Դետրոյթ Ռեդ Ուինգս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Դետրոյթ Ռեդ Ուինգս» (անգլերեն՝ Detroit Red Wings), ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) Արևելյան կոնֆերենցիայի Ատլանտիկ դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Միչիգան նահանգի վարչական կենտրոն Դետրոյթ քաղաքում։ Հիմնադրվել է 1926 թվականին։ «Բոստոն Բրուինսի», «Չիկագո Բլեքհոքսի», «Մոնրեալ Կանադիենսի», «Նյու Յորք Ռենջերսի» և «Տորոնտո Մեյփլ Լիֆսի» հետ մտնում է NHL-ի «օրիգինալ վեցյակի» մեջ։
Դետրոյթ Ռեդ Ուինգս Detroit Red Wings | |
---|---|
Կոնֆերենցիա | Արևելյան |
Դիվիզիոն | Հարավարևելյան |
Հիմնադրում | 1926 |
Պատմություն | Դետրոյթ Քուգարս (1926–30) Դետրոյթ Ֆալկոնս (1930–32) Դետրոյթ Ռեդ Ուինգս (1932–այժմ) |
Տան արենա | Ջո Լուիս արենա |
Քաղաք | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Գույներ | Կարմիր, սպիտակ |
Սեփականատեր(ներ) | Ilitch Holdings |
Գլխ. մենեջեր | Քեն Հոլանդ |
Գլխ. մարզիչ | Մայք Բեբքոք |
Ավագ | Հենրիկ Զետերբերգ |
Սթենլիի գավաթներ | 11 (1935–36, 1936–37, 1942–43, 1949–50, 1951–52, 1953–54, 1954–55, 1996–97, 1997–98, 2001–02, 2007–08 |
Կոնֆերենցիայի տիտղոսներ | 6 (1994–95, 1996–97, 1997–98,
2001–02, 2007–08, 2008–09) |
Նախագահական ավար(ներ) | 6 (1994–95, 1995–96, 2001–02, 2003–04, 2005–06, 2007–08) |
Դիվիզիոնի տիտղոսներ | 19 (1933–34, 1935–36, 1936–37, 1987–88, 1988–89, 1991–92, 1993–94, 1994–95, 1995–96, 1998–99, 2000–01, 2001–02, 2002–03, 2003–04, 2005–06, 2006–07, 2007–08, 2008–09, 2010–11) |
Պաշտոնական կայք | redwings.nhl.com |
Սթենլիի գավաթը թիմը նվաճել է 11 անգամ, և այդ ցուցանիշով գրավում է երրորդ տեղը զիջելով կանադական «Մոնրեալ Կանադիենսին» (24 տիտղոս) և «Տորոնտո Մեյփլ Լիֆսին» (13 տիտղոս), միևնույն ժամանակ համարվելով ամենատիտղոսակիր ամերիկյան թիմը։
Տան հանդիպումներն անցկացնում է «Ջո Լուիս արենա» մարզապալատում։