Դելիկատես (от ֆր.՝ délicatesse), հազվադեպ, համեղ ուտեստ, համեղ կերակուր։ Դելիկատեսն՝ ավելի լայն իմաստով, դա ինչ-որ առանձնահատուկ բան է, նուրբ ձևով, ակնկալվող, պարտադիր չէ, որ դա սննդամթերք լինի։

սև և Կարմիր ձկնկիթ

Պատմություն խմբագրել

Դելիկատեսների առևտուրը միջնադարում առևտրի կարևոր մասն էր կազմում, օրինակ, Եվրոպայի և Հեռավոր Արևելքի միջև առևտուրը, արաբական աշխարհի միջև առևտուրը։ Տարբեր ժամանակներում կարտոֆիլը, բրինձը և թեյը համարվում էին դելիկատեսներ։

Օրինակներ խմբագրել

Ներկայումս դելիկատեսներ են համարվում՝ Ֆուագրա[1], սև խավիար, կարմիր խավիար, խխունջների խավիար, տրյուֆել, ֆուգու կերակրատեսակը, ոստրեները և այլ։ Դելիկատեսների շարքին են պատկանոմ նաև Օմարները, մուկսուն ձկնատեսակները, կուբայական կոկորդիլոսի միսը, թուրքական ուտեստ կազի-կարտան և այլն։

Աֆրիկայում սիրամարգակների տապակած կամ ապխտած թրթուրները համարվում են դելիկատեսներ, որը 4 անգամ ավելի թանկ են, քան սովորական միսը։

Սովորական անտառների միջին գոտում տարածված է բաց-վարդագույն կամ կեսարական սունկը, որոնց Միջերկրական ծովի ափին և եվրոպական հարավային երկրներում աճելը համարվում էր դելիկատես։

Լաոսում, Մյանմարում, Հնդկաստանում, Թաիլանդում և Ֆիլիպիններում, մի շարք թերթաբեղիկավորների տեսակների խոշոր թրթուրներն ու ձագերը համարվում են դելիկատեսներ։

Ֆիջիի տեղական տոհմերի մեջ որոշ երկարաբեղիկների թրթուրները համարվում են դելիկատեսներ, Պարագվայում՝ հնդկացիների ցեղերի թվում արմավենու թրթուրներն են համարվում դելիկատեսներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել