Դեղին տունը

Վինսենթ վան Գոգի նկար

Դեղին տունը (հոլ.՝ Het gele huis), այլ կերպ՝ «Փողոցը»[1][2] (հոլ.՝ De straat), յուղաներկով նկարված կտավ։ Հեղինակը 19-րդ դարի հոլանդացի հետիմպրեսիոնիստ նկարիչ Վինսենթ վան Գոգն է։ Նկարվել է 1888 թվականին։

Դեղին տունը
Het gele huis
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1888
բարձրություն76
լայնություն94
ստեղծման վայրԱռլ
ժանրքաղաքային բնանկար և բնանկար
նյություղաներկ
գտնվում էՎան Գոգի թանգարան
հավաքածուՎան Գոգի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0464.htm, https://vangoghworldwide.org/artwork/F464 կայք
Ծանոթագրություններ
 The Yellow House (F464) Վիքիպահեստում

Նկարում պատկերված է Ֆրանսիայի Առլ քաղաքի տներից մեկը, որում 1888 թվականի մայիսի 1-ին Վինսենթ վան Գոգը վարձակալել է 4 սենյակներ՝ երկուսը մեծ, նկուղային հարկում և երկուսը փոքր, առաջին հարկում։ Առաջին հարկի պատուհանը, որ գտնում է անկյունի մոտ և որի երկու փականները բաց են, Վան Գոգի սենյակինն է, որտեղ Պոլ Գոգենը ապրել է 9 շաբաթ 1888 թվականի հոկտեմբերի վերջին։ Մյուս լուսամուտի դիմաց, որի մի փականը փակ է, Վան Գոգի ննջասենյակն է գտնվում։ Ճակատային երկու փոքր սենյակները Վան Գոգը վարձակալել է ավելի ուշ։

Ձախ թևում տեղակայված է նպարեղենի խանութ (ֆր.՝ Comestibles, inscribed on the signboard over the marque

Շենքը դիմակայել է տարատեսակ վերանորոգումների, այնուհետև դաժանորեն վնասվել է 1944 թվականի հունիսի 25-ին Հակահիտլերյան խմբավորման ռմբակոծություններից[3] և քանդվել ավելի ուշ։

Վան Գոգը նշում է, որ ռեստորանը, որտեղ նա սովորություն ուներ ճաշելու, նկարի վարդագույն ներկված շենքն է՝ տեղակայված ձախ ծայրում։ Այն պատկանում էր իր տանտիրուհուն՝ Վիդո Վենիսակին, ով հանդիսանում էր նկարում պատկերված մնացած շինությունների տերը։

Նկարի աջ հատվածում պատկերված է գնացքի երկաթուղի, որ միացնում է քաղաքը Լունելին, որ գտնվում է Ռոն գետի հակառակ ափին[4]։

Ծագում խմբագրել

Կտավը նկարվել է 1888 թվականի սեպտեմբերին, որից հետո Վան Գոգը այն ուղարկել է իր եղբայր Թեոյին[5]։

  Ահա մի ճեպանկար կտավի վրա, որ ներկայացնում է տունը՝ ծծումբից պատրաստած արևով և մաքուր կոբալտից երկնքով։ Թեման ծանր է, բայց դա հենց այն է, ինչ ես ցանկանում եմ նվաճել։ Այն ֆանտաստիկ է՝ այս դեղին տները արևի տակ և կապույտի անհամեմատելի թարմությունը։ Գետինը նույնպես դեղին է։ Ես շուտով կուղարկեմ ավելի լավ նկար, քան այս ճեպանկարն է։

Ձախ կողմի տունը դեղին է՝ կանաչ փականներով։ Դա այն մեկն է, որ ծածկված է ծառերով։ Սա այն ռեստորանն է, որտեղ ես ամեն երեկո ընթրում եմ։ Իմ ընկերը ձախ կողմի փողոցի վերջում է՝ երկաթուղու երկու կամուրջների մեջտեղում։ Իսկ գիշերային սրճարանը, որ ես նկարել էի, այս նկարում չկա, այն ռեստորանի ձախ հատվածում է տեղակայված։

Միլիեթը սա սարսափելի է համարում, սակայն ես կարիք չունեմ ասելու քեզ, որ երբ նա ինչ-որ բան է ասում, նա չի հասկանում, որ մարդը կարող է մի հասարակ բան նկարել առանց շքեղության, սակայն ես հիշում եմ, որ Զոլան նույն բուլվարը նկարագրել է իր նովելներից մեկում։
- Վինսենթ վան Գոգի նամակը եղբորը՝ Թեո վան Գոգին
 

Սկզբում Վան Գոգը կտավն անվանել է «Տունը և իր միջավայրը» (ֆր.՝ La Maison et son entourage)։ Ավելի ուշ նա նախընտրել է ավելի իմաստալի անվանում և անվանել «Փողոցը» (ֆր.՝ La Rue)[6]՝ հարգանք ցույց տալով Փարիզի փողոցները ցույց տվող ճեպանկարների շարքի նկատմամբ, որ նկարել էր Ժան-Ֆրանսուա Ռաֆաելլին և որ հրատարակվել էր «Le Figaro» թերթում[7]։

Նկարի այլ տարբերակներ խմբագրել

Չկան նկարի նախնական տարբերակներ, սակայն նույն շինությունը հայտնվել է Վան Գոգի ուրիշ մի քանի նկարներում։ Ջրաներկով արվածը, ըստ Վան Գոգի, հիմնված է կտավի վրա։

Տասնամյակներ անց Պոլ Սինյակը՝ Վան Գոգի ընկերը և կուսակիցը, նկարել է այս վայրի երկու նկար ջրաներկով։

Նկարի ճակատագիր խմբագրել

Նկարը երբեք չի լքել նկարչի հավաքածուն։ 1962 թվականից սկսած այն Վինսենթ վան Գոգի հիմնադրամի սեփականությունն է դարձել, որի հիմնադիրը Վինսենթ Վիլհեմ վան Գոգն էր՝ նկարչի եղբորորդին։

«Դեղին տունը» կտավում պատկերված շենքը այժմ գոյություն չունի։ Այն ոչնչացվել է 1940-ական թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[8]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Yellow House ('The Street'), Van Gogh Museum. Retrieved on 21 February 2015.
  2. Het gele huis ('De straat'), Van Gogh Museum. Retrieved on 21 February 2015.
  3. A photographic document of the damaged house survived (Van Gogh Museum, Archief M. E. Tralbaut), stamped "Photo E. Barral" and annotated by the author "La Maison de Van Gogh après le Bombardement du 25 Juin 1944"; it is reproduced in Wilkie, In Search of Van Gogh, page 92
  4. Avenue Montmajour is now Avenue de Stalingrad.
  5. «Letter 543». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  6. Letter 543 Արխիվացված 2017-12-04 Wayback Machine, Letter B18
  7. La Rue, par Jean-François Raffaëlli, Le Figaro, supplément litteraire, Paris, March 3, 1888
  8. The Yellow House is gone
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին տունը» հոդվածին։