Դեյզի Դաք (անգլ.՝ Daisy Duck), մուլտիպլիկացիոն կերպար, որը ստեղծվել է 1940 թվականին՝ Դիք Լանդլիի կողմից։ Դեյզին մարդակերպար բադ է։ Սովորաբար նա հանդես է եկել որպես Դոնալդ Դաքի ընկերուհի։ Նա հագնում էր վարդագույն կամ մանուշակագույն զգեստ, իսկ գլխին կրում էր մեծ վարդագույն ժապավեն։ Դոնալդից տարբերվում էր կնոջ կերպարին բնորոշ հատկանիշներով՝ երկար թարթիչներով և գանգուր մազերով։ Դեյզին միշտ հագնում էր երկար կրունկներ։ Մուլտֆիլմի վաղ սերիաներում նա ստանում է Դոննա Դաք անվանումը։


Սեռիգական
Աշխատանքհեռուստահաղորդավարուհի
ՍտեղծողԴիք Լանդի

Կերպարի նկարագրություն խմբագրել

բնավորություն խմբագրել

Մասնավորապես վաղ մուլտֆիլմում, Դեյզին պատկերվում է որպես թեթևամիտ կին։ Նա համակրում է Դոնալդին և կապվում նրա հետ։ Ի տարբերություն Դոնալդի՝ նա խելացի է, բնավորությամբ՝ հանգիստ և կայուն։ Չնայած դրան՝ հաճախ է վիճում Դոնալդի հետ։

Պատմություն խմբագրել

Դեյզին ընդհանուր առմամբ հայտնվում է 14 ֆիլմերում։ Նա հայտնվել է նաև Դոնալդ Դաքի մասին կաճամետրաժ ֆիլմերում։ Նաև կատարել է կարճատև դեր՝ Միկի Մաուսի մասին կարճամետրաժ ֆիլմում։ Նա հայտնվել է նաև Ֆանտազիա և Ով է դավել Ռոջեր ճագարին մուլտֆիլմներում։

Մուլտֆիլմում հայտնվելը խմբագրել

Դեյզի Դաքը առաջին անգամ հայտնվել է «Միստր Դաքը գնում է հանդիպման» սերայում (1940 թվականի հունիսի 7)։ Կարճամետրաժ ֆիլմը ստեղծվել է Ջեք Քինգոմի կողմից՝ Կարլ Բարքսի սցենարով։ Այնտեղ Դոնալդը այցելում է իր ընկերուհու տուն։ Սկզբում Դեյզին իրեն ամաչկոտի նման էր պահում այցելուի մոտ, իսկ հետո Դոնալդին առաջարկում է գալ իր մոտ։ Նրանց միայնությունը ընդհատում են Բիլլի, Վիլլի, Դիլլի զարմիկները, ովքեր սկսում են իրենց համեմատելլ Դոնալդի հետ, որպեսզի Դեյզիի կողմից ուշադրության արժանանան։ Հորեղբայրն ու եղբորորդիները հերթով ջիթերբագ են պարում Դեյզիի հետ՝ փորձելով ազատվել միմյանցից։ Վերջին անգամ բադերը Դոնալդին տաք եգիպտացորեն են տալիս, որը վեր է ածվում պոպկորնի, սակայն Դոնալդը շարունակում է պարել Դեյզիի հետ։ Բադիկները շարունակում են իրենց պարը և անգիտակցաբար նպաստում են Դոնալդի և Դեյզիի ուրախ ժամանցին, իսկ մուլտֆիլմի վերջում Դեյզին համբուրում է Դոնալդին։

Ի սկզբանե Կլարենս Նեշը բարձրաձայնել է Դեյզի, իսկ հետո կերպարը ձեռք է բերել ավելի կանացի ձայն։

Դոննա Դաք խմբագրել

Համաձայն մի քանի աղբյուրների՝ Դեյզի Դաքը առաջին անգամ կարճամետրաժ մուլտֆիլմում՝ Դոն Դոնալդ, հայտնվել է 1937 թվականին՝ մարմնավորելով Դոննա Դաքի դերը[1][2]։ Այս կարճամետրաժ ֆիլմն առաջինն է Դոնալդ Դաքի մասին մուլտֆիլմերի շարքում, ինչպես նաև առաջինը, որտեղ ցուցադրվում էին Դոնալդ Դաքի սիրային հետաքրքրությունների մասին։

Մուլտֆիլմի սյուժեով, Դոնալդ Դաքը ճանապարհորդում է Մեքսիկայում և հանդիպում է իր ընկերուհուն՝ Դոննային։ Նա ողջունում է նրան, կատարում է ավանդական պարը և նստեցնում է ավանակի վրա, որը նրան ցած է նետում գետին։ Դոնալդը սկսում է ծիծաղել, և Դոննան կատաղությունից սկսում է նետվել նրա վար։ Հետո Դոնալդն իր ընկերուհուն առաջարկում է ավտոմեքենայով ուղևորություն։ Դոննան համաձայնվում է, բայց ճանապարհին ավտոմեքենան փչանում է, և Դոննան թողնում է իր սիրելիին անապատում։

Դոննան ցուցադրվում է այնպես, ինչպես Դոնալդն է՝ էներգիայով լեցուն, անհամբեր և ագրեսիվ։ Կերպարին անվանել է նույն դերասանը՝ Կլարենս Նեշը։

Դոննայի և Դեյզիի մասին պնդումները՝ որպես մեկ կերպար, հաստատվել է Ուոլթ Դիսնեյի կողմից, ով ասել է, որ Դեյզի Դաքը դեբյուտ է անում Դոննայի դերում[3]։ 1951 թվականի կոմիքսում ներկայացվում է մեկ այլ տեսանկյուն, ըստ որի Դոննա Դաքը համարվում է առանձին կերպար, որը մրցակցում է Դեյզիի հետ՝ Դոնալդի սիրտը գերելու համար[4]։

Դեյզի Դաքը հեռուստառությունում խմբագրել

Դեյզի Դաքը հեռուստատեսությունում հայտնվել է 1996 թվականին, երբ լույս է տեսնում «Կրյակ-Բրյակ» սերիան, որտեղ Դեյզին խաղում է հեռուստաալիքի թղթակցի դեր, իսկ Դոնալդը՝ իր օպերատորի։ Նա ցուցադրվել է ավելի անկախ և ինքնավստահ՝ ժամանակակից արևմտյան կնոջ իդեալին համապատասխան, մինչդեռ կարճամետրաժ մուլտֆիլմերում նա օգտագործել է գեղեցկուհու կերպարը, որպեսզի իր վրա ուղղի Դոնալդի ուշադրությունը։

Դեյզին նաև հայտնվել է «Ամեն ինչ Միկի Մաուսի մասին», «Մկան տունը», «Միկի Մաուսի ակումբը»։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Smith, Dave[en]. Disney A to Z: The Updated Official Encyclopedia. — 2nd ed. — N. Y.: Hyperion Books, 1998. — P. 128. — 634 p. — ISBN 0-7868-6391-9(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Daisy Duck» (անգլերեն). The Encyclopedia of Animated Disney Shorts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  • «Daisy Duck» (անգլերեն). Big Cartoon Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  • «Daisy Duck» (անգլերեն). Inducks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  • «Daisy Duck». Who’s who in Duckburg (անգլերեն). The D.U.C.K.man. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.