Դեյվիդ Ալլեն (ֆր.՝ David Allan, փետրվարի 13, 1744(1744-02-13)[1][2][3][…], Alloa, Alloa, Clackmannanshire, Միացյալ Թագավորություն[4][5] - օգոստոսի 6, 1796(1796-08-06)[2][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[6]), շոտլանդացի նկարիչ և լուսավորիչ։

Դեյվիդ Ալլեն
Ծնվել էփետրվարի 13, 1744(1744-02-13)[1][2][3][…]
ԾննդավայրAlloa, Alloa, Clackmannanshire, Միացյալ Թագավորություն[4][5]
Վախճանվել էօգոստոսի 6, 1796(1796-08-06)[2][3] (52 տարեկան)
Մահվան վայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[6]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
 David Allan (painter) Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն խմբագրել

 

Դեյվիդ Ալլենը ծնվել է 1744 թվականի փետրվարի 13-ին Շոտլանդիայի կենտրոնում՝ Ալլոյում։ Նրա գործերը պատմական թեմաներով են։ 1762 թվականին ավարտել է Ֆլուլիս Գլազգոյի գեղանկարչության ակադեմիան։ Յոթ տարվա հաջող ուսումնառությունից հետո նա ստանում է լորդ Կաթքարտի և Մարսի Էրսկի հովանավորությունը։ Էրսկինի հովանավորությամբ Ալլենը հնարավորություն է ստանում ճանապարհորդել Հռոմում։ Նա այնտեղ մնաց մինչև 1777 թվականը, որտեղ ուսումնասիրեց Գավին Համիլտոնի գործերը և սովորեց կրկնօրինակել շատ վարպետների։ 1771 թվականին նրա երկու պատմական նկարները՝ «Պոնտոս Մեծը իր պարտությունից հետո» և «Կլեոպատրան Մարկոս Անտոնիոսի մոխիրը քամուն է տալիս», ներկայացվել են Լոնդոնի թագավորական ակադեմիայում անցկացվող ցուցահանդեսին, որտեղ վերջինս հաղթող է ճանաչվել։ 1773 թվականին Հռոմում նրա «Hector’s Farewell from Andromache» նկարը արժանացել է Accademia di S Luca's ոսկե մեդալի։

 
Նկարչի գերեզմանաքար

Շոտլանդիայի ազգային պատկերասրահում այժմ գտնվում է «Դիմանկարչության բնօրինակ» նկարը։ Նկարում ներկայացված է կորնթացի սպասուհի, որը նկարում է իր սիրեկանի ստվերը։ Այն ավելի հայտնի է Դոմենիկո Ջունեգոյի հրաշալի փորագրությամբ։ 1773 թվականին Սուրբ Ղազար ակադեմիայի կողմից արժանացել է ոսկե մեդալի՝ որպես պատմական կոմպոզիցիայի լավագույն նմուշ։ Իտալիայում նա այցելել նաև Նեապոլի թագավորություն, որտեղ նրան լավ ընդունելության է արժանացրել լորդ Քեթքարտի եղբայր Ուիլյամ Համիլթոնը, ով նաև Բրիտանիայի դեսպանն էր։

Նա հրաշալի նկարներ է նկարել Հռոմի և Նեապոլի փողոցների պատկերներով։

1777 թվականին վերադարձել է Հռոմից, շարունակել է ապրել և ստեղծագործել Լոնդոնում։ 1780 թվականին տեղափոխվել է Էդիմբուրգ:1786 թվականին Ալեքսանդր Ռոչկիմանի մահվանից հետո նշանակվել է Արվեստի ակադեմիայի ռեժիսոր և վարպետ։ Այդ շրջանում ստեղծել է մի շարք նկարներ, այդ թվում՝ «Շոտլանդական հարսանիք», «Հոլանդական պար», «Նուրբ հովվի նկարազարդումներ» (Ալլան Ռամսայի «Նուրբ հովիվ» բանաստեղծության հիման վրա)։

Նկարազարդումներ է կատարել նաև Ջեյմս Մաքֆերսոնի «Ossian» բանաստեղծության համար։

Նրան երբեմն կոչում էին «Շոտլանդական Հոգարթ», չնայած նա չուներ Հոգարթի երգիծական հատկությունները։

Նրա ուներ շատ աշակերտներ, որոնց թվում էր Ալեքսանդր Կարսը, որի վաղ շրջանի աշխատանքների վրա զգացվում էր Ալլենի ազդեցությունը[7]։ Դոյվիդ Ալլենը մահացել է 1796 թվականի օգոստոսի 6-ին Էդիմբուրգում:Հուղարկավորել են Հին Հոլթնում:Գերեզմանաքարը պատրաստվել է Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 David AllanOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Walch P. Allan, David // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T001861
  4. 4,0 4,1 4,2 https://www.nationalgalleries.org/whatson/on-now-coming-soon/town-and-city/
  5. 5,0 5,1 5,2 https://www.nationalgalleries.org/whatson/past/town-and-city
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #14144312X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. References[edit source] ^ Jump up to: a b c d Peter Walch. "Allan, David." Grove Art Online. Oxford Art Online. 11 Apr. 2012.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ալլեն (նկարիչ)» հոդվածին։