Դելավարներ, լենապե կամ լեննի-լենապե (անգլ.՝ Delaware), հնդկացիների ցեղ, ալգոնկինների ընտանիքից ԱՄՆ-ում և Կանադայում։ Դելավարյան լեզուներ մունսին և ունամին հատկացվում են Ալգոնկինյան լեզուների ընտանիքին։ Դելավարները իրենք իրենց անվանում են լենապե կամ լենի-լենապե, նշանակում է՝ լենի - իրական, իսկական, բնական և լենապե - հնդկացի կամ մարդ։ Այժմ դելավարների քանակը կազմում է մոտ 16000 մարդ։

Դելավարներ
Ընդհանուր քանակ

16 000

Բնակեցում
Օկլահոմա
Օնտարիո Օնտարիո
Վիսկոնսին
Նյու Ջերսի Նյու Ջերսի
Փենսիլվանիա Փենսիլվանիա
Լեզու(ներ)
անգլերեն, դելավարերեն
Հավատք(ներ)
քրիստոնեություն, պեյոտիզմ
Դելավարների ցեղի կանայք

Պատմություն խմբագրել

Դելավարները ի սկզբանե բաժանված էին երեք ենթացեղերի՝ մունսի, ունամի և ունալակտիգո, որոնք առանձնանում էին բնակության տարածքներով։ 17-րդ դարի վերջին ունալակտիգոները ասիմիլացվել են ունամիների կողմից, իսկ մանսիները սկսեցին հանդես գալ որպես առանձին ցեղ։

Եվրոպացիների գալուստի պահին դելավարները իրենցից ներկայացնում էին որսորդների և հավաքողների հասարակություն, սակայն նաև լայնորեն օգտագործվում էր գյուղատնտեսություն։ Նրանք բնակվում էին Դելավեր և Հուդզոն գետերի երկայնքով, ինչպես նաև Լոնգ Այլենդի վրա։ Դելավարները ստեղծել են որսի բավականին բարդ մեթոդներ, միևնույն ժամանակ նրանց գյուղատնտեսությունը պարզունակ էր, իսկ բնակատեղիները սեզոնային էին[1]։

Դելավարների թշնամիներն էին իրոկեզները, չնայած դրան երբեմն պատահում էին միջցեղական ամուսնություններ։ Պատկանելությունը ցեղին ժառանգվում էր մայրական գծով, միևնույն ժամանակ, սովորաբար ամուսնություններ էին կնքվում ցեղից դուրս կանանց հետ։ Դելավարների արյունակցական և ժառանգական համակարգը այնքան անհասկանալի էր հայրապետական եվրոպացիներին, որ նրանք թողել են բազմաթիվ գրավոր վկայություններ այս ժողովրդի մասին, թեև դրանք պարունակում են բազմաթիվ անճշտություններ և մութ մասեր։

Հողը սովորաբար պատկանում էր ոչ թե մեկ մարդու, այլ ցեղին, և օգտագործվում էր որսորդության, ձկնորսության և գյուղատնտեսության համար։

Առաջին անգամ եվրոպացիները (հոլանդացիներ) հանդիպել են դելավարների հետ 17֊րդ դարում։ Դելավարները արագ յուրացրեցին եվրոպական մետաղական գյուղատնտեսական գործիքները։ «Դելավար» անվանումը իր ծագմամբ պարտական է անգլիացի նավապետ Սեմ Արգալին, ով որոշել է անվանել ծովածոցը, որի ափին ապրում էին լենապեները, սեր Թոմաս Վեսթի, լորդ դա լա Վարրի պատվին։ Չնայած ինքը լորդ դա լա Վարրը երբեք չի տեսել այս ծովածոցը, անվանումը դարձավ օգտագործելի, և այն սկսեցին հատկացնել նաև տեղաբնակ հնդկացիներին։

Եվրոպացիների կողմից մորթիների նկատմամբ բարձր պահանջարկը բերեց նրան, որ դելավարները ոչնչացրին չափազանց շատ քանակով կուղբեր Հուդզոնի ստորին հոսանքներում։ Սա բերեց հոլանդացիների առևտրական կետերի տեղափոխմանը, իսկ լենապե ցեղում առաջացավ ծանր տնտեսական ճգնաժամ։

Դելավարները հնդկացիների ցեղերից առաջիններից էին, որ կնքեցին ԱՄՆ կառավարության հետ համաձայնագիր 1788 թվականին (նրանց թշնամիները, իրոկեզները, երկու անկախության պատերազմների ժամանակ էլ կռվում էին Մեծ Բրիտանիայի կողմից)[2]։ Չնայած կառավարության հետ սերտ համագործակցությանը, դելավարները չեն մտցվել Հինգ քաղաքակիրթ ցեղերի կազմի մեջ, որոնց զարգացման մակարդակը ամերիկացիք համարում էին իրենցին մոտ։

19-րդ դարում ճանապարհորդ Կոնստանտեն Սեմյուել Ռաֆինեսկը հրատարակեց «լենապեների պատմությունը» «Վալամ Օլում» անվանման տակ, այնուամենայնիվ, այս պատմությունը հիմնվում է բացառապես նրա գրառումների վրա, դրա բնօրինակը երբեք չի գտնվել, հնարավոր է, որ այս պատմությունը մտացածին է։

Բնակչություն խմբագրել

1700 թ. դելավարների բնակչությունը, կրճատվելով պատերազմների և հիվանդությունների պատճառով, կազմում էր մինչև 4 հազար մարդ։ 1845 թ. մնացել էր մոտ 2 հազար դելավար, նույն քանակությունն է գրանցվել նաև 1910 թ. մարդահամարի ժամանակ։ Այժմ նրանց քանակը վերականգնվել է մինչև 16 հազար մարդ, որոնց մեծամասնությունը բնակվում է Օկլահոմայում։ Կանադայում դելավարները ապրում են հարավային Օնտարիոյում։ Բացի դրանից դելավարների հետնորդները ապրում են նաև Վիսկոնսինում, Նյու Ջերսիում և Պենսիլվանիայում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆենիմոր Կուպերի ստեղծագործություններում դելավարները ներկայացվում են որպես հերոսներ, ի տարբերություն «նենգ» իրոկեզների, այս բնութագիրը այնքան էլ չի համընկնում պատմական իրականության հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mark Kurlansky, The Big Oyster : History on the Half Shell, New York: Ballantine Books, 2006.
  2. Lenape Lady, Delaware Treaty, 1778

Գրականություն խմբագրել

  • Adams, Richard Calmit, The Delaware Indians, a brief history, Hope Farm Press (Saugerties, NY 1995) [originally published by Government Printing Office, (Washington, DC 1909)]
  • Bierhorst, John. The White Deer and Other Stories Told by the Lenape. New York։ W. Morrow, 1995. ISBN 0-688-12900-5
  • Brown, James W. and Rita T. Kohn, eds. Long Journey Home ISBN 978-0-253-34968-2 Արխիվացված 2010-08-08 Wayback Machine Indiana University Press (2007).
  • Burrows, Edward G. and Wallace, Mike, Gotham: A History of New York City to 1989 ISBN 0-19-514049-4 Oxford Univ. Press (1999).
  • Jackson, Kenneth T. (editor) The Encyclopedia of New York City ISBN 0-300-05536-6 Yale University Press (1995).
  • Jennings, Francis, The Ambiguous Iroquois Empire, 2000, ISBN 0-393-01719-2
  • Kraft, Herbert C., The Lenape: archaeology, history and ethnography, New Jersey Historical Society, (Newark, NJ 1986)
  • O’Meara, John, Delaware-English / English-Delaware dictionary, University of Toronto Press (Toronto, 1996) ISBN 0-8020-0670-1.
  • O’Meara, John, Delaware reference grammar, University of Toronto Press (Toronto, 2006) ISBN 0-8020-4386-0.
  • Otto, Paul, The Dutch-Munsee Encounter in America: The Struggle for Sovereignty in the Hudson Valley (New York։ Berghahn Books, 2006). ISBN 1-57181-672-0
  • Weslager, Clinton Alfred, The Delaware Indians: A history, Rutgers University Press, (New Brunswick, NJ 1972).
  • Richter, Conrad, The Light In The Forest, (New York, NY 1953)

Արտաքին հղումներ խմբագրել