Դեզիրե (Դեզի) Դելանո Բաուտերսե, երբեմն գրվում է «Բոուտերսե» (հոլ.՝ Desiré Delano Bouterse, հոկտեմբերի 13, 1945(1945-10-13)[1][2][3], Domburg, Domburg Ressort, Wanica District, Սուրինամ), սուրինամցի քաղաքական և զինվորական գործիչ։ 1980—1987 թվականներին Ազգային զինվորական խորհրդի նախագահ, իշխանության է եկել 1980 թվականին Սուրինամում պետական հեղաշրջումից հետո։ Նրա կառավարման տարիներին ոչնչացվել են տասնյակ ընդդիմադիրներ, ինչպես նաև կանայք և երեխաներ (դեկտեմբերյան սպանություն և կոտորած Մոյվանայում)։ 1988 թվականին իշխանությունը փոխանցել է քաղաքացիական նախագահ Ռամսևակ Շանկարին, սակայն 1990 թվականին տապալել է նրան՝ հերթական հեռախոսային հեղաշրջման ժամանակ՝ դարձյալ հաստատելով զինվորական կարգեր, որը գոյություն է ունեցել մինչև 1991 թվականը։ Շարունակել է ազդել երկրի քաղաքական կյանքի վրա՝ կառավարությունում չզբաղեցնելով որևէ պաշտոն։ 2010 թվականին ընտրվել է Սուրինամի նախագահ, 2015 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով։

Դեզի Բաուտերսե
 
Կուսակցություն՝ National Democratic Party? և Megacombinatie?
Կրթություն՝ Royal Military School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք Հիսունականներ
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1945(1945-10-13)[1][2][3] (78 տարեկան)
Ծննդավայր Domburg, Domburg Ressort, Wanica District, Սուրինամ
Քաղաքացիություն  Սուրինամ և  Նիդերլանդների Թագավորություն
Ամուսին Ingrid Bouterse-Waldring?[4] և Ingrid Bouterse-Figueira?
Զավակներ Dino Bouterse?
 
Պարգևներ
Order of the Yellow Star

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է մուլատական էթնիկ ծագում ունեցող ընտանիքում։ Ավարտել է Պարամարիբոյի առևտրի դպրոցը, որից հետո աշխատել է պետական հաստատությունում։ 1968 թվականին մեկնել է Նիդերլանդներ, որտեղ ծառայել է երկրի զինված ուժերի պարաշյուտային զորամասում և սովորել է զինվորական ակադեմիայում։ Լինելով լավ բասկետբոլիստ ապագա բռնապետը ապրուստի միջոցը վաստակել է՝ աշխատելով որպես սպորտային հրահանգիչ։

Հայրենիք է վերադարձել Սուրինամի անկախություն ձեռք բերելուց երկու շաբաթ առաջ և զինվորական ծառայության անցել՝ գլխավորելով երկրի զինծառայողների արհմիությունը։ 15 բանակային սերժանտների հետ պատրաստել են նյութեր և 1980 թվականի փետրվարի 25–ին Սուրինամում իրականացրել են պետական հեղաշրջում, որը ստացել է «սերժանտական» անվանումը։ Այն պայմանավորված էր երկրի տնտեսական վատ վիճակով, գործազրկության և կառավարման համակարգում կոռուպցիայի աճով։ Գլխավորել է «Ազգային զինվորական խորհուրդը» և նշանակվել է զինված ուժերի հրամանատար։ Հաստատված ռեժիմն ընդգծում էր իր հակաիմպերիալիստական կողմնորոշումը, Սուրինամի հեղափոխական գործընթացը համեմատվում էր Գրենադայի հեղափոխության հետ, նրա առաջնորդ Մորիս Բիշոպի հետ անձնական բարեկամական կապեր էին հաստատվել, բազմիցս հանդիպումներ է ունեցել Ֆիդել Կաստրոյի հետ։ Այլախոհների նկատմամբ իրականացրել է խիստ քաղաքականություն։ Ինքն իրեն շնորհել է սկզբում մայորի, հետո՝ փոխգնդապետի կոչում։

Հաղթահարել է հեղափոխության մի քանի փորձ, մասնավորապես 1980 թվականի օգոստոսին, որը կապված էր նախկին վարչապետ Հենկ Արոնի և երկրի նախագահ Յոհան Ֆերյեի հետ, որը պաշտոնաթող էր եղել բանակի հրամանատարի պահանջով, 1981 թվականին՝ ՉԺՀ կողմնորոշվող ուժերով, 1982 թվականի մարտին՝ լեյտենանտ Ս․ Ռամբոկուսի և ավագ սերժանտ Ու․ Խոկերի գլխավորությամբ գործող ծայրահեղ աջերի ուժերով, որը մայրաքաղաքում երկօրյա ծանր կռիվների պատճառ դարձավ։

Մշտական հակահոլանդական տրամադրվածությունը կտրուկ վատթարացրեց Նիդերլանդների հետ հարաբերությունները, առավել սերտ հարաբերություններ են ձևավորվել Կուբայի, Նիկարագուայի, Գայանայի,Վենեսուելայի, Գրենադայի հետ։ Սակայն ԱՄՆ–ի կողմից Գրենադա ներխուժումից հետո խզել են հարաբերություններն այդ երկրի հետ և փորձել են վերականգնել հարաբերությունները նախկին մետրոպոլիաների հետ։

Մեղադրվել է ապօրինի գործողությունների մեջ։ 1982 թվականի դեկտեմբերին Ֆորտ Զելանդիա ամրոցում սպանվել են տասնհինգ անձ, որոնք դեմ են եղել բռնապետությանը (պաշտոնապես նրանք մահացել են փախուստի փորձի ժամանակ), նախկինում այս կամ այն չափով մասակցել են 1982 թվականի փետրվարի 11–ի հեղաշրջմանը, ինչը հանգեցրել է Նիդերլանդների հետ քաղաքական–տնտեսական կապերի խզմանը։ 2007 թվականին այդ գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն է ստանձնել։ 2012 թվականի ապրիլին համաներման մասին օրենքով այդ գործի վերաբերյալ հետաքննությունը և հետապնդումը դադարեցվել են[5]։ 1986 թվականի փետրվարին զինվորական գործողության անցկացման ընթացքում գրոհի է ենթարկվել Մոյվանա գյուղը, որտեղ գտնվել է Բաուտերսեյի նախկին թիկնապահ Ռոնի Բրյունսվիկի տունը, որը գլխավորել է Սուրինամի պարտիզանական կռիվը։ Հարձակման արդյունքում զոհվել են 35 քաղաքացիական անձ։ Բացի այդ Նիդերլանդների իշխանությունը մեղադրոում է Բաուտերսեին թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իսկ ԱՄՆ իշխանությունները՝ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի հետ համագործակցելու մեջ։

Երկու անգամ եղել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, 1980 թվականի օգոստոսի 13–ից 15–ը և 1982 թվականի փետրվարի 4–ից 8–ը։ 1987 թվականի վերջին նոր սահմանադրության ընդունումից հետո երկիրն անցել է քաղաքացիական կառավարման։ Սակայն մի քանի ամիս առաջ Բաուտերսեի կողմից կազմակերպված ընտրությունների ժամանակ Սուրինամի ազգային ժողովրդավարական կուսակցությունը ստացել է Ազգային ժողովի 51 տեղերից միայն 3–ը, այն դեպքում, երբ ընդդիմությունը ստացել է 40 տեղ։

Նոր կառավարության իշխանության գալուց հետո էլ մեծ քաղաքական ազդեցություն է ունեցել, պահպանել է երկրի զինված ուժերի հրամանատարի պաշտոնը։ 1990 թվականի դեկտեմբերի 22–ին, նախկին մետրոպոլիաների հետ վեճերից հետո, չստանալով երկրի ղեկավարության աջակցությունը պաշտոնաթող է եղել հրամանատարի պաշտոնից և դեկտեմբերի 24–ին իրականացրել է նոր, անարյուն հեղափոխություն, որը կոչվել է «Հեռախոսային» (նախագահ Ռ․ Շանկարին հեռախոսով հայտնել են, որ «այսուհետ նա ավելի լավ է տանը մնա»)։ Մեկ տարի չլրացած՝ նորից իշխանությունը տվել է քաղաքացիական կառավարությանը, որը կրկին գլխավորել է ընդդիմությունը։ 2000 թվականից Ազգային ժողովի պատգամավոր է։

1998—2001 թվականներին գլխավորել է Սուրինամի Օլիմպիական կոմիտեն։

Ցանկացել է մասնակցել 2005 թվականի նախագահական ընտրություններին, սակայն մտափոխվել է։ 2010 թվականին նրա «Մեգահամակցություն» դաշինքը (ստեղծվել է 2008 թվականի 5 կուսակցություններից) հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ Ազգային ժողովում ստանալով 50–ից 23 տեղ։ Բաուտերեսն ընտրվել է նախագահ՝ ստանալով 36 ձայն։ 2015 թվականին ԱԺԿ ստացել է 26 տեղ և նա վերընտրվել է[6]։

Նախագահի պաշտոնում կատարել է մի շարք ոչ միանշանակ արարքներ․ Սուրինամի բարձրագույն պարգևներ է շնորհել 1980 թվականի հեղափոխության մասնակիցներին, ռոճիկ է նշանակել կնոջն ու ներում է շնորհել հոգեզավակին՝ Դինոյին, որը հակաահաբեկչական կառույցի հրամանատարն էր և դատապարտվել էր ազատազրկման՝ սպանության և կողոպուտի համար։ Սակայն 2013 թվականին Դինոն ձերբակալվել է Պանամայում և հանձնվել է ԱՄՆ իշխանություններին, որտեղ մեղավոր է ճանաչվել լիբանանյան «Հեզբոլլա» իսլամական ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցության հետ զենքի և թմրամիջոցների ապօրինի առևտրի համար և Նյու Յորքի դատարանի կողմից դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.waterkant.net/suriname/2019/04/24/president-van-suriname-feliciteert-zijn-gudu-op-facebook-met-haar-58ste-verjaardag/
  5. «Parlement Suriname neemt amnestiewet aan». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. «Президент Боутерсе приведен к присяге в течение второго срока в Суринаме». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել