Դենիս Զաքարիա (ֆր.՝ Denis Zakaria, նոյեմբերի 20, 1996(1996-11-20)[1], Ժնև, Շվեյցարիա), շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորուսիա Մյոնխենգլադբախի և Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Դենիս Զաքարիա
Denis Zakaria
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Denis Lemi Zakaria Lako Lado
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1996(1996-11-20)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ժնև, Շվեյցարիա
Հասակ 190 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ
Համար 8
Պատանեկան կարիերա
2004-2015 Շվեյցարիա Սերվետ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Շվեյցարիա Սերվետ 6 (2)
2015-2017 Շվեյցարիա Յանգ Բոյզ 50 (2)
2017-ներկա Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ 45 (3)
Ազգային հավաքական
2014-2015 Շվեյցարիա Շվեյցարիա Մ19 8 (2)
2015-2016 Շվեյցարիա Շվեյցարիա Մ21 8 (0)
2016-ներկա Շվեյցարիա Շվեյցարիա 18 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 6-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 6-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Սերվետ խմբագրել

Զաքարիան Սերվետի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ փոխարինման մտնելով Լոզանա Սպորտի դեմ խաղում[3]։ Առաջին գոլը Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնում խփեց 2015 թվականի մայիսի 18-ին՝ Վոլենի դեմ խաղում[4]։ Մայիսի 22-ին նա գոլ խփեց Շաֆհաուզենի դեմ խաղում, սակայն Սերվետը պարտվեց 1-2 հաշվով[5]։ Ակումբի կազմում Զաքարիան անցկացրեց 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Յանգ Բոյզ խմբագրել

2015 թվականի հունիսին Զաքարիան 4 տարվա պայմանագիր կնքեց Յանգ Բոյզի հետ[6][7]։ Իր դեբյուտը Շվեյցարիայի առաջնությունում նշեց հուլիսի 18-ին՝ փոխարինման մտնելով Ցյուրիխի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 28-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Մոնակոյի դեմ խաղում[9]։ Օգոստոսի 23-ին Զաքարիան հեռացվեց խաղադաշտից Սյոնի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 81-րդ րոպեին[10]։ Իր առաջին գոլը Յանգ Բոյզի կազմում խփեց նոյեմբերի 28-ին՝ Սանկտ Գալենի դեմ խաղում[11]։ 2016 թվականի հոկտեմբերի 23-ին շվեյցարացին գոլ խփեց Գրասխոպերի դեմ խաղում[12]։ Յանգ Բոյզի կազմում Զաքարիան անցկացրեց 67 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա Մյոնխենգլադբախ խմբագրել

2017 թվականի հունիսի 9-ին Զաքարիան 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Մյոնխենգլադբախի հետ[13][14][15][16]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[17][18][19]։ Իր դեբյուտը Բորուսիայի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Գերմանիայի գավաթի Ռոտ-Վայս Էսենի դեմ խաղում[20]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Քյոլնի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը Զաքարիան խփեց օգոստոսի 26-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում[22]։ 2018 թվականի մարտի 2-ին շվեյցարացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վերդեր Բրեմենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[23]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[24][25]։

2018 թվականի նոյեմբերի 25-ին Զաքարիան գոլի հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով Բորուսիային հաղթել 4-1 հաշվով[26]։

Միջազգային կարիերա խմբագրել

Զաքարիան ներկայացրել է Շվեյցարիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[27]։ Շվեյցարիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2016 թվականի մայիսի 28-ին՝ փոխարինելով Բլերիմ Ջեմայլիին Բելգիայի դեմ ընկերական խաղում[28]։ 2016 թվականին նա ազգային հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[29][30], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[31], իսկ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Լեհաստանին[32][33]։

2018 թվականի մայիսին Զաքարիան ընդգրկվեց Շվեյցարիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[34][35]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[36] և գոլային փոխանցման հեղինակ դարձավ խմբային փուլի Կոստա Ռիկայի դեմ խաղում[37][38]։ Շվեյցարիան դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ 1-0 հաշվով պարտվելով Շվեդիային[39][40]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում Զաքարիան խփեց սեպտեմբերի 8-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[41][42]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հունվարի 6-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սերվետ 2014–15 Չելենջ Լիգա 6 2 0 0 6 2
Յանգ Բոյզ 2015–16 Սուպեր Լիգա 27 1 3 0 3 0 33 1
2016–17 23 1 4 0 7 0 34 1
Ընդհանուր 50 2 7 0 10 0 0 0 67 2
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2017–18 Բունդեսլիգա 30 2 3 0 33 2
2018–19 15 1 1 0 16 1
Ընդհանուր 45 3 4 0 0 0 0 0 49 3
Կարիերայի ընդհանուր 101 7 11 0 10 0 0 0 122 7

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հունվարի 6-ի դրությամբ[43]

Շվեյցարիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 3 0
2017 6 0
2018 9 1
Ընդհանուր 18 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Սեպտեմբերի 8, 2018 Կիբունպարկ, Սանկտ Գալեն, Շվեյցարիա   Իսլանդիա 2–0 6–0 ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա A 2018–19

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Switzerland - D. Zakaria - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  3. «FC Lausanne-Sport - Servette FC, Nov 10, 2014 - Challenge League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  4. «FC Wohlen - Servette FC, May 18, 2015 - Challenge League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  5. «Servette FC - FC Schaffhausen, May 22, 2015 - Challenge League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  6. «BZ Berner Zeitung - U19-Nationalspieler Zakaria zu den Young Boys» (գերմաներեն). ISSN 1424-1021. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  7. «YB holt Denis Zakaria». Der Bund (գերմաներեն). 2015 թ․ հունիսի 26. ISSN 0774-6156. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  8. «FC Zürich - BSC Young Boys, Jul 18, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  9. «BSC Young Boys - AS Monaco, Jul 28, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  10. «FC Sion - BSC Young Boys, Aug 23, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  11. «BSC Young Boys - FC St. Gallen 1879, Nov 28, 2015 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  12. «BSC Young Boys - Grasshopper Club Zurich, Oct 23, 2016 - Super League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  13. «Borussia set to sign Denis Zakaria - Borussia Mönchengladbach». www.borussia.de. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  14. «Gladbach sign Switzerland international Zakaria». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  15. «Borussia Monchengladbach complete signing Denis Zakaria from Young Boys on a five-year deal». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  16. Pioneer, The. «Monchengladbach sign Swiss midfielder Zakaria». The Pioneer (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  17. «Zakaria joins Gladbach from Young Boys». ESPN.com. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  18. «'Gladbach signs Denis Zakaria from Young Boys Bern». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  19. «Borussia Moenchengladbach agree deal to sign Denis Zakaria from Young Boys Bern». The Indian Express (Indian English). 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  20. «Rot-Weiss Essen - Borussia Mönchengladbach, Aug 11, 2017 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  21. «Borussia Mönchengladbach - 1. FC Köln, Aug 20, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  22. «FC Augsburg - Borussia Mönchengladbach, Aug 26, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  23. «Borussia Mönchengladbach - SV Werder Bremen, Mar 2, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  24. «Denis Zakaria | Football Stats | Borussia Moenchengladbach | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  25. «Scouting World Cup Stars: Denis Zakaria». Breaking The Lines (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  26. «Borussia Mönchengladbach - Hannover 96, Nov 25, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  27. «Denis Zakaria: Borussia Mönchengladbach's midfield monster». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  28. «Switzerland - Belgium, May 28, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  29. «Three teenagers in final Switzerland squad». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  30. «Euro 2016: Senderos cut from Switzerland squad | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  31. uefa.com. «UEFA EURO 2016 - History - Switzerland». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  32. «Switzerland - Poland, Jun 25, 2016 - EURO 2016 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  33. «Poland hold nerve after Switzerland's Granit Xhaka blazes penalty wide». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  34. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  35. «Switzerland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  36. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Denis ZAKARIA - Denis Zakaria». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  37. «Switzerland - Costa Rica, Jun 27, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  38. Smyth, Rob (2018 թ․ հունիսի 27). «Switzerland 2-2 Costa Rica: World Cup 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  39. «Sweden - Switzerland, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  40. «Emil Forsberg ousts Switzerland and sends Sweden into World Cup last eight». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  41. «Switzerland - Iceland, Sep 8, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  42. UEFA.com. «UEFA Nations League - Switzerland-Iceland». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  43. 43,0 43,1 «Denis Zakaria». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել