Դենտոն շրջան (անգլ.՝ Denton County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 636 557 մարդ[1]։ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2014 թվականին բնակչությունը կազմում էր 753 363 մարդ։ Շրջկենտրոնն է Դենտոն բնակավայրը[2]։

Դենտոն շրջան
Denton County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԴենտոն
Բնակչություն (2014)753,363
Խտություն331
Տարածք2.300
Հիմնադրված է1846 թ. թ.
Սահմանակցում էՔուկ շրջան, Գրեյսոն շրջան, Քոլին շրջան, Դալաս շրջան, Թերանտ շրջան և Ուայս շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էJohn B. Denton?
co.denton.tx.us(անգլ.)

Պատմություն խմբագրել

Դենտոն շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1846 թվականին ֆենին շրջանից։ Շրջանն իր անվանումը ստացել է քարոզիչ, փաստաբան և զինվոր Ջոն Դենտոնի պատվին, ով զոհվել էր հնդկացիական կիչայ ցեղերի բնակավայրի վրա հարձակման ժամանակ։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Դենտոն շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2481 կմ², որից 2301 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 180 կմ²-ն կամ 7,24 %-ը՝ ջրային տարածքները[3]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 432 976 մարդ։ Առկա էր 158 903 տնային տնտեսություն, 111 391 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 188 մարդ/կմ²։ Հաշվվում էր 168 069 բնակելի շինություն՝ 73 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 81,73 %, աֆրոամերիկացիներ – 5,86 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,59 %, ասիացիներ – 4,03 %, բնիկ հավայացիներ և Օվկիանիայի բնակիչներ – 0,05 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,56 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,19 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 12,15 %–ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 27,7 % - մինչև 18 տարեկան, 11,3 % - 18-24 տարեկան, 37 % - 25-44 տարեկան, 19 % - 45-64 տարեկան և 5 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 31 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 99 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 96,6 տղամարդ։

2014 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 753 363 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 331 մարդ/կմ²։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

1950 1960 1970 1980 1990 2000 2010 2014
41 365 47 432 75 633 143 126 273 525 432 976 662 614 753 363

Քաղաքական դիրքորոշում խմբագրել

2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մաքքեյնը ստացել է ընտրողների ձայների 61,63 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 37,47 %-ը[6]։

Տեխասյան ներկայացուցիչների պալատում Դենտոն շրջանը մտնում է 63-րդ, 64-րդ և 65-րդ շրջանի կազմի մեջ։ Շրջանի շահերը ներկայացնում են Ֆլայեր Մաունդ քաղաքից Թեն Պարկերը, Լեյք-Դալասից Միրա Քրոունոուվերը և Քերոլթոնից Բարտ Սոլոմոնսը։

Պատկերասրահ խմբագրել

Դենտոն շրջան
 
 
 
Օպերային թատրոն Դենտոնում Լյուիսվիլ լիճ Ֆորտ-Ուերտը մայրամուտին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  5. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  6. «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Дентон» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 17-ին.