Դիադին, քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում[1]։ Հանդիսանում էր գավառակի կենտրոնը։ Գտնվում է Արածանի գետի վերին հոսանքի աջ ափին, Ծաղկանց լեռների արևելյան փեշերին, Բայազետից 38 կմ արևմուտք, Էրզրում-Բայազետ ճանապարհի վրա` տեղական մի քանի ճանապարհների ելման վայրում։

Քաղաք
Դիադին
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴիադինի գավառակ
Այլ անվանումներԴիյադին, Թիադին, Տատեոն, Տատեոնս, Տատեոնք, Տատիոն, Տատիոնք, Տատյանս, Տատյանք, Տատյոն, Տատյոնս, Տատյոնք, Տիադին, Տաիտին
ԲԾՄ1925 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն, այլ
Բնակչություն42 123 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
ՏեղաբնականունԴիադինցի
Ժամային գոտիUTC+3
Դիադին (Թուրքիա)##
Դիադին (Թուրքիա)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Ըստ Ղևոնդ Ալիշանի բնակավայրը հանդիսանում է հին Տատյանս կամ Տատեոնս ավանը։ 371 թվականի Ձիրավի ճակատամարտից հետո զոհված հույն զինվորներին թաղել են այստեղ։ Ս. Հովհաննես (Ուչքիլիսե) վանքի միաբանները բնակավայրի անվանումը սկսել են հիշատակել Դիերի տուն` Դիատուն ձևով, որն էլ աղավաղվել դարձել է Դիադին։

Աշխարահագրություն խմբագրել

Քաղաքից 5-6 կմ հեռու Արածանիի վրա գտնվում էր հռչակավոր բնական կամուրջը, որն առաջացել էր կրաքարային և ծծմբային բաղադրությամբ ջրերի երկարատև գործունեությունից` կրի և ծծմբի միացությունից։ Կամուրջն ուներ ավելի քան 21 մետր բարձրություն և 21 մետր լայնություն։ Կամրջի չորս կողմից բխում էին բազմաթիվ տաք ու գոլ կրային և ծծմբային հանքային ջրեր։

Կամրջից մի փոքր հեռու` Արածանիի աջ ափին գտնվում էր Գերմավը` Դիադինի հանքային ջրերի մեծ ակը։ Ջրի ջերմաստիաճանը այն աստիճան բարձր էր, որ նրանում կարելի էր նույնիսկ ոչխարի միս եփել։

Պատմություն խմբագրել

Ըստ ոմանց բնակավայրը նույն Ծաղկոտն գավառի Շահապիվան որսարան էր, կամ էլ նույն գավառի կենտրոն հանդիսացող Զարեհավան ավանը։

1828-1829 թվականների ռուս թուրքական պատերազմից հետո հայ բնակչութայն մեծ մասը գաղթեց Արևելյան Հայաստան և հաստատվեցին ներկայիս Արագածոտնի (Ապարանի շրջանի) Լուսագյուղ գյուղ և Վարդենիս Քաղաքում։

Բնակչություն խմբագրել

Մինչև XIX դարի 20-ական թվականները Դիադինի բնակչության մեծամասնությունը հայեր էին։

XIX դարի սկզբներին ուներ 500 հայ և քուրդ բնակիչ, նույն դարի 80-ականներին ուներ 80 տուն, XX դարի սկզբին` 100, 1909 թվականին՝ 300 տուն, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնից առաջ 400 տուն բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Հայ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսություն, արհեստներն ու առևտուրն էր։ Ապրանքները հիմնականում մանրածախ վիճակով սպառվում էին ներքին շուկայում, իսկ արտաքին շուկայում, որն անցնում էր Բայազետ Էրզրում ճանապարհով, Դիադինը քիչ մասնակցություն ուներ։

1909 թվականի դրությամբ Դիադինն ուներ փոքր շուկա` 40-50 կրպակով ու արհեստանոցներով։ Կրպակների տերերը մեծ մասամբ հայեր էին։

Առողջարան խմբագրել

Հանքային ջրերի բխման վայրը դիադինցիների համար յուրովի հանգստավայր էր։ Հոդացավերով տառապող տեղացի և եկվոր հիվանդները այդտեղ լոգանք էին ընդունում։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դիադինը Արածանիի ժայռոտ ափի վրա ունեցել է բերդ, որը կանգուն է եղել մինչև 1843 թվականը, իսկ ապա վերածվել է ավերակների կույտի։

Քաղաքն ուներ Ս. Աստվածածին անունով եռախորան և փայտածածկ հայակական եկեղեցի, որը կանգուն էր մինչև XX դարի սկզբներին։ Դիադինի մոտակայում կար Դիադին անունով ավերակ վանք և այլ հնություններ։

Հասարակական կառույցներ խմբագրել

Քաղաքն ուներ վարչական շենքեր և հեռագրատուն[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ, Դիադինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 97

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիադին» հոդվածին։