Դերենիկ Մարտիրոսյան

դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դերենիկ Արամայիսի Մարտիրոսյան (փետրվարի 3, 1943(1943-02-03), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2021(2021-04-12)[1], Երևան, Հայաստան), հայ դերասան, տիկնիկավար։ ՀՀ վաստակավոր արտիստ (2006

Դերենիկ Մարտիրոսյան
Ծնվել էփետրվարի 3, 1943(1943-02-03)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 12, 2021(2021-04-12)[1] (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
տիկնիկավար
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դերենիկ Մարտիրոսյանը ծնվել է Էջմիածնում։ 1973 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1958-1968 թվականներին եղել է Էջմիածնի ժողովրդական թատրոնի, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, 1969 թվականից՝ Երևանի տիկնիկային թատրոնի դերասան-տիկնիկավար, ռեժիսոր։ Էջմիածնի ժողովրդական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում՝ «Գնացք» (Միտյա), «Ռազմահեղափոխական խորհուրդ» (Ժիգան), «Ձորի նահապետ Գոճա» (Մաթիա), «Ես, իմ հարսնացուն և...» (Ժան), «Մեռնող ֆլորա» (Տատասկ, ՀԹԸ մրցանակ), «Երկու տիրոջ ծառան» (Սիլվիո), «Հազարան բլբուլ» (Խարի)։ 1964-1968 թվականներին ՀՀ ԳԱԱ Էջմիածնի տպարանում աշխատել է որպես գրաշար։

1997 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[2]։ 1971-1994 թվականներին Հայաստանի ազգային հեռուստատեսության «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդման շունիկի մշտական դերակատարն է եղել[3]։

Դերեր խմբագրել

Բեմադրություններ խմբագրել

  • Մարտիրոսյանի «Հեքիաթ Ձմեռ պապի, եղևնու և կախարդ Բլբլանի մասին» (1990)
  • Ռ. Մարուխյանի «Կախարդական ճրագի գաղտնիքը» (1992)
  • «Բարի հրաշագործը» (2001)

Գրքեր խմբագրել

  • «Լևոն Հարութ» (1980)
  • «Տիկնիկների աշխարհը» (համահեղինակ, 1986)
  • «Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» (2005, ալբոմ-ժողովածու)

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Դերենիկ Մարտիրոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  4. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.