Դարհեմի ամրոց, նորմանդական ամրոց Անգլիայի Դարհեմ քաղաքում[5]։ 1840 թվականից ի վեր ամրոցի շենքն ամբողջությամբ զբաղեցնում է Դարհեմի համալսարանական քոլեջը։ Հասարակության համար բաց է բացառապես ուղեկցորդով էքսկուրսիաների համար, քանի որ այն պատմական վայր լինելով հանդերձ մոտ հարյուր ուսանողների ուսման և ապրելու վայր է։ Ամրոցը գտնվում է Դարհեմ թերակղզում, բլրի գագաթին, Ուեր գետից վեր, Դարհեմի տաճարի դիմաց։

Դարհեմի ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ, պատմական շենք-թանգարան և համալսարանական թանգարան
ՀասցեPalace Green, Durham, DH1 3RW[1]
Վարչական միավորCity of Durham?
Երկիր Միացյալ Թագավորություն[2][3]
Համալիրի մասDurham Castle and Cathedral?
Կազմված է մասերիցcastle chapel?
Կառուցված1072[4]
Ճարտարապետական ոճՆորմանական ճարտարապետություն
ԻրադարձություններՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում փոփոխություն
Կայքdur.ac.uk/durham.castle(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Durham Castle Վիքիպահեստում
Դարհեմի ամրոց
Durham Castle*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 54°46′30″ հս․ լ. 1°34′32″ ամ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1986  (10-րդ նստաշրջան)
Համար 370
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 370
ռուս..անգլ..ֆր.

Պատմություն խմբագրել

Ամրոցը կառուցվել է 11-րդ դարում, որպես Անգլիայի հյուսիսում Նորմանդիայի թագավորի գերիշխանության խորհրդանիշ, քանի որ 1066 թվականի նորմանդական ներխուժումից հետո Անգլիայի հյուսիսի բնակչությունը շարունակում էր մնալ «վայրի և փոփոխական»։ Ամրոցը նորմանդացիների նախընտրած վաղ շրջանի «մութ և մռայլ» ամրոցների օրինակ է։ Ամրոցի կառավարիչ է նշանակվել Դարհեմի եպիսկոպոսը, որը Նորմանդիայի արքայի անունից պիտի ներկայացներ նրա իշխանությունը[6]։

Ամրոցը շարունակում էր ծառայել որպես Դարհեմի եպիսկոպոսի պալատ, մինչ եպիսկոպոսներն իրենց նստավայրը դարձրել են Օքլենդի ամրոցը և Դարհեմի ամրոցը փոխակերպվել է Դարհեմի համալսարանի։ Ամրոցն ունի ընդարձակ սրահ, որը կառուցել է Դարհեմի եպիսկոպոս Էնթընի Բեկը 14-րդ դարի սկզբերին։ Մինչ 15-րդ դարի վերջին Ռիչարդ Ֆոքսի կողմից դահլիճը փոքրացնելը, այն Մեծ Բրիտանիայի ամենաընդարձակ դահլիճն էր։ Այնուամենայնիվ, այն այժմ էլ պատկառելի չափսեր ունի՝ 14 մետր բարձրություն և 30 մետր երկարություն[7][8]։

Համալսարանական քոլեջ խմբագրել

1837 թվականին եպիսկոպոս Էդուարդ Մոլթբին ամրոցը նվիրեց նոր կազմավորված Դարհեմի համալսարանին[9] ՝ որպես ուսանողների կացարան։ Այն անվանվեց Դարհեմի համալսարանական քոլեջ։ Ճարտարապետ Էնթընի Սալվինը վերակառուցեց սկզբնական կառույցի կիսավեր, կենտրոնական աշտարակը։ Քոլեջի բացումը կատարվեց 1840 թվականին և այնտեղ մինչև այսօր ապրում են ավելի քան հարյուր ուսանողներ, որոնցից շատերը՝ աշտարակում։ Քոլեջի աշխատակազմը և ուսանողները ճաշում են եպիսկոպոս Բեկի Մեծ Սրահում։ Մեծ Սրահի ներքնահարկը, միևնույն ժամանակ, նոր ընդունված ուսանողների համար ծառայում է որպես ընդհանուր սենյակ՝ ներառյալ բարը։ Ընդ որում, դա քոլեջի հիմնական ընդհանուր սենյակն է բակալավրիատի ուսանողների համար։ Ամրոցի երկու մատուռն էլ դեռևս օգտագործվում են՝ երկուսն էլ պատարագների և թատերական ներկայացումների համար։ Ամրոցում գտնվում են նաև քոլեջի գրադարանը, գրասենյակները և տեղեկատվական տեխնոլոգիաների հավաքակազմը։ Համալսարանի արձակուրդների ընթացքում ամրոցը տրամադրում է ակադեմիական համաժողովների համար տարածք և հյուրանոցային սենյակներ գիշերակացի համար։ Ամրոցի մուտքը հասարակության համար բաց է միայն էքսկուրսավարով ուղեկցվող այցելությունների համար։ Բացառությամբ այդպիսի էքսկուրսիաների, ամրոց մտնելու իրավունք ունեն միայն քոլեջի անդամները և համաժողովների հյուրերը։ 2011 թվականին ամրոցը փակվեց այցելությունների համար վերանորոգման աշխատանքների պատճառով։ 2011 թվականի աշնանն այն կրկին բացվեց հասարակության առաջ[10][11]։

Մատուռներ խմբագրել

Քոլեջն օգտագործում է ամրոցի երկու մատուռները՝ Նորմանդականը, որը կառուցվել է մոտավորապես 1078 թվականին և Քաթբերտ Թանսթոլի մատուռը[12][13][14]՝ կառուցված 1540 թվականին։ Նորմանդական մատուռը, որն ամրոցի ամենահին շինությունն է, կառուցվել է անգլիական ոճով, հավանաբար այն պատճառով, որ շինարարների մեծ մասը եղել են անգլիացիներ։ 15-րդ դարում մատուռի երեք պատուհանները փակվել են կենտրոնական աշտարակի ընդարձակման պատճառով[15][16]։ Մինչև 1841 թվականը մատուռը գործածվել է որպես գլխավոր աշտարակ տանող միջանցք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այն օգտագործվել է որպես Թագավորական օդուժի հրամանատարական և դիտորդական շտաբ, երբ ճանաչվել է դրա նախնական նշանակությունն ու գործածությունը։ Պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց մատուռը վերանորոգվեց և այդ ժամանակից ի վեր օգտագործվում է քոլեջի ամենշաբաթյա պատարագների համար։ Թանսթոլի մատուռը, որը մի փոքր ավելի ընդարձակ է, ավելի շատ է գործածվել կրոնական նպատակներով։ Այն ընդարձակվել է 17-րդ դարում։ Մատուռի ետևի կողմում տեղադրված են 16-րդ դարի նստարաններ, որոնք նախատեսված են երկար կանգնելուց հոգնած մարդկանց նստելու համար։

Համաշխարհային ժառանգության օբյեկտ խմբագրել

1986 թվականին Դարհեմի ամրոցը Դարհեմի տաճարի հետ ընդգրկվել է Միացյալ Թագավորությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[17]։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.dur.ac.uk/durham.castle/
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  4. https://www.dur.ac.uk/durham.castle/about/
  5. «The Prince Bishops of Durham». Durham World Heritage Site. 2011 թ․ հուլիսի 11. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «Durham Castle». Durham World Heritage Site. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Durham of the Prince Bishops». British Heritage. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Durham Castle». United Nations. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. The Statutes of the United Kingdom of Great Britain and Ireland. His Majesty's Statute and Law Printers. 1836. էջ 130. «bishop of durham temporal Powers by Palatine Act 1836.»
  10. «Durham Castle». Britain Express. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «Van Mildert and the Foundation of Durham University». Durham University. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. The Universal British Directory of Trade, Commerce, and Manufacture. 1790. էջ 859.
  13. The Castle, Durham. T. Caldcleugh. 1892. էջ 1.
  14. Page, William (1928). «'The city of Durham: The castle', in A History of the County of Durham: Volume 3,». London: British History Online. էջեր 64–91. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
  15. College Chapels Արխիվացված 4 Ապրիլ 2013 Wayback Machine Retrieved December 2010
  16. The Castle, Durham. T. Caldcleugh. 1892. էջ 2.
  17. «Durham Castle and Cathedral». UNESCO. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարհեմի ամրոց» հոդվածին։