Դեյվիդ Ջոզեֆ Կարպենտեր (անգլ.՝ David Joseph Carpenter, մայիսի 6, 1930(1930-05-06), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, հայտնի է նաև որպես «Թրեյսլանդացի մարդասպան»), ամերիկացի սերիական մարդասպան, որը հայտնի է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող պետական այգիներում հետիոտնային արահետներում մարդկանց հետապնդելով և սպանելով։ Կարպենտերը սպանել է առնվազն տասը մարդ, երկուսը փրկվել են։ Բոլոր սպանություններում, բացի մեկից, նա օգտագործել է 38 տրամաչափի ատրճանակ. Էդդի Քեյնին Թամալպաիս լեռան վրա սպանելիս օգտագործել է 44 տրամաչափի ատրճանակ[1][2]։

Դեյվիդ Կարպենտեր
Պատկեր
Ծննդյան ամսաթիվմայիսի 6, 1930(1930-05-06) (93 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Պատիժմահապատիժ
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Դեյվիդ Կարպենտերը ծնվել է 1930 թվականի մայիսի 6-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում՝ անապահով ընտանիքում։ Կարպենտերի հայրը չարաշահել է ալկոհոլը և հարբած վիճակում հաճախ ծեծել որդուն։ Դավիթի մայրը իշխանական ու խիստ կին էր և հաճախ է պատժել նրան։ Ընտանիքում տիրող մշտական բռնության մթնոլորտի հետևանքով արդեն մանկուց Կարպենտերը տառապել է կակազությամբ և գիշերամիզությամբ։ Դեռահաս տարիներին սկսել է դրսևորել սադիզմի և ագրեսիայի առաջին նշանները. տանջել և սպանել է կենդանիներին։ Տասներեք տարեկան հասակում առաջին անգամ դատապարտվել է իր զարմիկների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ 1955 թվականին Կարպենտերն ամուսնացել է, ունեցել են երեք երեխա[1]։

1960 թվականին Կարպենտերը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել դերասանուհի Լիզա Ռինա Լոիսի մոր սպանության փորձի և հարձակման համար, որը դարձել էր Կարպենտերի առաջին զոհերից մեկը[3]։ 1970 թվականին Կարպենտերը կրկին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ մարդու առևանգման համար։ Ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց նրան ստուգել են հայտնի Զոդիակի սպանություններին մասնակցության համար, սակայն, ի վերջո, Կարպենտերն ապացուցել է իր անմեղսակցությունը այդ հանցագործություններին, և կասկածները նրա վրայից հանվել են[4]։

Իր բոլոր ապացուցված սպանությունները, որոնց համար նա դատապարտվել է մահապատժի (առայժմ հետաձգված), կատարել է 1979 թվականի օգոստոսից մինչև 1980 թվականի մայիսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Turner Entertainment
  2. Jaxon Van Derbeken (2010 թ․ փետրվարի 24). «DNA ties Trailside Killer to '79 S.F. slaying». SFGate. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  3. https://www.nytimes.com/2013/08/18/travel/echoes-of-the-savage-and-sublime-on-mount-tamalpais.html
  4. David Carpenter | Murderpedia, the encyclopedia of murderers