Դևիդ Իգնեշիուս (անգլ.՝ David Ignatius, մայիսի 26, 1950(1950-05-26), Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայկական ծագմամբ ամերիկացի գրող և լրագրող։ «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի սյունակագիր։

Դևիդ Իգնեշիուս
անգլ.՝ David Reynolds Ignatius‎
Ծնվել էմայիսի 26, 1950(1950-05-26) (73 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մասնագիտությունսյունակագիր, գրող, լրագրող և վիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ, Հարվարդի քոլեջ և Սեյնթ Ալբանս դպրոց
Ուշագրավ աշխատանքներBody of Lies?
Պարգևներ
Կայքdavidignatius.com
 David Ignatius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դևիդ Իգնեշիուսը ծնվել է Մասաչուսեթսում։ Դևիդի հայրը եղել է Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի նախարար։ Պապը՝ Հովսեփ Պիղատոսյանը և տատը Լիզա Ժամկոչյանը եղել են Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից և ականատես են եղել եղեռնին։

  Ես ամերիկահայ եմ, և իմ հարազատներից մի քանիսը զոհվել են եղեռնի ժամանակ։
- Դևիդ Իգնեշիուս, «Վաշինգտոն Փոստ»,14 հոկտեմբեր, 2007 թ.[2]
 

Դևիդը ավարտել է Սբ․ Ալբանայի դպրոցը և 1973 թվականին դարձել Հարվարդի համալսարանի շրջանավարտ, որտեղ էլ ստացել է «Ֆրանկ Նոքսի» կրթաթոշակ։ Այնուհետև շարունակել է ուսումը Քեմբրիջի համալսարանում և ստացել տնտեսագետի վկայական։ «Վաշինգտոն փոստում» նրա սյունակը հիմնականում վերաբերվում է համաշխարհային քաղաքական, տնտեսական և միջազգային հարաբերությունների հետ կապված հարցերին։ Աշխատելով «Washington Monthly» պարբերականում, այնուհետև՝ «Wall Street Journal»-ում, որտեղ եղել է Մերձավոր Արևելքի հարցերով թղթակից՝ նա ձեռք է բերում իր լրագրողական կարիերան։ 1986 թվականից մինչ օրս նա աշխատում է «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում և հոդվածներ է հրապարակում «The New York Times Magazine», «The Atlantic Monthly», «Foreign Affairs» և «The New Republic» պարբերականներում[3]։ 1984 թվականից եղել է միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ։ 1984-1990 թվականներին եղել է Սենտ Օլբանսսկի դպրոցի կառավարման խորհրդի անդամ։ 2000 թվականից եղել է գերմանական Մարշալի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Նա Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի խորհրդի անդամ է, 2006 թվականից` նրա ամերիկյան մասնաճյուղի տնօրենը։ Դևիդ Իգնեշիուս «Ստերի մարմինը» վիպակը էկրանավորվել է դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոյի և Ռասել Քրոուի մասնակցությամբ։ Ամուսնացած է, ունի երեք դուստր։

Մասնակցությունը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին խմբագրել

Դևիդ Իգնեշիուսը ներկա է եղել 2016 թվականի ապրիլի 22-ին և 23-ին Երևանում տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին և ֆորումի բացման ժամանակ հանդես է եկել այս խոսքերով.

  «Իմ տատը` Լիզա Ժամկոչյանը և Հովսեփ պապը ծնվել են պատմական Հայաստանի Խարբերդ քաղաքում։ Ես` որպես լրագրողական մասնագիտության ներկայացուցիչ, կարևորում եմ վկայությունները, որոնք լավագույն տարբերակն են ճշմարտությունը գտնելու համար։ Կարևորում եմ նաև վկայությունների նկարագրումն այն ձևով, որով հնարավոր է պահել կատարվածը պատմական հիշողության մեջ։ Մեկ տարի առաջ ես ոգևորվածությամբ էի նայում այն մարդկանց, ովքեր պնդում էին, որ ճշմարտությունն այն է, որ պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչվի որպես պատմական փաստ։ Եթե մենք նայենք ներկային և ապագային, պետք է փորձենք ապագան օգտագործել ոչ թե որպես զենք, այլ հասկանալ, թե ինչպես պետք է լինի հաշտեցումը։ Պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք անել, որ մեր աշխարհի նախկին դժբախտությունները չապամոբիլիզացնեն մեզ։ Ցեղասպանությունը չպետք է կրկնվի, այն կանխելու համար նաև քաղաքական կամք է հարկավոր»։  

[4]

Ուշագրավ միջադեպ խմբագրել

2009 թվականին Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումին Դևիդ Իգնեշիուսը, լինելով Շիմոն Պերեսի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանավեճի մոդերատորը, ընդհատում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նշելով, որ պետք է հետևել կանոնակարգին։ Էրդողանը բողոքում է, որ Շիմոն Պերեսին ավելի շատ ժամանակ էր տրվել, քան իրեն՝ խնդրում է Դևիդ Իգնեշիուսին թույլատրել իրեն մի անգամ էլ ելույթ ունենա։ Էրդողանը շարունակելով մեղադրել Պերեսին՝ նշելով.

  «Ես շատ եմ ցավում, որ մարդիկ ծափահարում են ձեր խոսքերի համար։ Չէ որ Գազայում շատ մարդիկ են մահացել։ Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ և մարդասիրական չէ» ։  

Իգնեշիուսը պատասխանում է, որ, ժամանակը սուղ է և չենք կարող նորից քննարկենք,և մարդիկ պետք է ճաշեն։ Այս խոսքերից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը վեր է կենում տեղից և ասում.

  «Շատ շնորհակալություն։ Շնորհակալութուն, Շատ շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ այս ամենից հետո կվերադառնամ Դավոս» ու հեռանում դահլիճից։  

[5]

 
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռանում է դահլիճից։

Գրքեր խմբագրել

  • The Director
  • The Increment
  • The Sun King
  • The Bank of Fear
  • Agents of Innocence
  • Bloodmoney
  • Body of Lies
  • A Firing Offense
  • Siro[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://liu.edu/George-Polk-Awards/Winners
  2. http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2007/10/12/AR2007101202147.html
  3. «David Ignatius, The Washington Post | ICFJ - International Center for Journalists». www.icfj.org. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  4. http://newsbook.am/?p=80912/chpetq+e+apaganvorpes+zenq+ogtagorcel+deyvid+ignatius&l=am
  5. {{citation}}: Empty citation (օգնություն)
  6. http://davidignatius.com/books/
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Իգնեշիուս» հոդվածին։