«Դարի մրցավազքը» (անգլ.՝ The Mercy), ռեժիսորը Ջեյմս Մարշի բրիտանական կենսագրական դրամատիկ ֆիլմը, որի հիմքում ընկած է «Ոսկե գլոբուս» մրցանակի համար շուրջերկրյա մրցավազքի մասնակցած բրիտանացի առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթի իրական պատմությունը։ Գլխավոր դերերում խաղացել են Քոլին Ֆերթը, Ռեյչել Ուայզը, Դևիդ Թյուլիսը, Քեն Ստոթը և ուրիշներ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի փետրվարի 6-ին։

Դարի մրցավազքը
անգլ.՝ The Mercy
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվականմարտի 29, 2018[1] և մարտի 22, 2018[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Մարշ
ՊրոդյուսերԳրեհեմ Բրոդբենթ
Սցենարի հեղինակՍքոթ Զ. Բերնս
ԴերակատարներՔոլին Ֆերթ, Ռեյչել Ուայզ, Դևիդ Թյուլիս, Քեն Սթոթ և Ադրիան Շիլլեր
ՕպերատորԷրիկ Գոտիե
ԵրաժշտությունՅոհան Յոհանսոն
ՄոնտաժՋինքս Գոդֆրի
Պատմվածքի վայրՀԱՀ
ԿինոընկերությունStudioCanal
Տևողություն102 րոպե

«Դարի մրցավազքը» ֆիլմը դարձել է կոմպոզիտոր Յոհան Յոհանսոնի վերջին աշխատանքներից մեկը (նա մահացել է 2018 թվականի փետրվարի 9-ին)[3]։

Սյուժե խմբագրել

1968 թվականին բրիտանացի բիզնեսմեն և սիրողական առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթը որոշում է մասնակցել «Ոսկե գլոբուսի» շուրջերկրյա մրցավազքի, որպեսզի իր ընկերությունը փրկի սնանկացումից և, իր հերթին, իրականացնի իր երազանքը։ Կնոջ և երեխաների աջակցությամբ նա սկսում է այդ ճանապարհորդությունը։ Ճանապարհին Դոնալդը միայնակ թիավարման ընթացքում բախվում է բազմաթիվ դժվարությունների։ Եվ ավելի ու ավելի լողալով դեպի օվկիանոսը՝ նա գիտակցում է, որ մրցավազքը շահելու շանս չունի։ Բայց հաղթելու ցանկությունը գերակշռում է մնացած ամեն ինչի նկատմամբ. Դոնալդը մտադրվում է խելագար արկածախնդրություն իրականացնել։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Քոլին Ֆերթ Դոնալդ Քրոուհյորսթ Դոնալդ Քրոուհյորսթ
Ռեյչել Ուայզ Քլեր Քրոուհյորսթ Քլեր Քրոուհյորսթ
Դևիդ Թյուլիս Ռոդնի Հելլվորտ Ռոդնի Հելլվորտ
Քեն Ստոթ Սթենլի Բեսթ Սթենլի Բեսթ
Ջոնաթան Բեյլի Ուիլլեր Ուիլլեր
Մարկ Գեթիս Ռոնալդ Հոլլ Ռոնալդ Հոլլ
Էնդրյու Բական Իեն Իեն
Աննա Մադալեյ Սառա Միլբուրն Սառա Միլբուրն
Ժենևիև Տինմուտ օրիորդ Տինմուտ
Սեբաստիան Արմեստո Նելսոն Մեսինա Նելսոն Մեսինա
Ադրիան Շիլլեր Էլլիոթ Էլլիոթ
Թիմ Դաունի խմբագիր
Քիթ Քոննոր Ջեյմս Քրոուհյորսթ Ջեյմս Քրոուհյորսթ
Էլինոր Սթեգ Ռեյչել Քրոուհյորսթ Ռեյչել Քրոուհյորսթ
Սեմ Հոար Հյուզ պարոն Հյուզ

Արտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

2013 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Քոլին Ֆերթն ու Քեյթ Ուինսլեթը՝ որպես գլխավոր դերակատարներ, նկարահանվելու են ապագա ֆիլմում, որը հիմնված է առագաստանավորդ Դոնալդ Քրոուհյորսթի իրական պատմության վրա (նրա դերում խաղալու է Ֆերտը), որը 1968 թվականին՝ «Ոսկե գլոբուս» շուրջերկրյա մրցավազքի ժամանակ, խարդախություն է արել՝ կեղծ տեղեկություններ հաղորդելով իր գտնվելու վայրի մասին։ Քրոուհյորսթի հաղորդագրություններում խոսվում էր ամբողջ աշխարհում նրա տեղաշարժի մասին, բայց իրականում նա ամբողջ ժամանակ գտնվել է Ատլանտյան օվկիանոսում։ Սքոթ Զ. Բյորնսը գրել է սցենարը[4]։ 2015 թվականի հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ ֆիլմի ռեժիսոր է դարձել Ջեյմս Մարշը, իսկ պրոդյուսերներ՝ Գրեհեմ Բրոադբենտը, Սքոթ Զ. Բյորնսը, Պիտեր Չերնին, Նիկոլյա Մովերնեն, Ժակ Պերեն և Քերոլայն Հյուիթը[5]։

2015 թվականի մարտի 31-ին հայտարարվել է, որ Քեյթ Ուինսլեթի փոխարեն Քրոուհյորսթի կնոջ դերը խաղալու է Ռեյչել Ուայզ)[6]։ Մայիսի 20-ին դերասանական կազմին միացել են նաև Դևիդ Թյուլիսը, Քեն Ստոթն ու Ջոնաթան Բեյլին[7]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015 թվականի մայիսի 20-ին Մեծ Բրիտանիայում[7]։ Հունիսին նկարահանվել է Թինմութ և Դորսետ քաղաքների, ինչպես նաև Դևոնա ափի տեսարանները[8][9]։ Հուլիսի վերջին նկարահանումները կատարվել են Մալթայում[10]։

Մարքեթինգ խմբագրել

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 15-ին[11]։

Քննադատություն խմբագրել

«Դարի մրցավազքը» ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում վարկանիշը կազմում է 74 %՝ հիմնված 78 գրախոսականների վրա, որոնց միջին միավորը 10 հնարավորից 6,2 բալ է[12]։ Metacritic կայքում ֆիլմի վարկանիշը 100 հնարավորից 59 է՝ հիմնված քննադատների 18 գրախոսականների վրա, ինչը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական գրախոսականներ» կարգավիճակին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. (unspecified title)Russia.
  3. Burlingame, Jon (2018 թ․ փետրվարի 10). «Jóhann Jóhannsson, 'Theory of Everything' Composer, Dies at 48». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  4. Baz Bamigboye (2013 թ․ հոկտեմբերի 31). «Colin Firth and 'sea widow' Kate Winslet hit choppy waters in new film». Daily Mail. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  5. Hopewell, John (2015 թ․ հունվարի 27). «Colin Firth, James Marsh Team on Donald Crowhurst Story». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  6. Jaafar, Ali (2015 թ․ մարտի 31). «Rachel Weisz In Talks To Star Opposite Colin Firth In Donald Crowhurst Biopic». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  7. 7,0 7,1 Michael Rosser (2015 թ․ մայիսի 20). «Colin Firth's Donald Crowhurst film begins shoot». Screen (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  8. Joanna Crawley (2015 թ․ հունիսի 3). «Rachel Weisz and Colin Firth shoot scenes for Donald Crowhurst biopic». Daily Mail. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  9. Lucy Mapstone and Joanna Crawley (2015 թ․ հունիսի 16). «Don't look down! Colin Firth shows off his stunt man skills as he climbs a mast while filming biopic about ill-fated sailor Donald Crowhurst». Daily Mail. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  10. «Colin Firth's latest film begins shooting in Malta». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  11. Kevin Jagernauth (2017 թ․ նոյեմբերի 15). «'The Mercy' Trailer: Colin Firth Gets Washed Away». The Playlist (անգլերեն).
  12. «The Mercy. Rotten Tomatoes».
  13. «The Mercy. Metacritic».

Արտաքին հղումներ խմբագրել