«Դժոխքի հրեշտակներ» (անգլ.՝ Hells Angels), աշխարհի խոշորագույն մոտոկլուբներից մեկը, որն իր մասնաճյուղերն ունի (այսպես կոչված «չապտերներ») ամբողջ աշխարհում։ Outlaws MC, Pagans MC և Bandidos MC-ի հետ միասին մտնում է, այսպես կոչված «մեծ քառյակ» ակումբների կազմի մեջ, սակայն նրանցից ամենանշանավորն է։

Դժոխքի հրեշտակներ
Տեսակoutlaw motorcycle club?
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվածմարտի 17, 1948
Կայքhells-angels.com(անգլ.)

Մի շարք երկրների իրավապահ մարմինները ակումն անվանում են «մոտոցիկլիստների ավազակախումբ» և մեղադրում են կազմակերպությանը թմրանյութերի առևտրի, բռնության, սպանությունների և այլնի մեջ։ Ակումբի անդամները պնդում են, որ կազմակերպությունը միավորում է մոտոցիկլետների խաղաղ էնտուզիաստներին՝ համատեղ մոտոարշավների, հավաքների և հանրային միջոցառումների անցկացման համար։

Պատմություն խմբագրել

Նախադրյալներ խմբագրել

Ըստ լեգենդի, որը պատմվում է մոտոակումբի պաշտոնական կայքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան ռազմաօդային ուժերում գոյություն է ունեցել ծանր ռմբակոծիչների 303-րդ Էսկադրիլիան՝ Hell's Angels անվանումով, որն այդպես է անվանվել ռեժիսոր Հովարդ Հյուզի «Դժոխքի հրեշտակները» ֆիլմի պատվին, որը սիրում էին բազմաթիվ օդաչուներ։ Պատերազմի ավարտից և ստորաբաժանումների լուծարումից հետո օդաչուները մնացել են առանց աշխատանքի։ Նրանց կարծիքով՝ հայրենիքը դավաճանել է նրանց և բախտի քմահաճույքին գցել իրենց։ Նրանց ոչինչ չէր մնում, ինչպես գնալ իրենց «դաժան» երկրի դեմ, նստել մոտոցիկլետների վրա, միավորվել մոտոկլուբայում (անգլ.՝ motorcycle club (MC)) և ընդվզել[1]։

Հիմնադրում խմբագրել

Վարկածներից մեկի համաձայն՝ երկու մոտոկլուբների՝ Boozefighters-ի և Pissed Off Bastards-ի անդամներին, որոնք հայտնի են Հոլիսթեր քաղաքում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հիման վրա հետագայում նկարահանվել է «Վայրենի» ֆիլմը։ Դա տեղի է ունեցել 1953 թվականին Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆորնիա)։

Մեկ այլ վարկածի համաձայն 1955 թվականին «Դժոխքի հրեշտակներ» առաջին անգամ կոչվել են Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքի 13 բնակիչներ։

Ավելի ուշ Սան Ֆրանցիսկոյի բաժանմունքի նախագահ Ֆրենկ Սեդլիկը մշակել է Hells Angels-ի պաշտոնական լոգոն՝ թևերով գանգը։ Մոտավորապես նույն ժամանակ ակումբի պաշտոնական գույները դարձել են սպիտակը և կարմիրը։

Զարգացում խմբագրել

1960-ական թվականներին Օքլենդ քաղաքի մասնաճյուղի նախագահ է դարձել Ռալֆ Գուբերթ Բարգերը, որն ավելի հայտնի է որպես Սոննի Բարգեր (ժամանակի ընթացքում նա դարձել է ոչ միայն Օքլենդի չապտերի ղեկավարը, այլև Hells Angels MC World-ի նախագահը)։ Բարգերն առաջին անգամ գրանցել է «Դժոխքի հրեշտակներ» բրենդը և խորհրդանիշը գանգի տեսքով։ Դրա հետ մեկտեղ բայքերները առաջին անգամ սկսել են կանոնավոր կերպով կատարել մոտոարշավներ և անդամավճարներ վճարել։ Բարգերի խարիզմատիկ լինելու և PR-ի բնածին տաղանդի շնորհիվ ոչ միայն Օքլենդի չապտերը, այլև «Դժոխքի հրեշտակներ» ակումբը, ընդհանուր առմամբ, դարձել է աշխարհի ամենահայտնի մոտոկլուբը։

Մասնավորապես, Սոնին և ակումբի մի շարք անդամներ նկարահանվել են հոլիվուդյան մի քանի ֆիլմերում, իսկ վիետնամական պատերազմի ժամանակ, Բարգերը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնին, որը լայն լուսաբանումներ է ստացել մամուլում[2][3][4]։

Մեր ժամանակներ խմբագրել

Ներկայումս «Դժոխքի հրեշտակները» հանդիսանում են խոշորագույնը, եթե ոչ ամենամեծը, ակումբի անդամների և մասնաճյուղերի թվով ամբողջ աշխարհում, և առավել հայտնի է բոլոր outlaw-մոտոկլուբների շրջանում։

«Դժոխքի հրեշտակների» ինքնավար մասնաճյուղեր են առկա ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում (Անգլիա, Ուելս, Հյուսիսային Իռլանդիա), Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Կանադայում, Հոլանդիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, ՀԱՀ-ում, Իտալիայում, Լիխտենշտեյնում, Ֆինլանդիայում, Իսպանիայում, Բելգիայում, Արգենտինայում, Հունաստանում, Ռուսաստանում, Պորտուգալիայում, Չիլիում, Խորվաթիայում, Լյուքսեմբուրգում, Հունգարիայում, Դոմինիկյան Հանրապետությունում, Թուրքիայում, Չեխիայում, Լեհաստանում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Մալթայում, Թաիլանդում, Սլովենիայում, Սլովակիայում, Սերբիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Լիտվայում, Ճապոնիայում, Իտալիայում, Լատվիայում, Էստոնիայում, Կիպրոսում և այլուր։ Կան նաև ակումբներ, որոնք դեռ չեն մտնում «Դժոխքի հրեշտակների» կազմի մեջ, սակայն առաջիկայում կարող են դառնալ դրա մաս Բուլղարիայում, Ուրուգվայում, Պերուում, Բոսնիա և Հերցեգովինայում, Էկվադորում, Նամիբիայում և Վենեսուելայում։ Ընդ որում, մեկ երկրի տարբեր քաղաքներում կարող են գոյություն ունենալ առանձին չապտերներ։

Ակումբի կառուցվածք և սիմվոլիկա խմբագրել

Սիմվոլիկա խմբագրել

Hells Angels ակումբի պաշտոնական լոգոտիպը թևերով գանգ է։ Լոգոտիպը պատճենահանվել և ստեղծագործաբար վերափոխվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների խորհրդանշանից՝ Սան Ֆրանցիսկոյից ակումբի բաժանմունքի նախագահ Ֆրենկ Սադլիկի կողմից։ Հետագայում գանգի պատկերը մի քանի անգամ փոխվել է։

Ակումբի խորհրդանիշների պաշտոնական գույները կարմիր և սպիտակ գույներն են, այսինքն, կարմիր տառերով գրություններ սպիտակ ֆոնի վրա։ Այստեղից էլ գալիս է ակումբի մականուններից մեկը՝ «կարմիր և սպիտակ»-ը (անգլ.՝ «The Red and White»)[5]:

Կառուցվածք խմբագրել

Hells Angels MC World-ը բաղկացած է առանձին չապտերներից (անգլ.՝ сhapter), այսինքն ակումբի որոշակի տարածքներում գտնվող մասնաճյուղերից (բաժանմունքներից)։ Չապտերը կարող է ստեղծվել տվյալ տարածաշրջանում արդեն գործող մոտոակումբի հիման վրա։

Նախքան Hells Angels MC-ի պաշտոնական անունը ստանալը, որոշ ժամանակ ակումբը ուներ «պրոսպեկտ-ակումբի» (անգլ.՝ prospect club) կարգավիճակ, այսինքն, գտնվել է «փորձաշրջանի մեջ»։ Որոշ ժամանակ անց (մեկ տարուց մինչև երեք տարի) ակումբը պաշտոնապես մտնում էր Hells Angels MC World կառույցի մեջ և իրավունք ուներ կրել «հրեշտակների գույները»։

«Բայքերական» պատերազմներ խմբագրել

Մոտոկլուբների շրջանում հաճախ են լինում կոնֆլիկտներ, որոնք կապված են տարածքների վերահսկողության հետ։ Երբեմն վեճերը վերածվում են մարտական գործողությունների, որի արդյունքում բազմաթիվ վիրավորներ ու սպանվածներ են լինում[6][7]։

Գերմանիայում «Դժոխքի հրեշտակները» վերջին տարիներին հաճախ են թշնամացել «Բանդիտներ» («Bandidos») մրցակից խմբավորման հետ։ Կանոնավոր բախումների հետևանքով երկու կողմում էլ եղել են զոհեր և վիրավորներ։ 2010 թվականի մայիսին երկու խմբավորումների ներկայացուցիչները հանդիպել են Հանովերում և կնքել են հրադադարի համաձայնագիր[8]։ Նման «բայքերական պատերազմներ» տեղի են ունեցել Դանիայում[9] և սկանդինավյան այլ երկրներում[10][11][12][13]։

Ոստիկանական գործողություններ «Դժոխքի հրեշտակների» դեմ խմբագրել

Օրինական (Մոտոցիկլետների վաճառքի սրահներ, դրանց վերանորոգման արհեստանոցներ, սիմվոլիկայով ապրանքների վաճառք) հետ մեկտեղ «Դժոխքի հրեշտակները» հայտնի են նաև անօրինական գործունեությամբ (զենքի, թմրանյութերի վաճառք, ռեկետ, մարմնավաճառության վերահսկողություն և այլն)[14][15][16][17][18]։

2001 թվականին ալկոհոլի, ծխախոտի և հրազենի վերահսկման ամերիկյան բյուրոն (ATF) սկսել է «սև թխվածքաբլիթներ» գործողությունը. խմբավորման մեջ է մտել գործակալ Ջեյ Դոբինսը (անգլ.՝ Jay Dobyns)[19]: 2003 թվականի ամռանը ATF-ի գործողության և մի քանի ռեյդերի արդյունքում ձերբակալվել էին 52 «հրեշտակներ» և նրանց հանցակիցները։ 16 մարդ բանտարկվել է ռեկետի և սպանությունների մեղադրանքներով[20]։

Իրավապահ մարմինների կողմից մինչ օրս նման գործողություններ են իրականացվում[21][22][23][24]։

Հարաբերություններ իշխանությունների հետ խմբագրել

ԱՄՆ խմբագրել

Կազմակերպության գործունեությունն արգելելու փորձ ձեռնարկվել է ԱՄՆ-ում 1986 թվականին. ակումբին մեղադրում էին կազմակերպված հանցավորության «ռեկետի», կողոպուտի և «կռիշվիլի» մեջ։ Երկու տարի տևած դատավարությունն ավարտվել է կազմակերպության արդարացմամբ. դատավորը, որը հայտնի է «Սեմ-Կախիչ» մականունով, հայտարարել է, որ ՀԴԲ-ի գործակալները Hells Angels-ի գործով 29 նիստերից յուրաքանչյուրում կեղծ ցուցմունքներ են տվել[25]։

Կանադա խմբագրել

2013 թվականին Օնտարիոյի Գերագույն դատարանը հատուկ եզրակացություն է տվել, որի համաձայն Hells Angels-ը քրեական կազմակերպություն չէ[25]։

Ավստրալիա խմբագրել

2015 թվականին Ավստրալիայում կազմակերպության վրայից վերացվել են հանցավոր գործունեության բոլոր մեղադրանքները[25]։

Եվրամիություն խմբագրել

Գերմանիայում 2014 թվականի հունիսին Գերագույն դատարանն ավարտել է ակումբի գործի քննությունը՝ այն ճանաչելով օրինական ասոցիացիա, որը չի խախտում Գերմանիայի դաշնային օրենսդրությունը[25]։ Այնուամենայնիվ, ակումբը բազմիցս մեղադրվել է սուտերենության, զենքի և թմրանյութերի առևտրի մեջ[26]։

2019 թվականին Նիդեռլանդներում ակումբի գործունեությունն ամբողջությամբ արգելվել է Ուտրեխտի դատարանի որոշմամբ. ակումբին մեղադրել են հասարակական կարգին սպառնալիք ստեղծելու մեջ[27]։ Նիդեռլանդները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը ակումբն անօրինական է ճանաչել[28]։

Ռուսաստանում խմբագրել

2015 թվականի հունիսի 7-ին ֆեդերացիայի խորհուրդը հրապարակել է՝ ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնք պետք է ճանաչվեն «անցանկալի կազմակերպություններ», որտեղ ներառված են Սորոսի հիմնադրամը, Մակարտուրների հիմնադրամը, Freedom House-ը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամը և այլն։ Խորհրդարանականները քաղաքացիներին կոչ են արել ուղարկել իրենց առաջարկները, և սենատոր Վիկտոր Օզերովը հիշատակել է «Գիշերային գայլեր» բայքերական ակումբից երկու դիմում ստանալու մասին՝ խնդրելով այնտեղ ներառել Hells Angels MC և Bandidos MC բայքերական ակումբները։ «Գիշերային գայլերի» առաջնորդ Ալեքսանդր Զալդոստանովի կողմից դեսանտայինների միության և «մարտական եղբայրության» հետ ստորագրված ուղերձում նշվել է, որ չեն պահպանվել ՌԴ օրենքները, նրանք մասնակցել են Մայդանի իրադարձություններին և կարող էին օգտագործվել որպես հիմնական մարտական ուժ Ռուսաստանում «գունավոր հեղափոխության» ժամանակ[29]։ Օգոստոսի 13-ին Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը դիմել է գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ առաջարկելով Hells Angels-ը և Bandidos-ը ներառել անցանկալի կազմակերպությունների ցանկում[25]։

Արվեստում խմբագրել

Գրականությունում խմբագրել

«Հրեշտակների» սկանդալային ժողովրդականությունը նկարագրվել է բազմաթիվ ստեղծագործություններում։ Իրենց կարծիքով[30], ակումբի մասին լավագույն գիրքը Հանթեր Թոմփսոնի «Դժոխքի հրեշտակները» ստեղծագործությունն է, որը լույս է տեսել 1966 թվականին։

Կազմակերպությունը նշվում է Սթիցվեն Քինգի և Պ. Ստրաուբայի «Սև տունը» վեպում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Официальный сайт «Hells Angels MC»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. «Формации байкерских объединений». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. Minucci, Frank (Brother Frank). Hoffman, William. Outlaw Biker. — 1998. — P. 32. ISBN 1-57566-080-6.
  4. Mccusker, Michael Patric. A Road Without End: The Jus Brothers Motorcycle Club. — 2008. — P. 12. ISBN 1-60563-802-1.
  5. ««Байкерская символика»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «McGarvey, Brendan. Biker Wars // Philadelphia Citypaper.net. — 2003. — January 16-22». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. Deggerich, Markus and Stark, Holger. Biker Turf War Escalating in Germany // Der Spiegel. — 2008. — March 04.
  8. Hells Angels und Bandidos schließen Frieden.(գերմ.)
  9. «Войны «Ангелов ада» в Дании». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. Great Nordic Biker War
  11. «The Great Nordic Biker War». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. The bloody biker wars // The Independent. — 2008. — November 29.
  13. Mass killings mean Angels win biker turf war // CBS News Canada. — 2006. — April 11.
  14. Becker, Ronald F. Criminal Investigation. — Jones & Bartlett Learning, 2008. — P. 432. ISBN 0-7637-5522-2.
  15. Nichols, Dave. One Percenter: The Legend of the Outlaw Biker. — 2007. — P. 13-14. ISBN 0-7603-2998-2.
  16. Gober, Mac. Unchained. Outlaws Brutal Biker. — 1998. — P. 9, 27, 36-39 etc. ISBN 1-57794-067-9.
  17. Sher, Julian. Marsden, William. Angels of Death: Inside the Bikers' Global Crime Empire. — Knopf Canada. — 2006. — P. 9-10. ISBN 0-676-97730-8.
  18. Hell’s Angels: the last american heroes.
  19. Dobyns, Jay. Johnson-Shelton, Nils. No Angel: My Harrowing Undercover Journey to the Inner Circle of the Hells Angels. — Crown, 2009. — P. 328.
  20. Ив Конант. Ангел под прикрытием // Русский Newsweek : журнал. —М., 2009. — № 12 (234). — С. 36—38.
  21. ATF agents arrest 55 in motorcycle gang // The Washington Times. — 2003. — December 3.
  22. Членов Hells Angels повязала полиция Արխիվացված 2011-11-12 Wayback Machine
  23. Droban, Kerrie. Running with the Devil: The True Story of the ATF's Infiltration of the Hells Angels. — Globe Pequot, 2008. — P. 215. — ISBN 1599214490
  24. Queen, William. Under and Alone: The True Story of the Undercover Agent Who Infiltrated America’s Most Violent Outlaw Motorcycle Gang. — Mainstream Publishing, 2006. — 272 p. — ISBN 1845960793
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 Александр Черных. «Донос Хирурга в Совет федерации и Генпрокуратуру — просто ад какой-то» «Коммерсантъ» от 13.08.2015, 17:20
  26. Европейская мафия: главные игроки на криминальной карте ЕС (ռուս.)
  27. Суд запретил Hells Angels в Нидерландах (ռուս.)
  28. Hells Angels bikers banned by Netherlands court (անգլ.)
  29. Туманов Г. Совет федерации предлагает запретить американских байкеров // Коммерсант. — 13.08.2015.
  30. Алекс Керви Странная сага отчаянного джентльмена // Ангелы ада. — Москва: Аст, 2006. — С. 5—21. — 541 с. — (Альтернатива). — ISBN 5-17-030897-3

Գրականություն խմբագրել