Դեյվիդ Կարպ (հուլիսի 6, 1986(1986-07-06)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[2], ամերիկացի վեբ ծրագրավորող և անհատ ձեռներեց։ Նա Tumblr միկրոբլոգային կայքի հիմնադիր և գործադիր տնօրենն է[3][4]։ Ըստ Ֆորբս ամսագրի՝ Կարպի ստեղծած ցանցը աշխատել է 200 միլիոն դոլար և ավելին, Tumblr կայքի արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար[5]։

Դեյվիդ Կարպ
Դիմանկար
Կարպը 2009 թվականին
Ծնվել էհուլիսի 6, 1986 (37 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
ԿրթությունԲրոնքսի գիտությունների ավագ դպրոց և Calhoun School?
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար, ծրագրավորող և համակարգչային գիտնական
ԳործունեությունTumblr կայքի գործադիր տնօրեն
Կայքdavidslog.com
 David Karp Վիքիպահեստում

Կարպը իր պրակտիկան սկսել է Ֆրեդ Սեիբերթի՝ Ֆրեդերատոր անիմացիոն ստուդիայում, որտեղ էլ նա կառուցել է ստուդիայի առաջին բլոգային պլատֆորմը, գրել և խմբագրել է իրենց առաջին համացանցային վիդեո ցանցը, Ֆրեդերատոր ալիքը[5]։ Կարպը ստեղծում է իր ծրագրային խորհրդատվական «Davidville» ընկերությունը, որտեղ նա աշխատում է համակարգչային ինժեներ։ Հետագայում նա սկսեց աշխատել Tumblr միկրոբլոգային կայքում, որը մեկնարկել էր 2007 թվականի փետրվարին։ Ըստ 2016 թվականի հուլիսի 1-ի տվյալների Tumblr-ում կա ավելի քան 302,6 մլն բլոգեր[6]>։ 2009 թվականին օգոստոսին, ըստ՝ BusinessWeek-ի Կարպը համարվել է լավագույն երիտասարտ տեխնիկական ձեռներեցը[7] և 2010 թվականին նա համարվել է աշխարհում 35 տարեկանից ցածր, լավագույն 35 հայտնագործության հեղինակներից մեկը[8]։

2013 թվականի մայիսի 20-ին հայտարարվել է որ Yahoo!-ն ձեռք է բերել Tumblr կայքը 1,1 միլիոն դոլարի դիմաց, բայց Կարպը մնացել է ընկերության գործադիր տնօրենը։

Վաղ կյանք խմբագրել

Կարպը ծնվել է Նյու Յորք քաղաքում, մեծացել է Մանհեթենի միջին արևմտյան մասում։ Նրա ծնողներն են՝ Բարբարա Աքերմանը, գիտության ուսուցչուհի Սան Անսելմոյում, Քալիֆոռնիա, և հայրը՝ Մայքլ Դ. Կարպ, ֆիլմերի և հեռուստաընկերության կոմպոզիտոր[9]։ Նա ունի եղբայր Քեվին անունով[10]։ Երբ Կարպը 17 տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվեցին առանձին բնակության[10]։ Նա սովորել է Քոլհուն դպրոցում 3-ից 8-րդ դասարանները, որտեղ էլ նրա մայրը դասավանդում էր ֆիզիկա առարկան[4]։ 11-րդ դասարանում նա սկսում է սովորել HTML ծրագրավորման լեզուն, շուտով նա նախագծում է նոր վեբ կայքեր[3]։ Կարպը սովորում է Բրոնքս գիտությունների դպրոցում մեկ տարի, դուրս գալուց հետո նա 15 տարեկանում շարունակում է տնային ուսուցումը[4]։ Այդ ժամանակ, Կարպը ձգտումներ ուներ ընդունվել Նյու Յորքի քոլեջ կամ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ[11]։ Կարպը երբեք էլ չվերադարձավ ավագ դպրոց և չստացավ իր ավագ դպրոցի դիպլոմը[10]։ Մակրո Արմենթը, Tumblr-ի առաջին աշխատողը, տեղեկացնում է, որ Կարպը խուսափում էր նշել իր տարիքը՝

  Նա ցանկանում էր դա պահել գաղտնի այնքան, իչքան նա կարող էր, որովհետև նա գիտեր որ շուտով այն կբացահայտվի, յուրաքանչյուր պատմություն Tumblr-ի մասին կարող է լինել Դեյվիդի երիտասարդությունը[12]։  

Կարիերա խմբագրել

 
Կարպը 2007 թվականին

Կարպը իր պրակտիկան սկսել է 14 տարեկանում, անիմացիոն պրոդյուսեր Ֆրեդ Սերբերթի համար, Ֆրեդերատոր ընկերության հիմնադիրը[4]։ Կարպի մայրը Քալհոմ դպրոցում դասավանդում էր Ֆրեդի երեխային և նրա կնոջ ընկերուհին էր[10][13]։ Կարպը հիացած էր Ֆրեդերատոր ընկերության համակարգչային ինժեներային աշխատանքներով, շուտով նրա այցերը դառնում են կանոնավոր։ Տնային ինքնուսոցումը սկսելուց առաջ՝ Կարպը սկսում է մասնակցել Ճապոներենի դասերի, որտեղ էլ նա հանդիպում է մաթեմատիկայի ուսուցչի և աշխատում է նրա հետ, միասին նրանք գրում են ծրագրեր բլեքջեք և պոկեր[13]։ Երբ գործարար Ջոն Մալոնին ձգտում է ստանալ տեխնիկական օգնություն UrbanBaby ծնողական առցանց ֆորումի համար, Ֆրեդերատոր ընկերության աշխատողը խորհուրդ է տալիս Կարպին աշխատանքի համար։ Կարպը ավարտում է ծրագիրը, որի համար նախատեսված էր երկու օր, չնայած նա ավարտում է չորս ժամում։ Մալոնին նրան է տալիս UrbanBaby-ի գլխավոր աշխատանքը, և նրան փոքր մասնաբաժին է տալիս[10]։ 17 տարեկանում, երբ դեռ աշխատում էր UrbanBaby-ի համար, Կարպը հինգ ամսով տեղափոխվում է Տոկիո։ Կարպի տեղափոխումից երեք ամիս անց UrbanBaby-ին հասկանում է որ Կարպը Նյու Յորքում չէ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Eldridge A. Encyclopædia Britannica
  2. Davis, Sammy (2008 թ․ օգոստոսի 27). «So What Do You Do, David Karp, Founder of Tumblr?». Mediabistro.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  3. 3,0 3,1 Kushner, David (2008 թ․ նոյեմբերի 24). «David Karp is the Barely Legal Blogfather». Maxim. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Shafrir, Doree (2008 թ․ հունվարի 15). «Would You Take a Tumblr With This Man?». The New York Observer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  5. 5,0 5,1 Bercovici, Jeff (2013 թ․ հունվարի 2). «Tumblr: David Karp's $800 Million Art Project». Forbes. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  6. «About Us». Tumblr. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Best Young Tech Entrepreneurs 2009: Tumblr». Bloomberg BusinessWeek. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. Ingram, Matthew (2010 թ․ օգոստոսի 25). «Google VC, Tumblr CEO Among the Top Innovators Under 35». GigaOM. Giga Omni Media. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  9. New computer mogul, Tumblr founder Karp, has family roots in Marin - San Jose Mercury News. Mercurynews.com. Retrieved on 2014-01-14.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Walker, Rob (2012 թ․ հուլիսի 12). «Can Tumblr's David Karp Embrace Ads Without Selling Out?». The New York Times Magazine. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  11. Bercovici, Jeff (interviewer); Karp, David (interviewee) (2013 թ․ հունվարի 2). David Karp Forbes Cover Story (Video). New York City: Forbes. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  12. Arment, Marco (2013 թ․ մարտի 26). «What's Actually Wrong with Yahoo's Purchase of Summly». marco.org. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  13. 13,0 13,1 Bercovici, Jeff (2013 թ․ հունվարի 2). «Tumblr: David Karp's $800 Million Art Project». Forbes. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.