Դարբաս

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբաս (այլ կիրառումներ)

Դարբաս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Դարբաս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Առաջին հիշատակում844
Մակերես28,09 կմ²
ԲԾՄ1500 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն556[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդարբասցի
Ժամային գոտիUTC+4
Դարբաս (Հայաստան)##
Դարբաս (Հայաստան)
Դարբաս (Սյունիքի մարզ)##
Դարբաս (Սյունիքի մարզ)

Անուն խմբագրել

Ռուսական կայսրության ժամանակաշրջանում բնակավայրը կոչվել է Դարաբազ[3]։ Դարբաս է վերանվանվել 1946 թվականին[4]։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Լորաձոր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1500-1600 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան աղաքից կազմում է մոտ 112 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հարավ-արևելք։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Դարբասի մշտական բնակչությունը կազմել է 556, առկա բնակչությունը՝ 524 մարդ[2]։ 19-րդ դարում գյուղում համատեղ ապրել են հայեր և ադրբեջանցիներ (ըստ այն ժամանակ՝ թաթարներ)։ Վերջիններս լքել են գյուղը 1918-1920 թվականներին հայ-թաթարական բախումների ընթացքում[5]։ Ստորև ներկայացված է Դարբաս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 253 771 971 662 879 873 965 806 759[6] 698[7] 556[2]

Պատմություն խմբագրել

Դարբասի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 844 թ.-ին։ Ըստ պատմական աղբյուրների՝ գյուղը XV դարում ունեցել է 7 եկեղեցի և 700 ծուխ։

Դարբասը հարուստ է պատմական հնություններով. այստեղ գտնվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները։ Եկեղեցին կառուցված է եղել XIII դարի երկրորդ կեսին՝ Սյունաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և կնոջ՝ Մամախաթունի կողմից։ Գյուղի խաչքարները վերագրվում են XIV-XV դարերին։ Հայտնի կոթող է նաև 1675 թվականին կառուցված կամուրջը, որը տեղացիները կոչում են Արզումանի կամուրջ։

2010 թվականին Շամբ գյուղում կառուցվում են ջրերի արտադրության և պահածոների գործարաններ՝ մոսկվայաբնակ և ծնունդով դարբասցի գործարարների կողմից, ովքեր նաև իրենց միջոցներն են ներդնում Դարբասի[8] Սուրբ Ստեփանոս եկեղեցու կառուցման համար։

Հայտնի մարդիկ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 48-49
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 2, էջ 58
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 653
  7. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  8. «Դարբասի Սուրբ Ստեփանոս Եկեղեցի | Պատմական Հետք». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  9. ««Ռազմաճակատ մեկնող ավտոբուսում զոհվածների թվում են Դարբասի և Ախլաթյանի գյուղապետերը»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել