Դերջան

Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառ

Դերջան, նախկինում հայտնի էր նաև որպես Մամախաթուն, գյուղաքաղաք (ավան, քաղաք, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դերջանի գավառակում։ Գտնվում էր Էրզրում-Երզնկա ճանապարհի վրա, Արևմտյան Եփրատի Դերջան (Թուզլու) վտակի աջ ափին։ Հանդիսանում էր գավառակի կենտրոն։

Գյուղաքաղաք
Դերջան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԴերջանի գավառակ
Այլ անվանումներԴերջան, Թերջան, Մանավազ, Տերջան
Մակերես1546 կմ²
ԲԾՄ1510 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն17 623 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ24530
Ավտոմոբիլային կոդ24
Պաշտոնական կայքtercan.gov.tr
Դերջան (Աշխարհ)##
Դերջան (Աշխարհ)

Մամախաթունն ուներ մեծ կայազոր իր զորանոցներով։ Քաղաքում կար նաև առաջնորդարան։

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրն ուներ լավ կլիմա։ Հարուստ էր արոտավայրերով, բամբակով, հացահատիկով, խաղողով և պտուղներով։

Բնակչություն խմբագրել

1877-1878 թվականներին ուներ 430 տուն հայ և թուրք բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Մամախաթունն ուներ հայկական եկեղեցի։ Գյուղաքաղաքի մոտակայքում կար արաբական և այլ կառուցվածքների ավերակներ և գերեզմանոց։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայակական դպրոց

Անվանի մարդիկ խմբագրել

Մամախաթունում է ծնվել գրականագետ, արվեստաբանության դոկտոր Գ. Տեր-Ստեփանյանը (1909–1989 թվականներ)[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 821

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն