Դարվինի քոլեջ (անգլ.՝ Darwin College), Քեմբրիջի համալսարանի քոլեջներից մեկը։ Այն առաջին խառը (ընդունում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց) և առաջին քոլեջն է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց համար։ Իր անունը ստացել է Դարվինների տոհմի ազդեցիկ մարդկանց պատվին։ 1885 թվականին բնագետ Չարլզ Դարվինի երկրորդ որդի Ջորջ Դարվինը Սիլվեր Սթրիթում անգլ.՝ Silver Street գնել է Նյունհեմ Գրենջ շենքըանգլ.՝ Newnham Grange: Ջորջ Դարվինը իր ընտանիքի հետ այստեղ է ապրել մինչև կյանքի վերջը[1]։ 1964 թվականին հենց այս շենքում բացվեց քոլեջը,Ի իսկա Դարվինների դիմանկարները մինչև հիմա զարդարում են քոլեջի միջանցքների պատերը[2]։

Դարվինի քոլեջ
Изображение логотипа
Տեսակcollege of the University of Cambridge? և համալսարանական կառույց
Հիմնադրված է1964
ՀիմնադրիրԹրինիթի քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ և Գոնվիլ և Քիիզ քոլեջ
Անվանված էDarwin–Wedgwood family?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՔեմբրիջ
Կայքdarwin.cam.ac.uk(անգլ.)
Դարվինի քոլեջ (Քեմբրիջ) (Միացյալ Թագավորություն)##
Դարվինի քոլեջ (Քեմբրիջ) (Միացյալ Թագավորություն)
Դարվինի քոլեջ (Քեմբրիջ), Միացյալ Թագավորություն
 Darwin College, Cambridge Վիքիպահեստում

Քոլեջում սովորում են 600-ից 700 ուսանողներ, հիմնականում մագիստրի կամ փիլիսոփայության դոկտորի աստիճանի համար։ Ուսանողների մոտավորապես կեսը օտարերկրացիներ են։ 2016 թվականին քոլեջում սովորում էին ուսանողներ՝ 80 ազգություններից։ Դարվինի քոլեջը համարվում է Քեմբրիջի համալսարանի մեծագույն ավարտական քոլեջը[3]։

Պատմություն խմբագրել

Պատերազմից հետո ասպիրանտուրան ավարտածների քանակը ցույց է տվել, որ Քեմբրիջում անհրաժեշտ է ավարտական քոլեջը։ 1963 թվականին Քեմբրիջի առավել հին երեք քոլեջները (Տրինիտի քոլեջ, Իոաննի քոլեջ, Գոնվիլի և Կայի քոլեջ) հայտարարեցին նոր քոլեջ ձևավորելու համատեղ որոշումը։ 1964 թվականի հուլիսի 28-ին Կամի ափին՝ Կունզի դիմաց, կառուցվեց նոր քոլեջը։ 1965 թվականի հունվարի 29-ին քոլեջը ստացավ գաղտնի ժողովի հավանությունն ու ֆինանսական հովանավորությունը։ 1976 թվականին Դարվինի քոլեջը դարձավ անկախ՝ Քեմբրիջի մնացած քոլեջներից[4]։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Էլլիոտ Բելգրեյվ (ծնվ. 1931), Բարբադոսի գեներեալ նահանգապետ։
  • Ջեյն Գուդոլ (ծնվ. 1934), ՄԱԿ-ի խաղաղության դեսպան, պրիմատոլոգ, էտոլոգ և մարդաբան։
  • Դայան Ֆոսսի (1932-1985), ականավոր էթոլոգ և բնության պաշտպանությունը մասսայականացնող։
  • Իեն Ուիլմուտ (ծնվ. 1944), արժանացել է Շաո մրցանակի բժշկության և կյանքի գիտության բնագավառներում։
  • Էլիզաբեթ Մլեկբյորն (ծնվ. 1948), արժանացել է բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի։
  • Էրիք Մեսքին (ծնվ. 1950), արժանացել է տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի։
  • Փոլ Սելդեն (ծնվ. 1954), հնէաբան և հոդվածոտանիների բրածոների ուսումնասիրող։
  • Ջանեթ Ռոսսանտ (ծնվ. 1950), կանադական և բրիտանական կենսաբանության զարգացման բնագավառի գիտնական։
  • Մկրտչյան Տիգրան (ծնվ. 1978), հայ դիվանագետ, պատմաբան և քաղաքագետ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dormer P. Architecture: Evolution of a Cambridge species: Peter Dormer finds Darwin College's new study centre offers a scholarly view of the world(անգլ.) // The Independent. — 1994.
  2. «Darwin College, University of Cambridge» (անգլերեն). Art UK. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  3. «Data & Analysis for Planning» (pdf) (անգլերեն). University of Cambridge. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «History of the College» (անգլերեն). Darwin College. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)