Դեշիլ Հեմմեթ

ամերիկացի գրող

Դեշիլ Հեմմեթ (անգլ.՝ Dashiell Hammet, մայիսի 27, 1894(1894-05-27)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - հունվարի 10, 1961(1961-01-10)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), դետեկտիվ ժանրի ամերիկացի գրող և գրաքննադատ, համարվում է hardboiled (Ռեյմոնդ Չանդլերի և Ջեյմս Քեյնի հետ) և նուար ժանրերի հիմնադիր։ Նրա ստեղծագործությունները դասական են համարվում։

Դեշիլ Հեմմեթ
Ծնվել էմայիսի 27, 1894(1894-05-27)[1][2][3][…]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 10, 1961(1961-01-10)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, լրագրող, գրական քննադատ և արձակագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBaltimore Polytechnic Institute?
Ժանրերդետեկտիվ և քրեական վեպ
Ուշագրավ աշխատանքներThe Maltese Falcon?, Red Harvest?, The Gutting of Couffignal?, The Thin Man?, The Dain Curse? և The Glass Key?
ԱնդամակցությունCivil Rights Congress?
ԿուսակցությունԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն
ԱմուսինՋոզեֆինա Դոլան
Համատեղ ապրողԼիլիան Հելլման
 Dashiell Hammett Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1894 թ. մայիսի 27 Մերիլենդ քաղաքում, աղքատ ընտանիքում։ 14 տարեկան հասակում Դեշիլը թողեց ուսումը և սկսեց աշխատել ընտանիքին օգնելու համար։ 1915 թ. ընդունվեց աշխատանքի Ալան Պինկերտոնի դետեկտիվ գործակալություն որպես խուզարկու։ Պատերազմի տարիներին անցավ ծառայության բժշկական կորպուս, բայց շուտով լրջորեն հիվանդացավ տուբերկուլյոզով և պատերազմից հետո չկարողացավ շարունակել աշխատանքը Պինկերտոնի գործակալությունում։

Նա սկսեց հաճախել գրական դասընթացների և 1922 թ. հոկտեմբերին առաջին անգամ հրատարակվեց The Smart Set ամսագրում։ 1923 թ. սկսեց հրատարակվել Black Mask ամսագրում, այդ ժամանակ հայտնվեց առաջին պատմվածքը կոնտինենտալ գործակալության մասին։ Տուբերկուլյոզը դեռ տանջում էր Հեմմեթին, պատմվածքներից ստացած փողը չէր բավականացնում, և նա ստիպված էր լքել իր ընտանիքը։

1929 թ. փետրվարի 1֊ին հրատարակվեց Հեմմեթի առաջին վեպը՝ "Կարմիր բերքը" (կամ "Արյունոտ բերքը" - անգլ.՝ Red Harvest)։ Այդ վեպը, ինչպես նաև հաջորդը - "Դեյնների անեծքը" ("The Dain Curse", հրատարակվել է հուլիսի 19), կոնտինենտալ գործակալության մասին էր։ 1930-ականները ամենաբերքատու ժամանակաշրջանն էին Հեմմեթի գործունեության մեջ։

1930 թ. փետրվարի 14֊ին լույս տեսավ գրողի ամենահայտնի վեպը՝ "Մալտիական բազեն" ("The Maltese Falcon"), որի գլխավոր հերոսը Սեմ Սփեյդն էր։ Սփեյդը դարձավ ամերիկյան խուզարկուի մարմնավորումը գրականության մեջ։ Այս ժամանակաշրջանում կազմավորվեց Հեմմեթի ոճը. նրա գրքերում չկան դրական հերոսներ, դետեկտիվը ստիպված է ինքը պատժել մեղավորին, քանի որ հույսեր չի կապում արդարադատության հետ։

1934 թ. հրատարակվեց "Նիհարը" ("The Thin Man"), հեղինակի վերջին վեպը։ Այդ պահից սկսած Հեմմեթը սկսեց ալկոհոլ օգտագործել և շուտով նրա մոտ կախվածություն սկսվեց։ Մեծ ջանքերի շնորհիվ նա կարողացավ բուժվել և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում էր որպես լրագրող։ Պատերազմից հետո զբաղվում էր քաղաքականությամբ և արդյունքում ընկավ կառավարության սև ցուցակները։ 1955 թ. գրողը սրտի կաթված տարավ և մի քանի տարի ապրեց իր մոտիկ ընկերուհու Լիլիան Խեպլմանի մոտ, որը նրա մասին հոգ էր տանում։ Հեմմեթը մահացավ 1961 թ. հունվարի 10֊ին թոքերի քաղցկեղից։ Թաղված է Արլինգտոնյան գերեզմանոցում։

Ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր խմբագրել

  • Կարմիր բերքը (Red Harvest, 1929)
  • Դեյնների անեծքը (The Dain Curse, 1929)
  • Մալտիական բազեն (The Maltese Falcon, 1930)
  • Ապակյա բանալի (The Glass Key, 1931)
  • Նիհարը (The Thin Man, 1934)

Պատմվածքների ժողովածուներ խմբագրել

  • $106, 000 Blood Money (Bestseller Mystery, փափուկ կազմ, 1943)
  • Blood Money (Tower, կոշտ կազմ, 1943)
  • The Adventures of Sam Spade (Bestseller Mystery, փափուկ կազմ, 1944)
  • The Continental Op (Bestseller Mystery, 1945)
  • The Adventures of Sam Spade (Tower, կոշտ կազմ, 1945)
  • The Return of the Continental Op (The Jonathan Press, 1945)
  • Hammett Homicides (Bestseller Mysteries, 1946)
  • Dead Yellow Women (The Jonathan Press, 1947)
  • Nightmare Town (American Mercury, 1948)
  • The Creeping Siamese (American Mercury, 1950)
  • Woman in the Dark (The Jonathan Press, 1951)
  • A Man Named Thin (Mercury Mystery, 1962)
  • The Continental Op (Random House, 1974)
  • The Continental Op (Random House, կոշտ կազմ, 1974)
  • Nightmare Town (Knopf, կոշտ կազմ, 1999)
  • Lost Stories (Vince Emery Productions, 2005)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118545477 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեշիլ Հեմմեթ» հոդվածին։