Դերիք Բերնարդ Ֆեյվորս (անգլDerrick Bernard Favors, հուլիսի 15, 1991(1991-07-15), Ատլանտա), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Յութա Ջազ» ակումբում, որպես ծանր հարձակվող և կենտրոնական։

Դերիք Ֆեյվորս
Derrick Favors

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Յութա Ջազ
Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 15
Ի ծնե տրված անունը Դերիք Բերնարդ Ֆեյվորս
Derrick Bernard Favors
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1991 (32 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,08 մ
Քաշ 122 կգ
Դպրոց Հարավային Ատլանտայի ավագ դպրոց (Ատլանտա, Ջորջիա)
համալսարան Ջորջիա թեք (2009–2010)
Դրաֆթի տարի 2010 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Ջերսի Նեթս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Ջերսի Նեթս (2010–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2011-2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Օռլեանս Պելիկանս (2019–2020)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՅութա Ջազ (2020-այժմ)
Մրցանակներ

  • NBA All-Rookie երկրորդ թիմ (2011)
  • Նեյսմիթի անվան տարվա դպրոցական բասկետբոլիստ (2009)
  • ԱՄՆ Միստր Բասկետբոլ (2009)
  • McDonald's All-American մրցույթի MVP (2009)

Ծնվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի վարչական կենտրոն Ատլանտայում։ Հաճախել է Հարավային Ատլանտային ավագ դպրոցը՝ համարվելով 2009 թվականի լավագույն դպրոցական բասկետբոլիստներից մեկը։ Ավագ դպրոցի ավարտական տարում Ֆեյվորսի միջին տվյալներն էին 28,1 միավոր, 13,3 անդրադարձ, 5,0 բլոկշոտ, 3,0 խլում և 2,0 արդյունավետ փոխանցում մեկ խաղում։ Դպրոցն ավարտել է ռեկորդայն 2341 միավորով, 1511 անդրադարձով և 741 բլոկշոտով[1]։

Դպրոցական կարիերան ավարտելուց հետո համալսարանային առաջնությունում ներկայացրել է Ջորջիայի նահանգային համալսարանը։ Մեկ ուսումնական տարի համալսարանային թիմում հանդես գալուց հետո մասնակցության հայտ է ներկայացրել NBA-ի 2010 թվականի դրաֆթում։ Ընտրվել է դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ՝ «Նյու Ջերսի Նեթսի» (այժմ՝ «Բրուքլին Նեթս») կողմից[2]։ 2011 թվականին փետրվարի 23-ին անցկացված փոխանակման շրջանակներում Ֆեյվորսը տեղ է գտնում «Յութա Ջազ» ակումբում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դերիք Ֆերյվորս։ Բասկետբոլիստի կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. ««Ֆեյվորսը դուրս է գալիս մասնագիտական ասպարեզ»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. ««Ջազը» «Նյու Ջերսիից» ձեռք է բերում Դևին Հարիսին և Դերիք Ֆեյվորսին». «NBA.com». 2011 թ․ փետրվարի 23. Վերցված է 2011 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել