Դարհեմ (Հյուսիսային Կարոլինա)

Դարհեմ (անգլ. Durham, արտասանվում է «Դյուրհեմ»), քաղաք Հյուսիսային Կարոլինայի հարավ-արևելքում, նույնանուն շրջանի վարչական կենտրոն, զարգացնում է ծխախոտի և տեքստիլ արդյունաբերություններն և ունի 239 358 բնակիչ (2012)։

Բնակավայր
Դարհեմ
անգլ.՝ Durham
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1869 թ.
Մակերես286,662314 կմ²
ԲԾՄ123±1 մետր
Բնակչություն283 506 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-5, UTC−4 և EDT?
Հեռախոսային կոդ919
Փոստային դասիչ27701–27713, 27715, 27717, 27722, 27712, 27702, 27709, 27707, 27708, 27710, 27711, 27713, 27705, 27703, 27706, 27701, 27704 և 27709-4528
Պաշտոնական կայքdurhamnc.gov(անգլ.)
Դարհեմ (Հյուսիսային Կարոլինա) (ԱՄՆ)##
Դարհեմ (Հյուսիսային Կարոլինա) (ԱՄՆ)

Դարհեմը Կարոլինայի խոշորոգույն կրթական կենտրոնն է։ Այստեղ է գտնվում Դյուքի համալսարանը, ինչպես նաև Գիտության և մաթեմատիկայի դպրոցը։

Աշխարհագրություն խմբագրել

Դարհեմը գտնվում է բլրավետ տեղանքում` Պիդմոնթ սարահարթի արևելակենտրոնական մասում[2]։ Քաղաքն ունի 245,8 կմ² ընդհանուր մակերես, որից 245,1 կմ²` հող է, իսկ 0,7կմ² (0,29 %)` ջուր։ Հողն առավելապես կավոտ է, ինչը նպաստավոր չէ գյուղատնտեսություն վարելու համար։ Մի քանի փոքր առուների հետ Դարհեմի միջով հոսում է Ինո գետը։

Պատմություն խմբագրել

Մեծ հնդկական առևտրի ուղին անցնում էր այն տարածքով, որտեղ գտնվում է Դարհեմը։ 1701 թվականին Դարհեմի գեղեցկությունը գնահատել է անգլիացի հետազոտող Ջոն Լոուսոնը, որը տարածաշրջանն անվանել է«Կարոլինաների ծաղիկը»։ Դարհեմի բնակչության կայուն աճն սկսել է այն պահից, երբ 1827 թվականին քաղաք է բերվել փոստը։ Երկաթուղային ենթակառուցվածքի մուտքը ուշանում էր, քանի որ բնակչությունը չէր ցանկանում արոտավայրերը զիջել երկաթուղու կառուցման համար։ Սակայն 1849 թվականին Բարթլետ Ս.Դարհեմը նվիրել է իր հողերը դեպոյի կառուցման համար։ Բնակչության հետագա աճը շարունակվել է ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմից հետո, երբ Դարհեմում սկսվել է ծխախոտի արտադրությունը։ Ապրանքաշրջանառության ընդարձակումը թույլ է տվել Դարհեմին 1869 թվականի ապրիլի 10-ին ստանալ քաղաքի կարգավիճակ։ Այդ ժամանակ Դարհեմը գտնվում էր Օրինջ շրջանի կազմում։ 1881 թվականի ապրիլի 17-ին քաղաքը դարձավ Դարհեմ նորաստեղծ շրջանի կենտրոն։

1893 թվականին սկսեց հրատարակվել «Հերալդ-Սան» (The Herald-Sun) խոշոր օրաթերթը։

Կլիմա խմբագրել

Ըստ Կյոպենի դասակարգման Դարհեմն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա` տաք և խոնավ ամառ, զով ձմեռ և մեղմ գարուն և աշուն։ Ամառը Դարհեմում առատ է որոտներով և տեղումներով։ Միջին հաշվով տարեկան տեղում է 170 մմ ձյուն, որը սովորաբար հալվում է մի քանի օրվա ընթացքում։

Դարեմ, Հյուսիսային Կարոլինա, North Carolinaի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 80
(27)
84
(29)
94
(34)
95
(35)
99
(37)
104
(40)
105
(41)
105
(41)
104
(40)
98
(37)
88
(31)
81
(27)
105
(41)
Միջին բարձր °F (°C) 49.2
(9.6)
53.4
(11.9)
62.1
(16.7)
71.3
(21.8)
78.6
(25.9)
85.0
(29.4)
88.6
(31.4)
86.8
(30.4)
81.0
(27.2)
71.4
(21.9)
62.0
(16.7)
52.7
(11.5)
70.18
(21.2)
Միջին ցածր °F (°C) 27.8
(−2.3)
29.5
(−1.4)
37.0
(2.8)
45.8
(7.7)
55.6
(13.1)
65.4
(18.6)
70.1
(21.2)
67.9
(19.9)
60.3
(15.7)
46.6
(8.1)
37.4
(3)
30.4
(−0.9)
47.82
(8.79)
Ռեկորդային ցածր °F (°C) −9
(−23)
−2
(−19)
11
(−12)
23
(−5)
29
(−2)
38
(3)
48
(9)
46
(8)
37
(3)
19
(−7)
11
(−12)
0
(−18)
−9
(−23)
Տեղումներ դյույմ (մմ) 4.44
(112.8)
3.70
(94)
4.68
(118.9)
3.41
(86.6)
4.59
(116.6)
4.01
(101.9)
3.95
(100.3)
4.38
(111.3)
4.36
(110.7)
3.71
(94.2)
3.38
(85.9)
3.43
(87.1)
48,04
(1220,2)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 1.8
(4.6)
2.6
(6.6)
1.7
(4.3)
trace 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
.1
(0.3)
.6
(1.5)
6.8
(17.3)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 11.2 9.6 11.2 8.9 10.6 8.9 9.6 9.1 7.7 6.9 8.0 10.0 111.7
Միջ. ձնառատ օրեր .7 .8 .5 0 0 0 0 0 0 0 .1 .2 2.3
Աղբյուր #1: NOAA[3]
Աղբյուր #2: The Weather Channel (extreme temps)[4]

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Directory Browsing is Not Allowed
  3. «Climatology of the United States No. 20: DURHAM, NC 1971–2000» (PDF). National Oceanic and Atmospheric Administration. 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Monthly Averages for Durham, NC (27703)». The Weather Channel. 2011 թ․ նոյեմբեր. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարհեմ (Հյուսիսային Կարոլինա)» հոդվածին։