Դիաֆիլմ (հուն․՝ διά- նախդիր, այստեղ՝ փոխանցում սկզբից մինչև վերջ, և ֆիլմ), թեմատիկ ընդհանրություն ունեցող կամ (հազվադեպ) տարբեր պոզիտիվ պատկերներից կազմված (տես Դիապոզիտիվ) կարճամետրաժ ֆիլմ։ Նկարահանվում է սև և սպիտակ կամ գունավոր կինոժապավենի վրա։ Դիաֆիլմի տարատեսակն է միկրոֆիլմը։ Դիաֆիլմ դիտում են ֆիլմոսկոպով (անհատական օգտագործման համար) կամ դիապրոյեկտորի միջոցով՝ պատկերը էկրանի վրա ցուցադրելով։

Դիաֆիլմի ժապավեններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 377