզադաշտը վերանորոգվել է։ Մարզադաշտում տեղի ունեցան աշխարհի առաջնության մի քանի խաղեր, այդ թվում նաև կիսաեզրափակիչ խաղը՝ Իտալիայի և Արգենտինայի ազգային հավաքականների միջև։ 60.240 հազար տարողունակությամբ՝ այն Իտալիայի երրորդ ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտն է՝. «Միլան ՖԱ»«Ջուզեպպե Մեացցա» և Հռոմի՝ «Ռոմա ՖԱ»«Օլիմպիական մարզադաշտ» -ից հետո։ 2010 թվականից մարզադաշտի հաղորդավարը Դանիելե Բելինին է[4]։ 2020 թվականի նոյեմբերի 25-ին մահացավ լեգենդար ֆուտբոլիս Դիեգո Մարադոնան։ Նոյեմբերի 26-ին հայտարարվեց, որ մարզադաշտը կվերանվանվի ի պատիվ լեգենդար Մարադոննայի[5]։ Դեկտեմբերի 4-ին Նապոլի ՖԱ տնային մարզադաշտը պաշտոնապես վերանվանվեց Մարադոնայի պատվին[6][7][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.irozhlas.cz/sport/fotbal/diego-maradona-stadion-neapol_2012042059_jgr (չեխերեն)iROZHLAS, 2020.
  2. Pozzo V. Con Napoli-Juventus si inaugura il grandioso «Stadio dei Settantacinquemila» (իտալ.)Torino: Italiana Editrice, 1959. — P. 9. — ISSN 1122-1763
  3. «Stadio San Paolo» (իտալերեն). Società Consulenza e Assistenza Impiantistica Sportiva. 2009. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. «Мы в Неаполе все сумасшедшие». Как Децибел Беллини стал самым известным диктором мирового футбола(ռուս.)
  5. Стадион «Наполи» будет переименован в честь Диего Марадоны(ռուս.)
  6. Стадион «Наполи» официально получил имя Диего Марадоны
  7. «Official: Stadio Diego Armando Maradona» (անգլերեն). football-italia.net. 2020 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «Comunicato SSC Napoli su Stadio Diego Armando Maradona» (իտալերեն). «Наполи». 2020 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «De Magistris dopo la riunione di Giunta: intitolato lo stadio a Diego Armando Maradona» (իտալերեն). Муниципалитет Неаполя. 2020 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել