Դարբ, Թերփ, Թերփա, Թերփչայ, Թերպ, Քոչբեկ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2960 մետր բարձրությունից։ Երկարությունը 22 կմ է, ջրահավաք ավազանը՝ 164 կմ²։ Սնումը հիմնականում հալոցքային (53%) և ստորերկրյա (32%) է, վարարումը՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը 1,18 մ³/վ է, հոսքը՝ 37,2 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։

Դարբ
Բնութագիր
Երկարություն22 կմ
Ավազանի մակերես164 կմ²
Ջրի ծախս1,18 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԶանգեզուրի լեռներ
Գետաբերանի տեղակայումԱրփա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱրտավան
Երկիր Հայաստան
ԵրկրամասՎայոց Ձորի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 35 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 57 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։