Դեոնտոլոգիա (հուն. δέον - պետք է, պարտավոր է և... լոգիա), բարոյագիտության բաժին, որտեղ քննարկվում են պարտքի և պարտականության հարցերը։ Տերմինն օգտագործել է անգլիացի փիլիսոփա Ի. Բենտամը։

Բուժաշխատողների մասնագիտական էթիկա, վարքագծի սկզբունքներ, որի նպատակն է բարձրացնել բուժման արդյունավետությունը։ Ներառում է բժշկական գաղտնիքի պահպանման, բուժաշխատողների միջև փոխհարաբերությունների ստեղծման, հիվանդի կյանքի և առողջության հանդեպ պատասխանատվության զգացման հարցերը։ Ըստ դեոնտոլոգիայի, բուժաշխատողը պարտավոր է առավելագույն ուշադրություն ցուցաբերել հիվանդի նկատմամբ, ներդնել բոլոր գիտելիքները նրա առողջությունը վերականգնելու, տառապանքները մեղմացնելու համար, հաղորդել առողջության վերաբերյալ միայն օգտակար տեղեկություններ, նրա ներկայությամբ խուսափել հիվանդության մասին այնպիսի դատողություններից, որոնք կարող են առաջացնել յատրոգենային(բժշկի խոսքից առաջացած) հիվանդություններ։ Դեոնտոլոգիայի միջազգային կոդեքսը հաստատել է Միջազգային բժշկական ընկերությունը 1949.-ին, Ժնևում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 350