Դենիս Օ'Հեր

ամերիկացի դերասան

Դենիս Պատրիկ Շեյմուս Օ'Հեր (անգլ.՝ Denis O'Hare հունվարի 17, 1962(1962-01-17)[1][2], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ) ամերիկացի դերասան և դրամատուրգ, «Թոնի» մրցանակաբաշխության դափնեկիր, երեք անգամ նոմինացվել է «Էմմի» մրցանակաբաշխությանը, նկարահանվել է ամերիկայն հայտնի «Իրական արյուն» «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալներում, օսկարակիր «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմում։

Դենիս Օ'Հեր
Ծնվել էհունվարի 17, 1962(1962-01-17)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, դերասան և սցենարիստ
Պարգևներ և մրցանակներ
denisohare.com

Վաղ տարիներ խմբագրել

Դենիսը ծնվել է 1962 թվականի հունվարի 17-ին Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։ Նրա մայրը դաշնակահար էր։ Ունի երեք քույր՝ Փեմը, Պատրիսիան, Քեթլինը և մեկ եղբայր՝ Մայքլը։ Դենիսը մեծացել է Դետրոյթում գտնվող արվարձաններից մեկում։ Երբ նա 15 տարեկան էր նրա ընտանիքը տեղափոխվել է Բլումֆիլդ Հիլզ։ Ունի նաև Իռլանդիայի քաղաքացիություն։ Նրա հայրական պապը 1920-ական թվականներին Իռլանդիայից արտագաղթել է ԱՄՆ[3]։ 1980 թվականին Դենիսը Դետրոյթից տեղափոխվել է Չիկագո՝ «Հյուսիս-արևմտյան համալսարան» թատերական արվեստ սովորելու[4]։ 1990-ականներին նա արդեն «Բորրոու» խմբի հետ ակտիվ համագործակցության մեջ էր[5][6]։

Կարիերա խմբագրել

Դենիսը իր կարիերան սկսել է 1993 թվականին՝ փոքր դեր խաղալով «Օրենք և կարգ» հեռուստասերիալում։ Դրանից հետո նա շարունակելէ փոքր դերեր խաղալ տարբեր կինոնկարներում և հեռուստասերիալներում։ Առաջխաղացումը սկսել է 2003 թվականին «Տար ինձ» ներկայացման մեջ խաղալով։ Այդ դերի համար էլ Դենիսը արժանացել է «Թոնի» և «Դրամա Դեսկ» մրցանակների՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգերում։ 2005 թվականին Դենիսը կրկին արժանացել է «Դրամա Դեսկ» մրցանակի՝ «Սիրելի Չարթի» մյուզիքլում կատարած իր դերի համար։ 2004 թվականին «Մարդասպանները» ֆիլմում խաղացել է ամերիկացի գրող Շառլ Գիտոյի դերը, որը սպանել է ԱՄՆ նախագահ Ջեյմս Գարֆիլդին։ Այդ դերի համար էլ Դենիսը արժանացել է «Թոնի» մրցանակին՝ լավագույն դերասան անվանակարգում։ Նկարահանվել է նաև «Կաբարե», «Մայոր Բարբարա», «Անտառում» ֆիլմերում։ Այնուհետև Դենիսը նկարահանվել է «Տարեդարձ» (2001), «21 գրամ» (2003), «Դավաճանության գինը» (2005), «Մայքլ Քլեյթոն» (2007), «Նրա սիրտը» (2007), «Չարլի Ուիլսոնի պատերազմը» (2007) և այլն։ Նկարահանվել է նաև «Մահացու ձանձրույթ», «Բրոդ սիթի», «Երիտասարդ Ինդիանա Ջոնսի արկածները» հեռուստասերիալներում։ Ամերիկյան «Միլկ» ֆիլմում Դենիսը նկարահանվել է Ջոն Բրիգսի դերում։ Այդ դերը նրա ամենահայտնիներից է։ Ֆիլմը պատմում է քաղաքական գործիչ Հարվեյ Միլկի մասին։ 2010-2012 թվականներին նկարահանվել է «Իրական արյուն» ամերիկյան սարսափ հեռուստասերիալում։ Դերասանական մեծ ժողովրդականություն և ճանաչում է ձեռք բերել «FX» հեռուստաալիքի կողմից նկարահանված «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալում։ Սերիալի հինգ եթերաշրջաններում Դենիսը տարբեր դերերում է նկարահանվել։ 2014 թվականին նկարահանվել է օսկարակիր «Գնորդների դալասյան ակումբը» ֆիլմում։

Բարձրակարգ հեռուստասերիալներում և ֆիլմերում իր կատարած դերերը Դենիսին երկու անգամ նոմինացրել են «Էմմի» հեղինակավոր մրցանակաբաշխությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. «A Talk With Denis O'Hare» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Notable Alumni» (անգլերեն). School of Communication, Northwestern University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 18-ին.
  5. New York Magazine, 1994, Первый столбец, нижний левый угол страницы, էջ 75: «… Lonely Planet — A drama by Steven Dietz… With Denis O'Hare and Mark Shannon… A Barrow Group production at the Perry Street Theatere…»
  6. The Barrow Group, 2017, В числе постановок 1990-х: «… LONELY PLANET by Steven Dietz… featuring Mark Shannon and Denis O’Hare… TALES FROM HOLLYWOOD by Christopher Hampton… featuring Lee Brock, Marcia DeBonis… Judith Kinsey, Denis O’Hare, Michael Warren Powell…»

Գրականություն խմբագրել

  • Theater listings [Текст] : [англ.] : театр. афиша / сост. Eileen Clarke // New York Magazine : еженедел. журн. / ред. Курт Андерсен (англ.)русск.. — New York : K-III Magazine Corporation (англ.)русск., 1994. — Vol. 27, № 8 (21 February). — P. 73—76. — 104 p. : цв. ил., ч.-б. ил., граф. — Ex cont.: Little Eyolf ; Lonely Planet ; Looking Back. — ISSN 0028-7369
  • 1990’s Productions [Электронный ресурс] : [англ.] : [арх. 22 января 2017] : с. сайта // The Barrow Group : офиц. сайт. — New York : The Barrow Group, 2017. — Ex cont.: Lonely Planet ; Low Level Panic ; Tales From Hollywood.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Օ'Հեր» հոդվածին։