Դելփիք (հունարեն՝ Δελφοί), հին հունական քաղաք Փոկիսի հարավ-արհմուտքում, Պառնաս լեռան ստորոտում։ Հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում։ Եղել է կրոնական, մշակութային, առևտրի և արհեստների կենտրոն։ Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարից մինչև մեր թվարկուրյունից 390 թվականը համահունական սրբավայր էր։ Այստեղ էր Ապոլլոն աստծո տաճարը, որի պատգամախոսն էր Պյութիա քրմուհին (տես Դեչփյան պատգամախոս)։ Դելփիում չորս տարին մեկ տեղի էին ունենում Պյութիական խաղեր (վերջինը եղել է մեր թվարկություն 394 թվականին)՝ նվիրված հրեշ-օձ Պիթոնի դեմ Ապոլլոն աստծո հաղթանակին։ Այդ խաղերի ժամանակ սկզբում մրցում էին բանաստեղծներն ու երաժիշտները։ Մեր թվարկությունից առաջ 586 թվականից խաղերի ծրագրի մեջ մտան մարզական բոլոր ձևերը։ Պյութիական խաղերի օրերին ամբողջ Հունաստանում հայտարարվում էր «սրբազան հաշտություն» (կամ «սրբազան ամիս»), դադարեցվում էին կռիվները։ Դելփիքի պեղումներն սկսվել են 1892 թվականին։ Դելփիքն այժմ հնագիտական թանգարանով փոքրիկ բնակավայր է։ Սրբավայրի կառույցների մեջ գերիշխող է Ապոլլոնի ասպարը, որի շուրջը կազմավորվել է Դելփիքի ճարտարապետական անսամբլը։

Դելփիք
Զինանշան

ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ570 մետր
Բնակչություն835 մարդ (2021)
Փոստային դասիչ330 54
Պաշտոնական կայքdelphi.gr
Դելփիք (Հունաստան)##
Դելփիք (Հունաստան)

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելփիք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 328