Դեյվ Քատլեր

ամերիկացի վեբ-ծրագրավորող

Դեյվ Քատլեր (անգլ.՝ David Neil "Dave" Cutler Sr., մարտի 13, 1942(1942-03-13), Լանսինգ), ամերիկացի ծրագրային ապահովման ճարտարագետ, դիզայներ, համակարգչային արդյունաբերության մի քանի համակարգերի մշակող։

Դեյվ Քատլեր
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1942(1942-03-13) (82 տարեկան)
ԾննդավայրԼանսինգ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕլիվեթ քոլեջ
ԵրկերWindows NT, OpenVMS, RSX-11 և VAXELN
Մասնագիտությունհամակարգչային գիտնական և ճարտարագետ
ԱշխատավայրDigital Equipment Corporation
Պարգևներ և
մրցանակներ

1980-1990-ական թվականներին գործող Microsoft Windows NT և Digital Equipment Corporation (DEC կամ Digital) ընկերության RSX-11M, VAXELN, VMS (այժմ ՝ OpenVMS) օպերացիոն համակարգերի հիմնադիր[2]։

Կենսագրություն խմբագրել

Դեյվ Քատլերը ծնվել է Միչիգանի Լենսինգ քաղաքում։ Մանկությունն անցել է Միչիգանի Դեյվիթ քաղաքում (անգլ.՝ DeWitt, Michigan)։ 1965 թվականին Միչիգանի Օլիվեթ հումանիտար քոլեջն ավարտելուց հետո աշխատանքի է անցել DuPont ընկերությունում։ Նրա կարիերան սկսվել է իր ստեղծած փոքրիկ ընկերությունից, որտեղ մշակվել է ծրագրեր LINC և PDP-8 համակարգիչների համար։

Քատլերը Վաշինգտոնի համալսարանի համակարգչային գիտությունների ֆակուլտետի ամբիոնի պրոֆեսոր է, ունի առնվազն 20 արտոնագիր[3]։

Նախասիրություններ խմբագրել

Քատլերը ավտոարշավի երկրպագու է։ 1996 թվականից մինչև 2002 թվականները մրցել է Ատլանտյան առաջնությունում։ 2000 թվականի Milwaukee Mile ավտոարշավում զբաղեցրել է ութերորդ տեղը[2]։

Քատլերը Միչիգանի Օլիվեթ քոլեջի եղբայրության (Adelphic Alpha Pi Fraternity)[4] անդամ է։

Դյուփոնտ ընկերություն (1965-1971) խմբագրել

Դյուփոնտ (անգլ.՝ DuPont) ընկերությունում Քատլերը զբաղվել է համակարգչային մոդելավորման մշակմամբ ու մեկնարկով։ Համակարգիչների նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է, երբ նրան հանձնարարվել է ընկերության հաճախորդներից մեկի համար IBM միջազգային ընկերության IBM 7044 համակարգիչներով համակարգչային սիմուլյացիայի մոդել ստեղծել՝ օգտվելով GPSS-3 ծրագրավորման լեզվից[5]։

Թվային սարքավորումների ընկերություն (1971-1988) խմբագրել

Դեյվ Քատլերը Դյուփոնտ ընկերությունից հեռանալով (1971 թվականին), սկսել է ավելի խորը ուսումնասիրել համակարգիչները՝ DEC Թվային սարքավորումների (անգլ.՝ Digital Equipment Corporation) միավորումում։ Սշխատել է Մասաչուսեթս նահանգի Մայնարդ քաղաքում գտնվող հայտնի «Ջրաղաց» (Mill) գործարանում[6]։

RSX-11M խմբագրել

1971 թվականից մինչև 1976 թվականը RSX-11M նախագիծը ղեկավարել է Դեյվ Քատլերը, որը թողարկվել է առաջին անգամ 1973 թվականին[7][8]։

VMS խմբագրել

1975 թվականի ապրիլին Թվային սարքավորումների միավորումը (DEC) ստեղծել էր«Star» ծածկագրով ծրագրային ապահովման մի նոր նախագիծ՝ իր իսկ ընկերության PDP-11 համակարգիչների 32-բիթ վիրտուալ հասցեի ընդարձակման մշակման համար։ Նույն թվականի հունիսին Դեյվ Քատլերը, Դիկ Հուսթվեդտի և Փիթեր Լիպմանի հետ նշանակվել են «Starlet» ծածկագրով ծրագրային ապահովման ղեկավարներ, որտեղ արդեն մշակվելու էր բոլորովին նոր օպերացիոն համակարգ՝ Star պրոցեսորների ընտանիքի համար։ Ի սկզբանե այս երկու նախագծերը սերտորեն կապված են եղել։

«Starlet» և «Star» նախագծերի տեխնիկական ղեկավարներն ընկերությունում հիմնել են «Կապույտ ժապավենի կոմիտե», որն էլ ծրագրերի դիզայնի հինգերորդ սերնդի հիմքն է հանդիսացել։ Ծրագրում ներկայացված էր հիշողության համակարգի պարզեցում և քայլերի հաջորդական պլանավորում՝ կառուցված ճիշտ ճարտարապետությամբ։ «Starlet» և «Star» նախագծերը համապատասխանաբար հանգեցրել են VAX-11/780 գերմինիհամակարգիչների և VAX/VMS[9] (Virtual Address eXtension) օպերացիոն համակարգի զարգացմանը։

Պրիզմա և Միկա նախագծեր խմբագրել

1986 թվականին Թվային սարքավորումների միավորումում (DEC), օգտագործելով RISC նախագծման սկզբունքը, սկսել է աշխատել նոր պրոցեսորի վրա։ Քատլերը, ով այդ ժամանակ աշխատում էր Վաշինգտոն նահանգի Բելվյու քաղաքի DECwest մասնաճյուղում, ընտրվել է Պրիզմայի ղեկավար[10][11]։ Ընկերության նպատակն էր ստեղծել այնպիսի Միկա օպերացիոն համակարգ, որը պետք է լիներ նոր սերունդի դիզայներական ոճով և համատեղելի շերտեր ունենար Unix և VMS օպերացիոն համակարգերի համար։ RISC մեքենան պետք է հիմնված լիներ ECL տեխնոլոգիայի վրա՝ դառնալով կազմակերպության երրորդ նախագիծը, որը հիմնված էր ELO տեխնոլոգիայի վրա։ Սակայն 1988 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով դադարեցվել է նախագիծը՝ հօգուտ PMAX ծրագրի, որն արդեն իսկ, վաղ հաջողությունների էր հասել։ ECL-ի երեք նախագծերից միայն VAX 9000 համակարգիչներն են վաճառվել։

Հետագայում Պրիզման դարձել է համակարգչային համակարգերի Alpha ընտանիքի թվային հիմքը[12]։

Վերաբերմունք Յունիքսի նկատմամբ խմբագրել

Քատլերը քամահրանքով է վերաբերվել Յունիքս օպերացիոն համակարգին բոլոր առումներով։ 1980 թվականի սկզբներին, DEC միավորումում տեղի ունեցած VMS ընդդեմ Unix-ի բանավեճի ժամանակ նա արտահայտել է իր սարդոնիկ վերաբերմունքը։ Յունիքսի մուտքային/ելքային մոդելի մասին իր ցածր կարծիքն այսպես է արտահայտել․ «Ստացեք բայթ, ստացեք բայթ, ստացեք բայթ, բայթ, բայթ»՝ նմանակելով Ռոսինիի Վիլհելմ Թելլ օպերայի նախերգանքի հնչյունները[13]։

Մայքրոսոֆթ․ 1988 թվականից առ այսօր խմբագրել

Վինդոուզ ԷնԹի խմբագրել

Դեյվ Քատլերը թողնելով Թվային սարքավորումների միավորումը (DEC), 1988 թվականի հոկտեմբերին աշխատանքի է անցել Մայքրոսոֆթում` ղեկավարելով Վինդոուզ ԷնԹի օպերացիոն համակարգերի մշակման աշխատանքները «NTOS/2» (անգլ.՝ Windows NT)[14]: Հետագայում նա աշխատել է Վինդոուզ ԷնԹի օպերացիոն համակարգը DEC-ի 64-բիթանոց Alpha ճարտարապետության վրա թիրախավորելու, այնուհետև՝ Windows 2000-ի վրա։

Windows NT-ի և VMS-ի օպերացիոն համակարգերի ներքին ճարտարապետության միջև եղած նմանությունների պատճառով, Մայքրոսոֆթին մեղադրել են գողության մեջ։  Ծագած խնդիրը լուծվել է խաղաղ ճանապարհով։ DEC-ը ճանաչել է Մայքրոսոֆթի սեփականությունը Վինդոուզ ԷնԹիի հիմքում ընկած տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ Մայքրոսոֆթը ստեղծել և պահպանել է Windows NT-ի տարբերակը DEC Alpha ճարտարապետության համար[15]։

Alpha-ով Վինդոուս ԷնԹի-ի ծրագրային ապահովման անկումից, այնուհետև DEC-ի անկումից հետո, նա մեծ ներդրում է ունեցել Վինդոուսը նոր՝ AMD-ի 64-բիթանոց՝ AMD64 ճարտարապետության վրա տեղափոխելու գործում։ Նա պաշտոնապես ասոցացվել է Windows XP Pro-64-բիթ և Windows Server 2003 SP1- 64-բիթ տարբերակների հետ։ 2006 թվականի օգոստոսին Դեյվ Քատլերը սկսել է աշխատել Microsoft Live Platform-ում։ Դեյվ Կատրլերին շնորհվել է Մայքրոսոֆթ ավագ տեխնիկական աշխատակցի պատվավոր կոչում։

Microsoft Windows Azure խմբագրել

2008 թվականին Վեբ-ծրագրավորողների համաժողովում Մայքրոսոֆթը հայտարարել է Azure Services Platform-ը[16]՝ ամպային պլատֆորմը (cloud computing), որը Մայքրոսոֆթի կողմից մշակվող ամպային օպերացիոն համակարգ է։ Համաժողովի հիմնական զեկույցում Քատլերը հիշատակվել է որպես ծրագրի հիմնական նախագծող՝ Ամիտաբ Սրիվաստավայի հետ միասին[17][18]։

Microsoft Xbox խմբագրել

2012 թվականի հունվարից Դեյվ Քատլերը միացել է Microsoft Xbox թիմին[19]։ 2013 թվականի մայիսից Քատլերի աշխատանքը կենտրոնացել է Microsoft Hyper-V Host-ի օպտիմիզացված տարբերակի ստեղծման վրա, որը հատուկ մշակվել է Microsoft Xbox One խաղային հարթակի համար[20]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.nationalmedals.org/laureates
  2. 2,0 2,1 «2007 Microsoft Technical Recognition Award - Senior Technical Fellow David Cutler». Microsoft, USA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Affiliate Faculty». The University of Washington. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  4. THE ADELPHIC LITERARY SOCIETY
  5. «David Cutler: The Engineer's Engineer at Microsoft». Microsoft, USA. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  6. Russinovich, Mark (1998 թ․ նոյեմբերի 30). «Windows NT and VMS: The Rest of the Story». Penton, USA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  7. David Cutler (1993). «Foreword to Inside Windows NT, by Helen Custer». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. http://www.rsx11m.com/
  9. Н. А. Олифер, В. Г. Олифер. История Windows NT // Сетевые операционные системы
  10. Neil S. Rieck. «Dave Cutler, PRISM, Mica, Emerald, etc».
  11. Mark Smotherman. «Sketch of DEC PRISM». «PRISM (Parallel Reduced Instruction Set Machine) ... first draft of PRISM architecture in August 1985; DEC cancels the project in 1988 in favor of a MIPS-based ...»
  12. Bolotoff, Paul V (2007 թ․ ապրիլի 22). «Alpha: The History in Facts and Comments». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  13. «How much UNIX is there in NT?». ARS technica.
  14. Russinovich, Mark (1998 թ․ նոյեմբերի 30). «Windows NT and VMS: The Rest of the Story». IT Pro. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  15. Russinovich, Mark (November 30, 1998). Windows NT and VMS: The Rest of the Story․ IT Pro.
  16. «Why is there a 'reddog' DNS Suffix for my VM's?». Cloudelicious (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  17. «Professional Developers Conference 2008 Day 1 Keynote: Ray Ozzie, Amitabh Srivastava, Bob Muglia, Dave Thompson». Microsoft, USA. 2008 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
  18. http://azurecloud.expert/2018/06/01/azure-fathers-dave-cutler-and-amitabh-srivastava//
  19. «Microsoft Confirms Dave Cutler, Father of Windows NT, Now Working on Xbox». ZDNet. CBS Interactive, USA.
  20. «The Engineer's Engineer: Dave Cutler at Microsoft». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  21. «U.S. Commerce Secretary Gutierrez Announces Technology Council». United States Patent and Trademark Office. 2008 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  22. «President Bush Presents 2007 National Medals of Science and Technology and Innovation». United States Government. 2008 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  23. «Computer History Museum Fellow Awards». Computer History Museum, USA. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել