Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեպրեսիա (այլ կիրառումներ)

Դեպրեսիան հոգեբանական խանգարումների համադրություն է,որը առաջանում է արտաքին և ներքին հանգամանքների արդյունքում։ [Դեպրեսիան խանգարում է, որն ախտորոշվում է միայն կլինիկական հոգեբանի կամ հոգեբույժի կողմից]

Դեպրեսիա
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններհոգնածություն, executive disfunction? և դիսֆորիյա
Վնասում էմարդ և non-human animal?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն
ՀՄԴ-9296296
ՀՄԴ-10F3232 և F3333
 Depression (mood) Վիքիպահեստում

Դեպրեսիա, ցածր տրամադրության վիճակ և գործունեությունից խուսափում, որը կարող է ազդել մարդու մտքերի, վարքի, հակումների, զգացումների և լավ ինքնազգացողության վրա։ Տրամադրության այս շեղման ախտանիշներն արտահայտվում են տխրությամբ, անակտիվությամբ, մտածելու և կենտրոնանալու դժվարությամբ և ախորժակի նկատելի աճով/կորստով և քնելու վրա ծախսված ժամանակով։ Մեծ թվով մարդիկ ունենում են դաժանության, անհուսության, երբեմն նաև ինքնասպանության զգացումներ։ Դա կարող է լինել կա՛մ կարճաժամկետ, կա՛մ երկարաժամկետ՝ կախված մարդու վիճակի ծանրությունից։ Ընկճված տրամադրությունը նորմալ ժամանակավոր արձագանք է կյանքի իրադարձություններին, ինչպիսիք են, օրինակ, սիրելիին կորցնելը։ Այն նաև որոշ մարմնական հիվանդությունների ախտանիշ կարող է լինել, ինչպես նաև որոշ թմրադեղերի և բուժումների կողմնակի էֆֆեկտ։ Դեպրեսիվ տրամադրությունը կարող է նաև լինել տրամադրության շեղումների ախտանիշ, ինչպիսիք են խոշոր դեպրեսիվ խանգարումը կամ դիստիմիան[1]։

Կյանքի իրադարձություններ խմբագրել

Մանկական դժբախտությունները, օրինակ կորուստը, արհամարհանքը, հոգեկան ճնշումները, մարմնական ճնշումները, սեռական ճնշումները, նաև ծնողների կողմից երեխաների նկատմամբ անհավասար վերաբերմունքը կարող են հանգեցնել դեպրեսիայի հասուն տարիքում[2][3]։ Մանկական ֆիզիկական կամ սեռական ճնշումները, մասնավորապես, նշանակալիորեն փոխկապակցվում են դեպրեսիաի արտահայտման հետ զոհի ամբողջ կյանքում[4]։ Կյանքի իրադարձությունները կամ փոփոխությունները, որոնք կարող են առաջացնել դեպրեսիվ տրամադրություն, ներառում են (բայց չեն սահմանափակվում) ծննդաբերությունը, դաշտանադադարը, ֆինանսական դժվարությունները, գործազրկությունը, ստրեսը (օրինակ՝ աշխատանքային, կրթության, ընտանեկան, ապրելակերպի և այլն), բժշկական ախտորոշումը (քաղցկեղ, ՄԻԱՎ), ահաբեկելը, սիրելիի կորուստը, բնական աղետները, հասարակությունից մեկուսացումը, բռնաբարությունը, խնդիրները հարաբերությունների մեջ, խանդը, բաժանումը և աղետալի վնասվածքները[4][5][6][7]։ Չափահասները հատկապես կարող են հակված լինել դեպրեսիվ տրամադրություն ունենալուն հասարակական մերժման, հասակակիցների ճնշման կամ ահաբեկման[8] պատճառով։

Անհատականություն խմբագրել

Անհատականության տիրույթում բարձր չափի նևրոտիզմը հնարավոր է[9] դարձնում դեպրեսիվ սիմպտոմների, ինչպես նաև դեպրեսիվ ախտորոշումների զարգացումը, և դեպրեսիան զուգակցվում է ցածր էքստրավերսիայի[10] հետ։ Անհատականության մյուս ցուցիչներից կարող են լինել․ տրամադրության ժամանակավոր, բայց կտրուկ փոփոխությունները, կարճաժամկետ անհուսությունը, այն գործերի նկատմամբ անտարբերությունը, որոնք եղել են տվյալ անձի կյանքի մասը, քնի խախտումը, նախկին հասարակական կյանքից դուրսմղումը, ախորժակի փոփոխությունները և կենտրոնանալու[11] դժվարությունը։

Սեռական ինքնություն և սեքսուալություն խմբագրել

Մարդիկ, ովքեր մարգինալացված են կա՛մ իրենց սեռական ինքնության, կա՛մ սեռական ուղղվածության պատճառով, ավելի հակված են դեպրեսիաի[12]։ Թիրախային խմբերը վիճակագրորեն ավելի մեծ հավանականությամբ են ինքնասպանություն[13] գործում։

Բուժումներ խմբագրել

Քանի որ դեպրեսիան ախտորոշվում է միայն կլինակական հոգեբանի կամ հոգեբուժի կողմից նրա բուժումը ընդանում է մասնագետի ուղեկցությամբ։ Ըստ դեպրեսիայի խորության բուժվում է համապատասխան անտիդեպրեսանտների շնորհիվ։

Դեպրեսիան կարող է նաև առողջապահության հետ կապված խնդիր լինել, օրինակ՝ դեղորայքից առաջացած դեպրեսիա։ Դեպրեսիային առնչվող թերապիաները ներառում են ինտերֆերոնային աթերապիան, բետա-բլոքերները, իզոտետինը, հակաբեղմնավորիչները[14], սրտային դեղերը, ջղաձգության դեմ դեղերը, հակամիգրենային դեղահաբերրը, անտիպսիխոտիկ դեղերը, հորմոնալ դեղերը, ինչպիսիք են գոնադոտրոպին արտազատող հորմոնային[15] դեղերը։

Նյութածին խմբագրել

Որոշ դեղահաբերի չարաշահումը կարող է առաջացնել կամ սրել դեպրեսիան, լինի դա թունավորման, դուրսգրման թե քրոնիկ օգտագործման հետևանքով։ Սրանց մեջ են ալկոհոլը, հանգստացնողները (ներառյալ դեղատոմսային բեզոդիազեպինները), օփիոիդները (ներառյալ դեղատոմսային ցավազրկողները և անօրինական դեղերը, օրինակ՝ հերոինը), խթանիչները (օրինակ՝ կոկաինը ամֆետամինը), հալյուցինոգենները և ինհալանտները[16]։ .[16]

Ոչ պսիխիատրիկ հիվանդություններ

Դեպրեսիվ տրամադրությունը կարող է արդյունք լինել մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների, սննդային խանգարումների, նյարդաբանական պայմանների[17] և հոգեբանական խնդիրների, ներառյալ հիպոանդրոգենիզմը (տղամարդկանց մոտ), Էդիսոնի հիվանդությունը, Քուշինգի համախտանիշ, հիպոթիրոիդիզմը, Լայմի հիվանդությունը, բազմակի սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը, քրոնիկ ցավը, կաթվածը[18], շաքարախտը[19] և քաղցկեղը[20]։

Հոգեբուժական սինդրոմներ խմբագրել

Մի շարք հոգեբուժական սինդրոմներ դիտարկում են դեպրեսիվ տրամադրությունը որպես գլխավոր սիմպտոմ։ Տրամադրության շեղումները շեղումների խումբ են, որոնք համարվում են տրամադրության գլխավոր խանգարումներ։ Սրանցից են համարվում խոր դեպրեսիվ խախտումը (ԽԴԽ՝ որը հաճախ անվանվում է խորը դեպրեսիա կամ կլինիկական դեպրեսիա), երբ անձն ունենում է առնվազն երկշաբաթյա ընկճված տրամադրություն կամ հետաքրքրության ու հաճույքի կորուստ գործունեության համարյա բոլոր ոլորտներում և դիստիմիան՝ ընկճված տրամադրության քրոնիկ վիճակ, որի ախտանշանները չունեն ԽԴԽ- ի ծանրությունը։ Տրամադրության ևս մեկ շեղում՝ երկբևեռ խանգարումը, դիտարկում է ոչ նորմալ բարձր տրամադրության, ճանաչման և էներգիայի մակարդակների մեկ և ավելի էպիզոդներ, բայց նաև կարող է ընդգրկել ընկճվածության մեկ և ավելի էպիզոդներ[21]։ Երբ դեպրեսիվ էպիզոդների ընթացքը կրում է եղանակային բնույթ, ապա այդ խախտումը կարելի է բնութագրել որպես եղանակային աֆֆեկտիվ խախտում։ Տրամադրության խախտումներից բացի սահմանային անհատականության խախտումը բնութագրվում է որպես ծայրահեղորեն ինտենսիվ ընկճված տրամադրություն, ճշգրտման խանգարումը ընկճված տրամադրությամբ․ սա տրամադրության շեղում է, որն ի հայտ է գալիս որպես հոգեբանական պատասխան ճանաչելի իրադարձությանը կամ ստրեսորին, որտեղ վերջնական էմոցիոնալ կամ վարքային սիմպտոմները կարևոր են, բայց չեն համապատասխանում ԽԴԽ[22]-ի չափանիշներին, ինչպես նաև հետտրավմատիկ սթրեսսային խանգարումը, մտավոր խանգարում, որը երբեմն հաջորդում է տրավմային, և սովորաբար ուղեկցվում է ընկճված տրամադրությամբ[23]։

Պատմական ակնարկ խմբագրել

Ուսումնասիրողներն սկսել են հայեցակարգային ձևակերպումներ տալ այն ձևերին, որոնցով ռասիզմի և գաղութատիրության պատմական ժառանգությունը կարող է ստեղծել դեպրեսիվ պայմաններ[24][25]։

Ինչպես վարվել խմբագրել

Ընկճված տրամադրությունը կարող է չպահանջել պրոֆեսիոնալ բուժում և կարող է լինել նորմալ ժամանակավոր արձագանք կյանքի իրադարձություններին, որևէ բժշկական վիճակի ախտանիշ կամ որևէ դեղի կամ բուժման կողմնակի էֆֆեկտ։ Երկարատև ընկճված տրամադրությունը, հատկապես ուրիշ ախտանիշների հետ համատեղ, կարող է հանգեցնել հոգեբուժակական կամ մտավոր վիճակի դիագնոզի, որը կարող է օգուտ քաղել բուժումից։ Միացյալ Թագավորության Առողջապահության Գերազանցության Ազգային Ինստիտուտի ( ԱԳԱԻ) 2009թ․ ուղեցույցները նշում են, որ հակադեպրեսանտները չպետք է սովորաբար օգտագործվեն մեղմ դեպրեսիայի նախնական բուժման համար, քանի որ ռիսկ-օգուտ հարաբերությունը փոքր[25] է։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է ունենալ պաշտպանական էֆֆեկտ դեպրեսիայի առաջացման դեմ[25]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fifth Edition (DSM-5). American Psychiatric Association. 2013.
  2. Christine Heim; D. Jeffrey Newport; Tanja Mletzko; Andrew H. Miller; Charles B. Nemeroff (2008 թ․ հուլիս). «The link between childhood trauma and depression: Insights from HPA axis studies in humans». Psychoneuroendocrinology. 33 (6): 693–710. doi:10.1016/j.psyneuen.2008.03.008. PMID 18602762. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  3. Pillemer, Karl; Suitor, J. Jill; Pardo, Seth; Henderson Jr, Charles (2010). «Mothers' Differentiation and Depressive Symptoms Among Adult Children». Journal of Marriage and Family. 72 (2): 333–345. doi:10.1111/j.1741-3737.2010.00703.x. PMC 2894713. PMID 20607119.
  4. 4,0 4,1 Lindert J, von Ehrenstein OS, Grashow R, Gal G, Braehler E, Weisskopf MG (2014 թ․ ապրիլ). «Sexual and physical abuse in childhood is associated with depression and anxiety over the life course: systematic review and meta-analysis». Int J Public Health. 59 (2): 359–72. doi:10.1007/s00038-013-0519-5. PMID 24122075.
  5. Schmidt, Peter (2005). «Mood, Depression, and Reproductive Hormones in the Menopausal Transition». The American Journal of Medicine. 118 Suppl 12B (12): 54–8. doi:10.1016/j.amjmed.2005.09.033. PMID 16414327.
  6. Rashid, T.; Heider, I. (2008). «Life Events and Depression» (PDF). Annals of Punjab Medical College. 2 (1). Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  7. Mata, D. A.; Ramos, M. A.; Bansal, N; Khan, R; Guille, C; Di Angelantonio, E; Sen, S (2015). «Prevalence of Depression and Depressive Symptoms Among Resident Physicians: A Systematic Review and Meta-analysis». JAMA. 314 (22): 2373–2383. doi:10.1001/jama.2015.15845. PMC 4866499. PMID 26647259.
  8. Davey, C. G.; Yücel, M; Allen, N. B. (2008). «The emergence of depression in adolescence: Development of the prefrontal cortex and the representation of reward». Neuroscience & Biobehavioral Reviews. 32 (1): 1–19. doi:10.1016/j.neubiorev.2007.04.016. PMID 17570526.
  9. Jeronimus; և այլք: (2016). «Neuroticism's prospective association with mental disorders: A meta-analysis on 59 longitudinal/prospective studies with 443 313 participants». Psychological Medicine. 46 (14): 2883–2906. doi:10.1017/S0033291716001653. PMID 27523506.
  10. Kotov; և այլք: (2010). «Linking "big" personality traits to anxiety, depressive, and substance use disorders: a meta-analysis». Psychological Bulletin. 136 (5): 768–821. doi:10.1037/a0020327. PMID 20804236.
  11. «Signs and Symptoms of Mild, Moderate, and Severe Depression». 2017 թ․ մարտի 27.
  12. Plöderl, M; Tremblay, P (2015). «Mental health of sexual minorities. A systematic review». International Review of Psychiatry (Abingdon, England). 27 (5): 367–85. doi:10.3109/09540261.2015.1083949. PMID 26552495.
  13. {https://www.reuters.com/article/us-health-lgbt-teen-suicide/lgbt-youth-at-higher-risk-for-suicide-attempts-idUSKCN1MI1SL}(չաշխատող հղում)
  14. Rogers; Pies, Ronald (2017 թ․ հունվարի 9). «General Medical Drugs Associated with Depression». Psychiatry (Edgmont). 5 (12): 28–41. ISSN 1550-5952. PMC 2729620. PMID 19724774.
  15. Botts, S; Ryan, M. Drug-Induced Diseases Section IV: Drug-Induced Psychiatric Diseases Chapter 18: Depression. էջեր 1–23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  16. 16,0 16,1 American Psychiatric Association (2013). Diagnostic and statistical manual of mental disorders, fifth edition. Arlington, VA: American Psychiatric Association.
  17. Murray ED, Buttner N, Price BH. (2012) Depression and Psychosis in Neurological Practice. In: Neurology in Clinical Practice, 6th Edition. Bradley WG, Daroff RB, Fenichel GM, Jankovic J (eds.) Butterworth Heinemann. 12 April 2012. 978-1437704341
  18. Saravane, D; Feve, B; Frances, Y; Corruble, E; Lancon, C; Chanson, P; Maison, P; Terra, JL; և այլք: (2009). «Drawing up guidelines for the attendance of physical health of patients with severe mental illness». L'Encéphale. 35 (4): 330–9. doi:10.1016/j.encep.2008.10.014. PMID 19748369.
  19. Rustad, JK; Musselman, DL; Nemeroff, CB (2011). «The relationship of depression and diabetes: Pathophysiological and treatment implications». Psychoneuroendocrinology. 36 (9): 1276–86. doi:10.1016/j.psyneuen.2011.03.005. PMID 21474250.
  20. Li, M; Fitzgerald, P; Rodin, G (2012). «Evidence-based treatment of depression in patients with cancer». Journal of Clinical Oncology. 30 (11): 1187–96. doi:10.1200/JCO.2011.39.7372. PMID 22412144.
  21. Gabbard, Glen O. Treatment of Psychiatric Disorders. Vol. 2 (3rd ed.). Washington, DC: American Psychiatric Publishing. էջ 1296.
  22. American Psychiatric Association (2000a). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fourth Edition, Text Revision: DSM-IV-TR. Washington, DC: American Psychiatric Publishing, Inc. ISBN 978-0-89042-025-6.{{cite book}}: CS1 սպաս․ ref duplicates default (link)
  23. Vieweg, W. V.; Fernandez, D. A.; Beatty-Brooks, M; Hettema, J. M.; Pandurangi, A. K.; Pandurangi, Anand K. (2006 թ․ մայիս). «Posttraumatic Stress Disorder: Clinical Features, Pathophysiology, and Treatment». Am. J. Med. 119 (5): 383–90. doi:10.1016/j.amjmed.2005.09.027. PMID 16651048.
  24. Cvetkovich, Ann (2012). Depression: A Public Feeling. Durham, NC: Duke University Press Books. ISBN 978-0822352389.
  25. 25,0 25,1 25,2 Cox, William T.L.; Abramson, Lyn Y.; Devine, Patricia G.; Hollon, Steven D. (2012). «Stereotypes, Prejudice, and Depression: The Integrated Perspective». Perspectives on Psychological Science. 7 (5): 427–49. doi:10.1177/1745691612455204. PMID 26168502.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 108