Դենիել Լ․ Մաքֆադեն (անգլ.՝ Daniel L. McFadden, հուլիսի 29, 1937(1937-07-29)[1][2][3], Ռոլի, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ դիսկրետ ընտրության տեսության և վերլուծության մեթոդների զարգացման համար[13] (2000Հարավային Կարոլինայի համալսարանի առողջապահության տնտեսագիտության նախագահական պրոֆեսոր է և Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի ասպիրանտուրայի պրոֆեսոր։

Դենիել Մաքֆադեն
անգլ.՝ Daniel McFadden
Ծնվել էհուլիսի 29, 1937(1937-07-29)[1][2][3] (86 տարեկան)
Ռոլի, ԱՄՆ[4][5][6]
Բնակության վայր(եր)Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ[7][8][9][…]
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, պրոֆեսոր և վիճակագրագետ
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտտնտեսագիտություն և Էկոնոմետրիկա[10]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[11]
Ալմա մատերՄինեսոտայի համալսարան (1962)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[12]
Գիտական ղեկավարԼեոնիդ Հարվից
Եղել է գիտական ղեկավարՈւոլտեր Իրվին Դյուերտ
Ազդվել էԼեոնիդ Հուրվիչ
ՊարգևներՋոն Բեյթս Կլարկի մեդալ (1975)
Ֆրիշի մեդալ (1986)
Իրվին Փլեյն Նեմերսի մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2000)
Նոբելյան մրցանակ տնտեսագիտության բնագավառում (2000)
 Daniel McFadden Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1937 թվականի հուլիսի 29-ին Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքում։ Ուսանել է Մինեսոտայի համալսարանում, որն ավարտել է՝ ստանալով բակալավրի աստիճան ֆիզիկայի բնագավառում։ Դրանից հինգ տարի անց՝ 1962 թվականին այդ նույն համալսարանում հաջողությամբ պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ տնտեսագետի մասնագիտացմամբ։ Մինեսոտայի համալսարանում ուսանելու շրջանում սերտորեն համագործակցել է Լեոնիդ Գուրվիչի հետ, ով նույնպես արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության բնագավառում (2007 թվականին)[14]։

1964 թվականին աշխատանքի անցնելով Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանում՝ դասախոսելուն զուգընթաց զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ 1974 թվականին մասնագետների դատին է ներկայացրել պայմանական լոգիտի իր կատարած վերլուծությունը[15]։

1975 թվականին պարգևատրվել է Ջոն Բեյթս Քլարկի, 1986 թվականին՝ Ֆրիշի մեդալներով։ 1977 թվականին աշխատանքի է անցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1981 թվականին ընտրվել է ազգային ակադեմիայի անդամ։

1991 թվականին վերադարձել է Բերկլի, Կալիֆոռնիական համալսարանում հիմնել էկոնոմետրիկայի լաբորատորիա, որտեղ վիճակագրական հաշվարկներ են կատարվում տնտեսագիտկան հավելվածների համար։ Մաքֆադենը «Տնտեսագետները՝ հանուն խաղաղության և անվտանգության» («Economists for Peace and Security») կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 2000 թվականին նա արժանացել է Էրվին Փլեյն Նեմերսի անվան մրցանակի՝ տնտեսագիտության բնագավառում։ 2006 թվականին ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[16]։ 2005-2006 թվականներին. եղել է Ամերիկյան տնտեսագիտական ընկերակցության նախագահ։

2011 թվականի հունվարին նշանակվել է Հարավային Կարոլինայի համալսարանի (USC) առողջապահության տնտեսագիտության նախագահական պրոֆեսոր, դասավանդել այդ համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, միաժամանակ՝ նաև Սոլ Փրայսի անվան պետական քաղաքականության դպրոցում[17]։

Դենիել Մաքֆադենն իր ստացած Նոբելյան մրցանակը նվիրաբերել է Արևելյան ծոցի ընկերության հիմնադրամին՝ ի աջակցություն կրթության և արվեստի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://citeseerx.ist.psu.edu/viewdoc/download?doi=10.1.1.24.4444&rep=rep1&type=pdf
  5. 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/734496/Daniel-L-McFadden
  6. 6,0 6,1 6,2 Daniel L. McFaddenNobel Foundation.
  7. Champ P. A., Boyle K. J., Brown T. C. A Primer on Nonmarket ValuationISBN 978-94-007-0826-6, 978-1-4020-1445-1 — doi:10.1007/978-94-007-0826-6
  8. McFadden D. Mixed MNL models for discrete response // J. Appl. Econometr. / B. RossiWiley-Blackwell, 2000. — Vol. 15, Iss. 5. — P. 447—470. — ISSN 0883-7252; 1099-1255<447::AID-JAE570>3.0.CO;2-1 doi:10.1002/1099-1255(200009/10)15:5<447::AID-JAE570>3.0.CO;2-1
  9. Why the world needs more female economists // The Globe and MailThe Globe and Mail, 2011. — ISSN 0319-0714; 1196-2607
  10. Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  11. https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/current
  12. https://www.youtube.com/watch?v=LJRC8cZFr90
  13. «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2000». Nobelprize.org. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
  14. «All Laureates in Economics». Nobelprize.org. 2007. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. McFadden, Daniel F. (1974). «Conditional Logit Analysis of Qualitative Choice Behavior» (PDF). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  16. «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 25-ին.
  17. «Nobel Winner, Dr. McFadden, Appointed Presidential Professor at USC». usc.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Պարգևներ
Նախորդող:
Robert A. Mundell
Laureate of the Nobel Memorial Prize in Economics
2000
Պաշտոնավարել են նաև՝ James J. Heckman
Հաջորդող:
George A. Akerlof
Գիտական ակադեմիական պաշտոններ
Նախորդող:
Martin Feldstein
President of the American Economic Association
2005–2006
Հաջորդող:
George Akerlof