Դարագյուղ (Ծալկայի շրջան)

գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի մունիցիպալիտետում

Դարագյուղ (Դարաքով, Փարախեթի, վրացերեն՝ დარაქოვ), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Ծալկայից 15 կմ արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա։ Դարագյուղը սարահարթի կենտրոնումն է։ Խրամ գետի ձախ ափին է գտնվում։ Նախկինում այստեղ հայկական Սափարեխ գյուղն է եղել։ 1830թ․ամռանը Էզրումից գաղթած Թորոսյան Գալուստ, Մնացական և Մարկոս եղբայրները հիմնում են այս գյուղը։ Գյուղի անունը առաջացել է փոքրիկ ձորակների շնորհիվ, որոնք ձգվում են գյուղի հյուսիսային մասում։ Սկզբում գյուղի անունը ուղղակի Դերե է (ձոր) կոչվել, հետագայում թուրքական դերե բառին հայկական գյուղ բառն են ավելացրել և ստացել են Դարագյուղ (Ձորագյուղ)։ Էրզրումի վիլայեթում գյուղը կոչվել է Դարաչիչակ (Ծաղկաձոր)։ դարագյուղով անցնում են խճուղային ճանապարհները դեպի Ծինծղարո, Սանտա, Ջինիզ, Թաքքիլիս գյուղերը։ Հյուսիս-արևելքում սահմանակից է Ծինծղարո գյուղին, հյուսիսում՝ Աշկալային, արևմուտքում՝ Ջինիսին, հարավում՝ Թաքքիլիսային։ Ծովի մակերևույթից բարձր է 1520 մետր։ Շրջկենտրոնից հեռու 14կմ, դեպի արևմուտք։ Գյուղից հարավ-արևելք հարթությունն է, որտեղ գերիշխում են սևահողերը։ Գործում է ոռոգման սիստեմա։ Գյուղի հյուսիս-արևելյան մասում ձգվում են Մարալի ձորը իրականում սրանք ոչ թե ձորեր են, այլ սելավից առաջացած քանդակ ձորակներ։ Գյուղի արևելյան և հաևավային մասում ծփում են Խրամի ջրամբարի ջրերը։ Խրամագեսի կառուցման կապակցությամբ, որի հետևանքով Ներքին Ծալկայի հարթությունը դարձավ ջրամբարի հատակ մի քանի գյուղեր տեղահանվեցին։ Տեղահանվեց նաև Դարագյողի մի մասը, որոնք 1934-35 թթ․ տեղափոխվեցին Ախալքալաքի շրջան և այնտեղ հիմնեցին նոր գյուղ՝ Զրես անունով, որը հետագայում վերանվանվեց Կիրովական։ Զբաղվում են բուսաբուծությամբ և անասնապահությամբ։1885թ․ Դարագյուղում կար 64 տուն, 20-դարի սկզբին՝ 70 տուն – 500 մարդ, այժմ 240 տուն՝ 900 մարդ։ 20-դարի երկրորդ կեսին Ծալկայի հայերի մեջ մեծ հեղինակություն է վայելել Գաբրիել Պետրոսյանը։ Գյուղացիները նրան անվանել են Գաբրիել աղա։ Նա ժամանակի կարդացած մարդկանցից էր, ստանում էր մի շարք թերթեր և «Բազմավեպ» ամսագիրը։ պատմական հուշարձաններից է եկեղեցին, որը կառուցվել է 1308թ․։ 20-դարի երկրորդ կեսին 1859-1860 թվականներին գյուղացիները վերանորոգել են եկեղեցին։ 1930թ․ գյուղում կազմկերպվեց կոլեկտիվ տնտեսություն։ Ծալկայում գյուղացիները հայտնի են որպես ոսկերիչ, ներկարար, վարսավիր։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, խանութ։(Հեղ Լ.Բադասյան)

Գյուղ
Դարագյուղ
վրաց.՝ დარაქოი
Հայ կաթողիկե եկեղեցին
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԾալկայի
ԲԾՄ1520 մ
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն588 մարդ (2014)
Ազգային կազմհայեր
Դարագյուղ (Ծալկայի շրջան) (Վրաստան)##
Դարագյուղ (Ծալկայի շրջան) (Վրաստան)

Բնակչություն և տնտեսություն խմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 814 բնակիչ, հիմնականում հայեր[1]։ 2014 թվականի տվյալներով գյուղում ապրում էր 588 մարդ[2], ովքեր զբաղվում են հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Գյուղն ունի դպրոց, ակումբ և գրադարան։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրել են Էրզրումի նահանգից եկած հայերը` 1830 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 312