Դեպորտիվո Արմենիո կամ Արմենիո (իսպաներենից` Սպորտային Ակումբ Հայաստան), արգենտինական ֆուտբոլային ակումբ, որը ստեղծվել է Բուենոս Այրեսի հայ համայնքի կողմից։ Հանդես է գալիս Պրեմիեր B Մետրոպոլիտանայում։

Դեպորտիվո Արմենիո
Ամբողջական անուն «Դեպորտիվո Արմենիո» Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ) Tricolor (եռագույն)
Գույներ Կարմիր, կապույտ, նարնջագույն
Հիմնադրում 1962
Երկիր  Արգենտինա
Մարզադաշտ «Արմենիա» մարզադաշտ
Տարողունակություն 8000
Նախագահ Արգենտինա Նորայ Նակիս
Մարզիչ Արգենտինա Ֆերնանդո Ռուիս
Կայք
Լիգա Պրեմիեր B Մետրոպոլիտանա
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

«Դեպորտիվո Արմենիո» ստեղծվել է 1962 թվականին Բուենոս Այրեսում հայ սփյուռքի կողմից, սկզբնական անվանումն էր Club Armenio de Fútbol։ 1968 թվականին ակումբը փոխում է անվանումը ներկայիս անվամբ և միանում Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիային։ Սկզբնական ակումբի գույներն էին սևը և սպիտակը, իսկ այժմ տնային համազգեստը ունի հայկական դրոշի գույները՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, իսկ մրցակցի դաշտում հանդես է գալիս սպիտակ, կանաչ գույներով։ Ակումբի համար առավել հաջող տարի եղել է 1986/87 մրցաշրջանը, այդ տարի «Դեպորտիվո Արմենիո» հայ համայնքի թիմը անցավ Արգենտինայի ազգային ռեկորդը առանց պարտության խաղերի թվով, ձախողվեցին միայն 38-րդ խաղում։

2010 թվականի ապրիլի 24-ին «Դեպորտիվո Արմենիոյի» խաղացողները 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը խաղադաշտ դուրս եկան Հայաստանի ազգային հավաքականի մարզահագուստով[1]։

Նվաճումներ խմբագրել

1986/87 մրցաշրջան - չեմպիոններ Պրեմիեր B Նաթիոնալում։

1986/87 մրցաշրջան - Արգենտինայի ազգային ռեկորդակիր՝ առանց պարտության խաղերի թվով։

Հայտնի խաղացողներ խմբագրել

  Խոսե Բիլիբիո

  Միգել Օվիեդո

  Հեկտոր Սկոտտա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դեպորտիվո Արմենիոն՝ Հայաստանի հավաքականի մարզահագուստով».(չաշխատող հղում)