Դդմազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Դդմածաղկավորներ (Cucurbitales)
Ընտանիք Դդմազգիներ (Cucurbitaceae)
Juss., 1789

Դդմազգիներ (լատին․՝ Cucurbitaceae), երկշաքիլ բույսերի ընտանիք։ Միամյա խոտաբույսեր և լիաներ են, հազվադեպ թփեր։ Ցողունևերը խիղբերի օգևությամբ մագըլցող կամ գետնատարած են։ Տերևները հերթադիր են, պարզ, հաճախ բլթակավոր։ Ծաղիկները ձուլաթևրթ են, կանոնավոր, մեկական, Երբեմն փնջերով, հաճախ միասեռ, միատուն կամ երկտուն, բաժակը հնգաբաժան է, պսակը՝ հնգաթերթ։ Ունեն 3-5 ազատ կամ միաձուլված առէջներ։ Սերմնարանը ցածրադիր է, եռաբուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, արտաքին՝ կոշտ, ներքին հյութալի շերտերով։ Տայտնի է 100 ցեղի 850 տեսակ, որոնք աճում են արևադարձային շրջաններում։ Շատ դդմազգիներ (վարունգ, սեխ, ձմերուկ, դդում) ունեն ուտելի պտուղներ, որոնք, ինչպես և վայրի դդմազգիներից՝ կատաղի վարունգը (իշավարունգը), լոշտակը հանդիպում են նաև ՀՀ-ում։ Որոշ դդմազգիներ կիրառվում են բժշկության մեջ, մի մասը (լոշտակը) դեկորատիվ են։

ձմերուկ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 320