Դենիել Ցուի (անգլ.՝ Daniel Chee Tsui, փետրվարի 28, 1939(1939-02-28)[1], Baofeng County, Henan, Չինաստանի Հանրապետություն), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Փրինսթոնի համալսարանում։ 1998 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը նրան շնորհվել է համատեղ Ռոբերտ Լաֆլինի և Հորստ Շտորմերի հետ, «նոր ձևի խաթարումներով քվանտային հեղուկի հայտնաբերման համար, որոնք ունեն տրոհվող էլեկտրական լիցք»[9]։ զբաղվել է բարակ թիթեղների էլեկտրական հատկությունների, կիսահաղորդիչների միկրոկառուցվածքով և պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառներում հետազոտություններով։

Դենիել Ցուի
Daniel Chee Tsui
Ծնվել էփետրվարի 28, 1939(1939-02-28)[1] (85 տարեկան)
Baofeng County, Henan, Չինաստանի Հանրապետություն
Բնակության վայր(եր)Նյու Ջերսի
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Phi Beta Kappa, Չինաստանի գիտությունների ակադեմիա[2], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[3], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[3] և Academia Sinica
Ալմա մատերՉիկագոյի համալսարան (1967), Augustana College?, Բոստոնի համալսարան, Pui Ching Middle School? և Clementi Secondary School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
 Daniel C. Tsui Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միջնակարգ կրթությունը ստացել է Հոնգ-Կոնգում։ 1958 թվականից սովորել է ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ռոք-Այլենդ քաղաքում գտնվող Ավգուստինի քոլեջում։ Ավարտել է Ֆի-Վետա-Կապա միության համալսարանը։ 1967 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է դոկտորական աստիճան։ 1968-ից 1982 թվականները աշխատել է Բելլի լաբորատորիաների պինդ մարմնի էլեկտրոնիկայի լաբորատորիայում։ 1982 թվականից աշխատում է Փրինսթոնի համալսարանում որպես էլեկտրոտեխնիկայի պրոֆեսոր։

1982 թվականին ուժեղ մագնիսական դաշտերում գերցածր ջերմաստիճանի պայմաններում կիսահաղորդիչային հետերոկառուցվածքների հետազոտությունների ընթացքում հայտնաբերել է Հոլի տրոհվող քվանտային էֆեկտը (Նոբելյան մրցանակ)։

Հանդիսանում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ 1987 թվականից[10], և Զարգացող երկրների գիտությունների ակադեմիայի (TWAS) անդամ 1999 թվականից[11]։

Հասարակական գործունեություն խմբագրել

2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[12][13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. https://ysg.ckcest.cn/html/details/1001372/index.html
  3. 3,0 3,1 Notable Names Database — 2002.
  4. The Nobel Prize in Physics 1998Nobel Foundation.
  5. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  6. https://www.aps.org/programs/honors/prizes/buckley.cfm
  7. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  8. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
  9. Նոբելյան կոմիտեի կայքում 1998 թվականի ֆիզիկայի բնագավառում մրցանակի մասին տեղեկություն (անգլ.)
  10. Daniel Tsui
  11. «Tsui Daniel Chee | TWAS». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  13. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  14. Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Ցուի» հոդվածին։