Դեկլան Ռայս (անգլ.՝ Declan Rice, հունվարի 14, 1999(1999-01-14)[1], Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), իռլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վեստ Հեմ Յունայթեդի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Դեկլան Ռայս
Declan Rice
Ռայսը Վեստ Հեմի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իռլանդիա Իռլանդիա
Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1999(1999-01-14)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Քինգսթոն ապոն Թեմս, Քինգսթոն ափոն Թեմզ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Համար 41
Պատանեկան կարիերա
2006-2014 Անգլիա Չելսի
2014-2015 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 80 (2)
Ազգային հավաքական
2015 Իռլանդիա Իռլանդիա Մ16 3 (0)
2015-2016 Իռլանդիա Իռլանդիա Մ17 7 (2)
2016-2017 Իռլանդիա Իռլանդիա Մ19 6 (0)
2017-2018 Իռլանդիա Իռլանդիա Մ21 5 (0)
2018 Իռլանդիա Իռլանդիա 3 (0)
2019-ներկա Անգլիա Անգլիա 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 30-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վեստ Հեմ Յունայթեդ խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Ռայսը սկսել է Չելսիում[3][4]։ 2014 թվականին նա միացավ Վեստ Հեմ Յունայթեդի ակադեմիային[5]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2015 թվականի դեկտեմբերիի 16-ին[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ռայսը նշեց 2017 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Էդիմիլսոն Ֆերնանդեշին Բարնլիի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Սաութհեմպտոնի դեմ խաղում[9][10]։ 2018 թվականի ապրիլին Ռայսը ճանաչվեց Վեստ Հեմի 2017-18 մրցաշրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ զիջելով միայն Մարկո Արնաուտովիչին[11]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 31 հանդիպում[12]։

2018 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Ուոտֆորդի դեմ խաղում[13] Ռայսը անցկացրեց իր 50-րդ հանդիպումը Վեստ Հեմ Յունայթեդի կազմում[14]՝ դառնալով առաջին մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը Մայքլ Կարիկից հետո, ով հասել է այսպիսի արդյունքի[15]։ Դեկտեմբերի 28-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[16][17][18][19]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2019 թվականի հունվարի 12-ին՝ Արսենալի դեմ խաղում[20][21]։ Մարտի 2-ին նա գոլ խփեց Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[22]։ 2018-19 մրցաշրջանում Ռայսը անցկացրեց 38 հանդիպում[23]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և երրորդ տարին անընդմեջ ճանաչվելով Վեստ Հեմի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[24][25]։

Վեստ Հեմ Յունայթեդի ավագի թևկապով Ռայսը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[26][27]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ռայսը իրավասու էր ներկայացնել Իռլանդիան ու Անգլիան միջազգային ասպարեզում և հանդես է եկել Իռլանդիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[28][29][30]։ 2017 թվականի մարտի 19-ին նա ճանաչվեց Իռլանդիայի տարվա լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ[31]։ Իռլանդիայի ազգային հավաքական Ռայսը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մայիսի 23-ին՝ Մեքսիկայի, Ուրուգվայի և Ավստրիայի դեմ խաղերի համար[32][33][34], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ։ 2018 թվականի մարտի 18-ին նա ճանաչվեց Իռլանդիայի տարվա լավագույն մինչև 19 տարեկան ֆուտբոլիստ[35]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ Թուրքիայի դեմ ընկերական խաղում[36][37]։

2018 թվականի օգոստոսին Ռայսը դուրս մնաց Իռլանդիայի հավաքականի կազմից, քանի որ նրանով հետաքրքրված էր Անգլիան և նա չէր կողմնորոշվել, թե որ երկրի հավաքականի կազմում է ցանկանում շարունակել խաղալ[38][39][40][41]։ 2019 թվականի փետրվարի 13-ին Ռայսը պաշտոնապես հայտարարեց, որ որոշել է հանդես գալ Անգլիայի հավաքականի կազմում[42][43][44]։ Անգլիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց մարտին՝ Չեխիայի և Չեռնոգորիայի դեմ խաղերի համար[45][46][47][48]։ Իր դեբյուտը նշեց մարտի 22-ին՝ փոխարինելով Դելե Ալիին Չեխիայի դեմ խաղում[49][50]։

2019 թվականի հունիսին Ռայսը մասնակցեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլին[51][52]՝ օգնելով Անգլիային զբաղեցնել 3-րդ հորիզոնականը այս մրցաշարում[53][54]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[55]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վեստ Հեմ Յունայթեդ 2016–17 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 1 0
2017–18 26 0 1 0 4 0 31 0
2018–19 34 2 1 0 3 0 38 2
2019–20 19 0 0 0 0 0 19 0
Ընդհանուր 80 2 2 0 0 0 7 0 89 2
Կարիերայի ընդհանուր 80 2 2 0 0 0 7 0 89 2

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[55]

Իռլանդիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 3 0
Ընդհանուր 3 0
Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 7 0
Ընդհանուր 7 0

Նվաճումներ խմբագրել

Միջազգային խմբագրել

Անգլիա

Անհատական խմբագրել

  • Վեստ Հեմի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2017[56], 2018[11], 2019[24]
  • London Football Awards տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2019[57]
  • Իռլանդիայի տարվա լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ. 2017[31]
  • Իռլանդիայի տարվա լավագույն մինչև 19 տարեկան ֆուտբոլիստ. 2018[35]
  • Իռլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2018[58]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Republic of Ireland - D. Rice - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  3. Garai, Daniel (2018 թ․ օգոստոսի 11). «Declan Rice: the Irish talent». Total Football Analysis Magazine (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  4. Lawless, Matt (2018 թ․ սեպտեմբերի 24). «How one West Ham youngster could be answer for England». mirror. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  5. «Rice proud to prove a point to Chelsea after being released». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  6. «Declan Rice: A career timeline | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  7. «Burnley FC - West Ham United, May 21, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  8. «Burnley 1-2 West Ham United» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  9. «Southampton FC - West Ham United, Aug 19, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  10. Inkersole, Sam (2017 թ․ օգոստոսի 19). «Revealed:Rice starts for West Ham against Southampton and Antonio returns». footballlondon. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  11. 11,0 11,1 «Arnautovic crowned Betway Hammer of the Year | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  12. «Declan Rice | Football Stats | West Ham | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  13. «West Ham United - Watford FC, Dec 22, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  14. Inkersole, Sam (2018 թ․ դեկտեմբերի 23). «Mason's ironic cheers & Rice going mad - West Ham moments missed». footballlondon. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  15. «Analysis: Resilient Rice has shown age is no barrier | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  16. «West Ham United sign Declan Rice to new long-term contract | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  17. Burt, Jason (2018 թ․ դեկտեմբերի 28). «Declan Rice signs new deal to keep him at West Ham until 2024». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  18. Verschueren, Gianni. «Declan Rice Signs New West Ham Contract Amid Chelsea, Spurs Transfer Rumours». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  19. «Declan Rice signs new West Ham deal worth £30,000-a-week to end City interest». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  20. «West Ham United - Arsenal FC, Jan 12, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  21. «West Ham United 1-0 Arsenal: Declan Rice scores winner» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  22. «West Ham United - Newcastle United, Mar 2, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  23. «Declan Rice | Football Stats | West Ham | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  24. 24,0 24,1 «Fabianski crowned Betway Hammer of the Year | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  25. «Łukasz Fabiański named West Ham Player of the Year». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  26. «West Ham United - Leicester City, Dec 28, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  27. «Demarai Gray clinches Leicester win at West Ham to seal Pellegrini's sacking». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  28. «Declan Rice: England or Ireland? West Ham star's international eligibility explained | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  29. Lewis, Darren (2018 թ․ դեկտեմբերի 5). «England vs Ireland tug of war over Declan Rice takes new twist». mirror. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  30. «Declan Rice still wrestling with 'hard' choice between Republic of Ireland and England». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  31. 31,0 31,1 «Winners revealed for Three FAI International Football Awards | Football Association of Ireland». www.fai.ie. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  32. «Declan Rice: West Ham youngster called up to Republic of Ireland squad» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  33. «Declan Rice called up to Ireland squad after making his West Ham debut on Sunday». The Irish Sun (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  34. «West Ham teenager Declan Rice called into Ireland senior squad by Martin O'Neill along with Cork duo». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  35. 35,0 35,1 Correspondent, Emmet Malone Soccer. «Shane Duffy named FAI Player of the Year». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  36. «Turkey - Republic of Ireland, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  37. Fennessy, Paul. «New faces fail to inspire Ireland in Turkey». The42 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  38. Association, Press (2018 թ․ օգոստոսի 27). «England 'have spoken to' West Ham's Declan Rice, says Martin O'Neill». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  39. Dollery, Paul. «Declan Rice not included in Ireland squad as O'Neill confirms England discussions». The42 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  40. «Declan Rice left out of Ireland squad amid speculation he may wish to represent England». JOE.ie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  41. Lonergan, Aidan. «Declan Rice left out of Republic of Ireland squad as West Ham star 'deliberates' England switch». The Irish Post. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  42. «West Ham's Declan Rice chooses to play for England over Republic of Ireland». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  43. «West Ham's Rice makes decision between England and Ireland». The Independent (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  44. «Declan Rice: West Ham midfielder declares for England over Republic of Ireland». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  45. Association, The Football. «England squad named for Euro Qualifiers with Czech Republic and Montenegro». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  46. «England squad: Declan Rice earns first call-up for Euro 2020 qualifiers | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  47. Simpson, Christopher. «Declan Rice Named in England Squad for Euro 2020 Qualifiers». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  48. «Declan Rice: England call-up for West Ham midfielder for Euro 2020 qualifiers». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  49. «England - Czech Republic, Mar 22, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  50. AFP. «Declan Rice makes England debut as Sterling hat-trick sees off poor Czech Republic». The42 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  51. Burt, Jason (2019 թ․ մայիսի 27). «Harry Kane named in England's 23-man squad for Nations League Finals but Trippier pays price for indifferent form». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  52. «England confirm final squad for Nations League finals». Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  53. 53,0 53,1 UEFA.com. «England beat Switzerland on penalties in Nations League match for third place». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  54. Smyth, Rob (2019 թ․ հունիսի 9). «England beat Switzerland on penalties to secure third place in Nations League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  55. 55,0 55,1 «Declan Rice». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  56. «Antonio crowned Betway Hammer of the Year | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  57. «Rice wins Young Player of the Year accolade at London Football Awards | West Ham United». www.whufc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  58. «Declan Rice named FA Ireland's Young Player of the Year». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեկլան Ռայս» հոդվածին։