Դեյվիդ Քովերդեյլ (անգլ.՝ David Coverdale, սեպտեմբերի 22, 1951(1951-09-22)[1][2], Սոլտբյորն-բայ-դը-սի, Saltburn, Marske and New Marske, Redcar and Cleveland, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանական և ամերիկյան ռոք-վոկալիստ, երգերի հեղինակ։ Ավելի շատ հայտնի է որպես Deep Purple և Whitesnake ռոք խմբերի վոկալիստ։

Դեյվիդ Քովերդեյլ
անգլ.՝ David Coverdale
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1951(1951-09-22)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրՍոլտբյորն-բայ-դը-սի, Saltburn, Marske and New Marske, Redcar and Cleveland, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունThe Northern School of Art?
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ և կիթառահար
ԱմուսինԹոնի Կիտեյն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունWhitesnake և Դիփ Փարփլ
Կայքdavidcoverdale.com
 David Coverdale Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քովերդեյլի ծնողները ունեցել են սեփական փաբ, այդ պատճառով նա ստիպված է եղել լսել «կենդանի» երաժշտություն։ Դեյվիդը սովորել է կիթառ նվագել, սակայն նրա իրական տաղանդը բացահայտվել է երգի ասպարողում։ Բացի երաժշտությունից Դեյվիդը սիրում էր նկարել և նույնիսկ որոշ ժամանակ սովորել է Միդլսբրոյի նկարչական քոլեջում (որտեղ ծանոթացել է Միկի Մուդիի հետ), սակայն նրա մեջ ավելի շատ գերակշռում էր երաժշտական ոգին և նա 1967 թվականին սկսում է երգել «Denver Mule» խմբում, իսկ հետո՝ «The Skylines» և «The Government» խմբերի անդամ։

Լեգենդ կա, որ Դեյվիդ Քովերդեյլը 1969 թվականի օգոստոսին ելույթ է ունեցել «The Government» խմբում, ինչ-որ համալսարանի բացման ժամանակ և նա ետնաբեմում խոսում է Ջոն Լորդի հետ։ Նա Դեյվիդին է տալիս իր հեռախոսահամարը որպիսզի զանգահարի, եթե Իեն Գիլլանի տարբերակը չաշխատի։ Դանիա մեկնելու ժամանակ նա «Harvest» խմբի անդամն էր, իսկ վերադառնալիս՝ «River’s Invitation»-ի։ Նույն ժամանակհատվածում նա աշխատանքի է անցնում հագուստի խանութում՝ Ռեդկար քաղաքում։

1973 թվականից նա հիմնադրում է «The Fabulosa Brothers» խումբը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել