Դժբախտության ցուցիչ (անգլ.՝ Misery index), մակրոտնտեսագիտական ինդիկատոր, որը ստեղծվել է ամերիկացի տնտեսագետ Արթուր Օուկենի կողմից և ստացվել է ինֆլյացիայի մակարդակի և գործազրկության աստիճանի գումարի արդյունքում[1]։

Պատմություն խմբագրել

1980 թվականին ամերիկացի տնտեսագետ և Լինդոն Ջոնսի խորհրդական Արթուր Օուկենը ստեղծում է նոր մակրոտնտեսագիտական մեծություն ինֆլյացիայի մակարդակի և գործազրկության աստիճանի գումարի արդյունքում։ Օուկենը անվանում է նորամուծությունը «անհարմարության ցուցիչ» (անգլ.՝ Discomfort index), սակայն ավելի ուշ այդ մեծությունը անվանափոխվում է՝ «դժբախտության ցուցիչ»։ Սկզբնականապես ցուցիչը օգտագործվում էր ԱՄՆ-ում երկրի նախագահների տնտեսագիտական քաղաքականությունը գնահատականի արժանացնելու համար։ Այդ շրջանում չափվում էր մեկ նախագահական ժամկետի ընթացքում «դժբախտության» մակարդակի բարձրացումը կամ էլ իջեցումը (տես ներոնշյալ պատմական տվյալներ պարունակող աղյուսակը)[2][3]։

Ցուցիչ = Գործազրկության աստիճան + Ինֆլյացիայի աստիճան (ցածրագույն թիվը լավագույնն է)
Նախագահ Ժամանակահատված Միջին Ցածր Բարձր Սկիզբ Ավարտ Փոփոխություն
Հարի Թրուման 1948–1952 7.88 03.45 – Դեկտեմբեր 1952 13.63 – Հունվար 1948 13.63 3.45 -10.18
Դուայթ Էյզենհաուեր 1953–1960 9.26 02.97 – Հուլիս 1953 10.98 – Ապրիլ 1958 3.28 9.96 +5.68
Ջոն Ֆ. Քենեդի 1961–1962 7.14 06.40 – Հուլիս 1962 08.38 – Հուլիս 1961 8.31 6.82 -1.49
Լինդոն Բ. Ջոնսոն 1963–1968 6.77 05.70 – Նոյեմբեր 1965 08.19 – Հուլիս 1968 7.02 8.12 +1.10
Ռիչարդ Նիքսոն 1969–1974 10.57 07.80 – Հունվար 1969 17.01 – Հուլիս 1974 7.80 17.01 +9.21
Ջերալդ Ֆորդ 1974–1976 16.00 12.66 – Դեկտեմբեր 1976 19.90 – Հունվար 1975 16.36 12.66 -3.70
Ջիմի Քարթեր 1977–1980 16.26 12.60 – Ապրիլ 1978 21.98 – Հունիս 1980 12.72 19.72 +7.00
Ռոնալդ Ռեյգան 1981–1988 12.19 07.70 – Դեկտեմբեր 1986 19.33 – Հունվար 1981 19.33 9.72 -9.61
Ջորջ Ու. Բուշ 1989–1992 10.68 09.64 – Սեպտեմբեր 1989 14.47 – Նոյեմբեր 1990 10.07 10.30 +0.23
Բիլ Քլինտոն 1993–2000 7.80 05.74 – Ապրիլ 1998 10.56 – Հունվար 1993 10.56 7.29 -3.27
Ջորջ Հ. Ու. Բուշ 2001–2008 8.11 05.71 – Oct 2006 11.47 – Օգոստոս 2008 7.93 7.39 -0.54
Բարակ Օբամա 2009–2016 8.83 05.06 – Սեպտեմբեր 2015
12.87 – Սեպտեմբեր 2011 7.83 6.77 -1.06
Դոնալդ Թրամփ 2017–Ապրիլ 2019 6.29 05.32 – Փետրվար 2019
7.44 – Փետրվար 2017 7.30 5.60 -1.70

[4]

1999 թվականին Հարվարդի համալսարանի տնտեսագեր Ռոբերտ Բարրոն առաջարկում է դժբախտության ցուցչի իր տարբերակը, որը անվանում է «Բարրոյի դժբախտության ցուցիչ» (անգլ.՝ Barro Misery Index)։ Բարրոյի ցուցիչը իր մեջ է ներառում ինֆլյացիան և գործազրկությունը, ինչպես նաև դրանց թվին է գումարում նաև 30 տարեկան պետական փոխառությունը և ՀՆԱ-յի խզումը[5]։

Մի քանի տարի անց Ջոնս Հոպկինսի համալսարանի տնտեսագետ Սթիվեն Հենկեն փոփոխության է ենթարկում Բարրոյի ցուցիչը, ընդհանուր գումարից հանելով մի հոգուն հասնող ՀՆԱ-յի նախորդ տարվա հետ ներկայիս տվյալների համեմատական արժեքը և սկսում է օգտագործել այդ մեծությունը միջազգային ցուցիչների համեմատությամբ[6]։ 2013 թվականին Հենկեն կազմում է 89 երկրների համար նախատեսված «դժբախտության ցուցչի» աղյուսակը[5]։

 
«Դժբախտության ցուցչի» միջազգային աղյուսակը 2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ կազմված Սթիվեն Հենկեի կողմից:

2015 թվականին ֆինանսական ինֆորմգործակալություն Bloomberg-ը հրապարակում է ամենաբարձր «դժբախտության ցուցիչ» ունեցող երկրների ցանկը (նրա ավանդական տարբերակով, առաջարկված Օուկենի կողմից), որը գլխավորում է Վենեսուելան 80%-ը գերազանցող ցուցանշով, այն դեպքում երբ ցանկի վերջում գտնվում էր Ինդոնեզիան, ում դեպքում այդ մեծությունը կազմում էր 10%-ից չնչին ավելին[7]։ «Ամենաերջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակը գլխավորում էր Թայլանդը, որի «դժբախտության ցուցիչը» կազմում էր 2%-ից ոչ ավելին։ Ցանկում վերջինը ընթացող Գերմանիայի մոտ այդ արդյունքը գերազանցում էր 6,5 %-ը[8]։ Բոլոր արդյունքները ներկայացված են ներքևում․

«Ամենադժբախտ» երկրների վարկանշերը
Страна
1   Վենեսուելա
3   Արգենտինա
2   Հարավային Աֆրիկա
4   Ուկրաինա
5   Հունաստան
6   Իսպանիա
7   Ռուսաստան
8   Խորվաթիա
9   Թուրքիա
10   Պորտուգալիա
11   Իտալիա
12   Կոլումբիա
13   Բրազիլիա
14   Սլովակիա
15   Ինդոնեզիա
«Ամենաերջանիկ երկրների» վարկանշերը
Страна
1   Թաիլանդ
3   Շվեյցարիա
2   Ճապոնիա
4   Հարավային Կորեա
5   Թայվան
6   Դանիա
7   Չինաստան
8   ԱՄՆ
9   Նորվեգիա
10   Միացյալ Թագավորություն
11   Ավստրիա
12   Նոր Զելանդիա
13   Իսլանդիա
14   Մալայզիա
15   Գերմանիա

Քննադատություն խմբագրել

2001 թվականին Եվրոպայում և ԱՄՆ-ում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ գործազուրկներին ավելի ուժեղ ոգևորում է դժբախտությունը քան ինֆլյացիան։ Սա ցույց է տալիս, որ հասարակ դժբախտության ցուցիչը անհավասարակշռության մեջ է դնում դժբախտության բնութագրիչները գործազրկության աստիճանի հետ[9]։

Գրականություն խմբագրել

  • Алан Гринспен Turbulence: Adventures in a New World. — Penguin Books, 2008.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The US Misery Index». Inflationdata.com.
  2. «US Misery Index by President».
  3. «Bloomberg: аналитики подсчитали "индекс несчастья" Украины». РИА-Новости. 2015 թ․ հունիսի 8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. «US Misery Index by President».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 5,0 5,1 «Measuring Misery around the World». Global Asia. 2014. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «Misery in MENA». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  7. «The 15 Most Miserable Economies in the World». Bloomberg. 2015 թ․ մարտի 2. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. «The 15 Happiest Economies in the World». Bloomberg. 2015 թ․ մարտի 3. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  9. «Preferences over Inflation and Unemployment: Evidence from Surveys of Happiness» (PDF). American Economic Review. 91 (1): 335–341, 340. 2001. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել