Դարեհ I-ի պալատը Շոշում եղել է պալատական համալիր Շոշում, Իրանում՝ Աքեմենյանների կայսրության մայրաքաղաքում։ Շինարարությունը իրականացվել է Պերսեպոլիսի կառուցմանը զուգահեռ։ Շինարարական աշխատանքների ժամանակ օգտագործվել է հումք և մարդկային ռեսուրսներ կայսրության տարբեր մասերից։ Պալատը մի անգամ ոչնչացվել է հրդեհից, սակայն հետագայում մասամբ վերականգնվել է։ Տվյալ պալատական համալիրից շատ քիչ մաս է մնացել։

Դարեհ I-ի պալատը Շոշում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպալատ և մշակութային արժեք
Բացում-510[1]
Երկիր Իրան[2][3]
ՔաղաքՇուշ[2][3]
ԲնակավայրՇուշ[2][3]
Գտնվելու վայրպալատ, Apadana of the Palace of Darius in Susa?, դարբասներ, Պրոպիլեյներ և Աքեմենյան սյունակ
ՈճԱքեմենյանների ճարտարապետություն[4][5][1][…]
Նյութքար[4], cedar wood?[4] և աղյուս[4]
ՊատվիրատուԴարեհ I Մեծ[4][5][1][…]
Ներկա վիճակԱվերված
 Palace of Darius I in Susa Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պալատական համալիրը կառուցվել է Աքեմենյան արքա Դարեհ I-ի կողմից ՝ իր սիրելի մայրաքաղաք Շոշում։ Շինարարական աշխատանքները շարունակվել են Դարեհ I-ի որդու՝ Քսերքսեսի օրոք և ավելի քիչ ծավալով Արտաքսերքսես I-ի (ք.ա. 465-424) և Դարեհ II-ի (ք. ա. 423-404) օրոք։ Արտաքսերքսես II-ը (ք. ա. 404-358 թ.) մասամբ վերականգնել է պալատը, քանի որ այն ավերվել էր հրդեհի ժամանակ հիսուն տարի առաջ Արտաքսերքսես I-ի օրոք։ Պալատը գրավվել և թալանվել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի կողմից ք. ա. 330 թ. դեկտեմբերին[6]։ Վերջին յոթ տասնամյակների ընթացքում պալատի տարածքը խիստ վնասվել է[7]։

Շինարարություն խմբագրել

Շինարարությունը իրականացվել է Պերսեպոլիսի կառուցմանը զուգահեռ[8]։ Կառուցվել է արհեստականորեն բարձրացված հարթակի վրա, որի բարձրությունը 15 մետր էր(49 ֆուտ)՝ զբաղեցնելով 100 հեկտար տարածք։ Շոշում համալիրը բաղկացած է բնակելի պալատից, Ապադանայից(լսումների սրահ) և մոնումենտալ դարպասներից։ Այդ կառույցների դիմաց տեղակայված է փակ անցուղի ("Պրոպիլեյ")։ Ապադանան Շոշում նման է Պերսեպոլիսին, քանի որ օգտագործվել է նմանատիպ պարսկական շարասյուն։

Աղբյուրները, որոնք նկարագրում են Աքեմենյան դարաշրջանը, հազվադեպ են հանդիպում։ Աքեմենյան կառույցները Շոշում հիմնականում հայտնի են եղել ցարական գրություններով, որոնք մեծ մասամբ գրվել են երեք լեզուներով՝ հին պարսկերենով, էլամեներով և բաբելոներենով։ Ի տարբերություն Պերսեպոլում հայտնաբերված հսկայական կավե տախտակների, Շոշում հայտնաբերվել են միայն մի քանի կավե տախտակներ՝ չնայած Շոշի կարևոր քաղաքական և տնտեսական դերի։

Համաձայն Ռ. Ջին Գարթուեյթի՝ Շոշի պալատը Դարեհ I-ի համար հանդիսացել է օրինակ Պերսեպոլիսի կառուցման համար։ Համեմատելով պալատը Աքեմենյանների նախկին մայրաքաղաք Պասարգադայի հետ՝ նա պնդում էր, որ Շոշը ավելի շատ էր արտահայտում Աքեմենյանների միաժամանակյա կառավարումը, և "այն, ինչ խորհրդանշական էր, արդիականացվեց", անյպես որ Դարեհի կառավարական կազմը "կարող էր հրամայել վարպետներին և նյութերին ամբողջ կայսրությունից" կառուցել հուշարձան[9], ինչպես նկարագրված է Դարեհի պալատի "հիմնադրման կանոնադրության"(կամ DSf գրության մեջ), որը թվարկում է աշխատողներին և օգտագործված նյութերը[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել