Դեղին Քրիստոս

Պոլ Գոգենի նկար
(Վերահղված է Դեղին Քրիստոս (նկար)ից)

«Դեղին Քրիստոս» (ֆր.՝ Le Christ jaune), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ, սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ Պոլ Գոգենի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 91,1 × 74,3 սմ։ «Դեղին Քրիստոս» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Օլբրայթ-Նոքս պատկերասրահում (Բուֆֆալո, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ

Դեղին Քրիստոս
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն[1]
տարի1889[1]
բարձրություն91,07 սանտիմետր[1]
լայնություն73,34 սանտիմետր[1]
ստեղծման վայրPont-Aven?
ստեղծման երկիր Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
ուղղությունսիմվոլիզմ, կլուազոնիզմ, Պոստիմպրեսիոնիզմ[2], իմպրեսիոնիզմ[2], Պրիմիտիվ[2] և Պոնտ-Ավենի դպրոց[2]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՕլբրայթ-Նոքս պատկերասրահ[1]
հավաքածուՕլբրայթ-Նոքս պատկերասրահ[3][1]
հիմնական թեմաՀիսուսի խաչելություն
կայք
Ծանոթագրություններ
 Le Christ jaune (Paul Gauguin) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Պոլ Գոգենն առաջին անգամ Պոնտ Ավեն այցելեց 1886 թվականին։ Նկարչի ստեղծագործության Բրետանական ժամանակահատվածը, որտեղից կատարել է այցելություններ դեպի Առլ՝ Վինսենթ վան Գոգին, բնութագրվում է մի քանի կրոնական թեմաների ստեղծմամբ, այդ թվում և «Դեղին Քրիստոս» ստեղծագործությունը։ ֆրանսիացի գրող Օկտավ Միրբոն այս կտավն անվանել է «կաթոլիկ պատարագի, հնդկական մեդիտացիայի, գոթական հերյուրանքի և նուրբ սիմվոլիզմի բարբարոսական սուր խառնուրդ»[4]։

Նկարագիր խմբագրել

«Դեղին Քրիստոս» ստեղծագործության մեջ ցավահար Հիսուս Քրիստոսը պատկերված է երեք բրետոնացի գյուղացի կանանց շրջապատւմ։ Վերջիններս հագել են ազգային ավանդական հանդերձանք, որոնք բնորոշ են 19-րդ դարի վերջին։ Խաչված Քրիստոսի հետին պլանում Պոլ Գոգենը նկարել է տիպիկ ֆրանսիական գյուղական բնապատկեր։ Հանգստությունը, որը տարածվում է երկնքում, կանանց խոնարհ, խաղաղ նստելաձևերը, հագեցած դեղին «արևային» լանդշաֆտը, աշնանային կարմիր տերևներով ծառերը, գյուղացին, ով հեռվում զբաղված է իր գործով, կարծես կապ չունեն խաչի վրա տեղի ունեցած ողբերգության հետ։ Վերոնշյալները կտրուկ կերպով հակադրության մեջ են գտնվում Հիսուս Քրիստոսի հետ, որի դեմքին արտացոլված է չարչարանքի այն մակարդակը, որը սահմանակցում է ապատիայի, անտարբերության հետ։

Անսահման չարչարանքը, որն արտացոլված է Հիսուս Քրիստոսի դեմքին, հակադրության մեջ է գտնվում մարդկանց անհոգ վիճակի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.albrightknox.org/artworks/19464-le-christ-jaune-yellow-christ
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://rkd.nl/explore/artists/30451
  3. http://www.albrightknox.org/collection/collection-highlights/piece:gauguin-yellow-christ/Buffalo AKG Art Museum.
  4. «Жёлтый Христос, Гоген». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.

Գրականությոն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին Քրիստոս» հոդվածին։