Դերբիի կենտրոնական գրադարան

Դերբիի կենտրոնական գրադարան (անգլ.՝ Derby Central Library), 1879 թվականին Դերբիի թանգարանի և պատկերասրահի հետ հիմնադրված գրադարան՝ տեղակայված բրիտանացի ճարտարապետ Ռիչարդ Նիլ Ֆրիմենի կողմից ֆլամանդական գոթական ոճով և կարմիր աղյուսով կառուցված շենքում։ Կառույցը Դերբիին է հանձնել Մայքլ Թոմաս Բասը[4]։ Համարվում է Դերբիի գլխավոր հանրային գրադարանը, Դերբիի քաղաքային խորհրդի կողմից ղեկավարվող քաղաքային գրադարաններից ամենամեծը։

Դերբիի կենտրոնական գրադարան
Երկիր Միացյալ Թագավորություն
Տեսակհանրային գրադարան և գրադարանի շենք
Հիմնվել է1879[1]
ՏեղադրությունԴերբի
ՀասցեDerby Central Library, The Wardwick, Derby, DE1 1HS[2][3]

Պատմություն խմբագրել

Նախքան հանրային գրադարանների մասին 1850 թվականի որոշումը, Դերբիում գոյություն ունեին մի շարք գրադարաններ, որոնց գործունեությունն իրականացնում էին գրավաճառները և ապավինում էին իրենց անդամների բաժանորդավճարների վրա։

«Մշտական» գրադարան Դերբիում հիմնադրվել է 1811 թվականին Քուին փողոցում։ Գրադարանը հանրության համար բացվել է 1830-ական թվականներին։ 1832 թվականին այս գրադարանն ուներ 84 անդամ[5]։ 1858 թվականին գրադարանի հավաքածուն ներառում էր Դերբիի փիլիսոփայական ընկերության 4000 կտոր գրականությունը[6]։ 1863 թվականին բուսաբան Ալեքսանդր Կրոալը նշանակվել է գրադարանավար և համադրող, և հաջորդ տարի թանգարանն ու գրադարանը միավորվել են, և Կրոալը 1875 թվականին նշանակվել է Սթիրլինգի Սմիթ ինստիտուտի համադրող[6][7]։

1878 թվականին Դևոնշիրի 7-րդ դուքսը իր գրքերի ու թերթերի հավաքածուն նվիրաբերեց համայնքին, և այս հավաքածուն տեղավորելու համար նոր վայրի անհրաժեշտություն առաջացավ։ 1879 թվականի հունիսի 28-ին Բասն իրականացրեց Դերբիի անվճար գրադարանի և թանգարանի պաշտոնական բացման արարողությունը, որը քաղաքում մեծ հանդիսավորությամբ նշվեց։

Նոր գրադարանի հավաքածուն ներառում էր Դևոնշիրի հավաքածուն, ինչպես նաև մշտական գրադարանի և Փիլիսոփայական ընկերության հավաքածուները։ 1898 թվականի սեպտեմբերին փոխառվող հավաքածուն կազմում էր 20000 կտոր գրականություն, տեղեկատվական հավաքածուն՝ 11000[4]:

 
Բասի արձանը գրադարանի մոտ

1914 թվականին գրադարանի մոտ գտնվող համադրողի տունը քանդվեց, որպեսզի տեղ հատկացվի Բեմրոուզ գրադարանի համար ձեռք բերված շենքի ընդլայնմանը։ Բեմրոուզ գրադարանը ձեռք էր բերվել հասարակության հանգանակությամբ և գտնվում էր Հենրի Հով Բեմրոուզայի ենթակայության ներքո[8]։

1964 թվականին թանգարանն ու պատկերասրահը տեղափոխեցին նոր կառույց, իսկ 19-րդ դարի շենքը մասամբ կիսում են գրադարանն ու թանգարանը։ Գրադարանի սենյակներից մեկն անվանվել է Ալֆրեդի Գուդիի անունով, ով ֆինանսավորել է լրացուցիչ կառույցի շինարարությունը։ Շենքի մոտ տեղադրված է Մայքլ Բասի արձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. British Listed Buildings — 2010.
  2. Public libraries in England: basic datasetDepartment for Culture, Media and Sport, 2017.
  3. http://www.inderby.org.uk/libraries/our-libraries/central-library/
  4. 4,0 4,1 Kelly's Directory of Derbyshire, Nottinghamshire, Leicestershire & Rutland, London: Kelly's Directories Limited, 1899, էջ 130, Վերցված է 21 July 2011-ին
  5. Glover, Stephen (1829). Thomas Noble (ed.). The history of the county of Derby. էջ 430. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  6. 6,0 6,1 Mick Stanley (December 1976), «History of the museum and its geological collections» (PDF), Newsletter of the Geological Curators Club, 1 (8): 393, Արխիվացված է օրիգինալից (PDF) 16 July 2011-ին, Վերցված է 21 July 2011-ին
  7. «Alexander & Annie Croall». Old Town Cemetery Stirling. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  8. «The Local Studies Collection». Derby City Council. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել